RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Հայ հայտնի գործարարի դուստրը ծպտվել է՝ բանտից նախկին ամուսնու փախուստից հետո  1273

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Քրեական


Հայ հայտնի գործարարի դուստրը ծպտվել է՝ բանտից նախկին ամուսնու փախուստից հետո

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կալիֆորնիայի բանտերից մեկից գրեթե մեկ շաբաթ առաջ փախուստի դիմած խիստ վտանգավոր հանցագործներից մեկի նախկին կինը՝ Ֆրեզնոյում Էլեկտրոնիակայի-վերամշակման ընկերության նախագահ և մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների համասեփականատեր, ծագումով հայ Ջոն Շեգերյանի դուստրն է:

Քորթնի Շեգերյանը ծպտվել է, բանտից նախկին ամուսնու փախուստից հետո

Ստելլա Գրիգորյան

01.02.2016

Կալիֆորնիա նահանգի պետական մարմինները հունվարի 22-ին հայտարարեցին Օրինջի մարզի բանտից ծայրաստիճան վտանգավոր երեք բանտարկյալների փախուստի մասին՝ սահմանելով 50 հազար դոլարի պարգևատրում՝ նրանց վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնելու դիմաց:

California Inmates

Ուրբաթ առավոտյան բանտարկյալներ Ջոնաթան Թիուն, Բաք Դուոնգը և Հուսեին Նայերին  դուրս էին եկել բանտախցի պատի մեջ փորած անցքով, սողալով անցել էին կոյուղու նեղ թունելի միջով, այնուհետև մի քանի շերտ մետաղ կտրատելուց հետո հայտնվել էին բանտի տանիքին, այնտեղից էլ սպիտակեղենի սավանները միմյանց կապելով, չորս հարկ ցած էին իջել:

Պետական մարմինները անմիջապես ենթադրել էին, որ փախուստի հեղինակը 37ամյա, Իրանում ծնված, ապա՝ ԱՄՆ տեղափոխված նախկին ծովային Հուսեին Նայերին էր:

«Լոս Անջելես Թայմս» օրաթերթը տեղեկացնում է, որ Նայերիի փախուստը խուճապի է մատնել նրա նախկին կնոջը՝ 29 ամյա Քորթնի Շեգերյանին: Նա իր կյանքի համար վախենալով՝ անմիջապես փախուստի է դիմել և նույնիսկ ներկայացել կեղծ անվան տակ: Քորթնի Շեգերյանը Ֆրեզնոյում Էլեկտրոնիակայի-վերամշակման ընկերության նախագահ և մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների համասեփականատեր, ծագումով հայ Ջոն Շեգերյանի դուստրն է:

Մարդավորսի ընթացքում պետական մարմինները համոզված են եղել, որ եթե Նայերին դեռևս Կալիֆորնիայում էր, ապա դա միայն Շեգերյանին գտնելու և սպանելու համար էր: Նրա փաստաբաններն ու դատախազի գրասենյակը լրատվամիջոցներին հորդորում էին Քորթնիի անունը չշոշափել, որպեսզի դա նախկին ամուսնուն ավելի չգրգռեր:

Բանն այն է, որ Քորթնի Շեգերյանը մեծ դեր է ունեցել 2013 թվականի նոյեմբերին Նայերիի ձերբակալության մեջ:

«Լոս Անջելես Թայմս»-ը տեղեկացնում է, որ Քորթնին քննիչներին խոստովանել էր, որ ամուսնուն օգնել էր հետևել Նյուփորթի ծովափի դեղագործական ընկերության տիրոջը չիմանալով, որ ամուսինը պատրաստվում էր վերջինիս առևանգել գումար հափշտակելու նպատակով: Այնուհետև Նայերին ընկերոջ հետ Նյուփորթի ծովափի դեղագործական ընկերության տիրոջը և նրա տանը բնակվող կնոջը առևանգել էին և դաժանորեն խոշտանգել (նույնիսկ կարել նրա արնանդամը): Լինելով ձերբակալման վտանգի տակ՝ Քորթնի Շեգերյանը համաձայնել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննիչներին օգնել ամուսնուն ձերբակալելու գործում:

2012 թվականի հոկտեմբերին Նյուփորթի ծովափի պատահարից հետո, երբ քննիչները փորձել էին գտնել Հուսեին Նայերիին, պարզել էին, որ նա փախել էր Իրան: Միացյալ Նահանգները Իրանի հետ արտահանձնման կապեր չունենալու պատճառով դիմել էր Շեգերյանի օգնությանը, որը 7 ամիս տևած աշխատանքների շնորհիվ Նայերիին խաբեությամբ համոզել էր, որ վերջինս իրեն հանդիպեր Իսպանիայում: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Նայերիին ձերբակալել էին 2013 թվականի նոյեմբերին, երբ նա դեպի Իսպանիա մեկնող չվերթի ժամանակ կանգ էր առել Չեխիայի Հանրապետությունում:

Շեգերյանն ու Նայերին ամուսնացել էին 2010 թվականին և ապրում էին Իրվինում: Նրանց ամուսնությունը չեղյալ է հայտարարվել 2015 թվականին Լոս Անջելեսի դատավորի կողմից, քանի որ պարզվել է, որ Նայերին իր նախկին կնոջից օրինականապես բաժանված չի եղել, նախքան Քորթնիի հետ ամուսնանալը:

Հուսեին Նայերիին և Ջոնաթան Թիուին ձերբակալել են կիրակի օրը, այն բանից հետո, երբ անցորդներից մեկը ճանաչել է նրանց և զանգահարել ոստիկանություն:

Նրանց երրորդ հանցակիցը՝ Բաք Դուոնգն էլ դրանից 24 ժամ առաջ հանձնվել էր ոստիկանությանը:

Nooshafarian Ravaghi

Օրինջի մարզի ոստիկանական բաժնի լեյտենանտ Ջեֆֆ Հալլոքը տեղեկացրել է, որ փախուստի դիմած բանտարկյալներին օգնելու կասկածանքով ձերբակալվել է բանտի  անգլերենի ուսուցչուհի 44ամյա, Իրանում ծնված Ռավահի Նուշաֆարիանը: Ենթադրվում է, որ Նուշաֆարիանի դասերին մասնակցելով, Նայերին մտերմացել է նրա հետ և փախուստի ծրագիրը կազմելիս, նրանից քարտեզային տեղեկություն  ստացել:

Լեյտենանտը տեղեկացրել է , որ այս գործով ձերբակալվել են նաև 9 այլ կասկածյալներ:

Ամերիկայի ձայն


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հայ հայտնի գործարարի դուստրը ծպտվել է՝ բանտից նախկին ամուսնու փախուստից հետո  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (03.03.16) | Հեղինակ: Քրեական W Դիտումներ: 1273 | - Վարկանիշ -: 0.0/0