Գլխավոր էջ » Հետաքրքիր
Գիտնականները շարունակում են պնդել, որ կնոջ ԻՆՏԻՄ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ կարելի է պարզել նրա ՔԱՅԼՎԱԾՔՈՎ  790

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   

Արդյո՞ք տղամարդը կարող էր մտածել, որ աղջկա քայլվածքը կարող է պատմել, թե ինչպիսին կլինի նրա հետ սեքսը։ Սակայն գիտնականները, որքան էլ տարօրինակ է՝ ոչ բրիտանական, այլ այս անգամ Բելգիայի, ասում են, որ հենց քայլվածքն է հանդիսանում անկողնում կնոջ սեքսուալ պահվածքի բանալին։ Ահա այսպիսի դիտարկումներ են նրանք կատարել։

 

Ազատ, էներգիայով լի քայլվածքով եւ զսպանակային քայլքով կանայք բավարարված են իրենց սեռական կյանքով։ Գեղեցիկ սեռի այս ներկայացուցիչները տղամարդկանց գրկում ամենաշատն են օրգազմի հասնում,-գրում է Style.news.am-ը։

Գիտնականներից մեկը նույնիսկ կարծում է, որ հեշտոցային օրգազմ ստանալն ուղիղ կապ ունի քայլվածքի հետ։ Եթե կնոջ ոտքի մկանները ձգված չեն, այդ ավելացնում է օրգազմի հասնելու հավանականությունը։ Այս օրինաչափությունը հաստատելու համար բելգիական գիտնականները հետեւյալ փորձն են կատարել։


Կանանց հարցրել են նրանց սեռական սովորույթների եւ անկողնում պահվածքի մասին։ Հետո նրանց առաջարկել են քայլել, իսկ իրենք հետեւել են հանրային վայրերում կանանց քայլվածքին։ Մասնակիցների քայլվածքը վերլուծել են գիտնականները, ովքեր տեղյակ չեն եղել այդ հարցումների արդյունքներից։ Փորձարկումների արդյունքում պարզվել է հետեւյալը. որքան զուսպ են քայլելու ընթացքում կնոջ շարժումները, այնքան նա քիչ է բավարարված սեռական կյանքում եւ քիչ են հեշտոցային օրգազմի հասնելու նրա հնարավորությունները։
 

Կնոջ սեքսուալությունը, իհարկե, առաջին հերթին արտահայտվում է նրա արտաքինում։ Որքան կնոջ օրգանիզմում բարձր է էստրոգեն հորմոնի մակարդակը, այնքան նա կանացի տեսք ունի։ Ահա թե ինչու հաստ շուրթերով եւ կանացի դիմագծերով կանայք անկողնում շատ կրքոտ են լինում։ Հենց էստրոգենն է բարձրացնում կնոջ սեքսուալ խառնվածքը։
 

Նյութը՝ infowoman.com.ua կայքի












Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog