RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Երկրագնդի ամենացուրտ գյուղը, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել -71.2 աստիճանի (լուսանկարներ)  5420

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Երկրագնդի ամենացուրտ գյուղը, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել -71.2 աստիճանի (լուսանկարներ)

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Այստեղ չեն աշխատում բջջային հեռախոսները, իսկ գյուղի տների զուգարանները դրսում են:
 

Եթե դուք կարծում եք, որ շատ ցուրտ է այնտեղ, որտեղ դուք գտնվում եք այս պահին, ապա ձեր մեկանգամյա այցը Ռուսաստանի Օմյակոն գյուղ պարզապես կփոխի ձեր կարծիքը: Հունվար ամսին -50 միջին ջերմաստիճանի պայմաններում գոյատևող գյուղը ամենացուրտ բնակավայրն է աշխարհում: Հայտնի որպես «սառը բևեռ»՝ Օմյակոնում արձանագրված ամենասառը ջերմաստիճանը -71.2-նն է:

Սա երկրագնդի վրա ցանկացած մշտապես բնակեցված վայրում, ինչպես նաև հյուսիսային կիսագնդում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանն է:
 


Գյուղը, որն ունի 500 բնակիչ, 1920-1930-ական թվականներին հովիվների համար կանգառ էր հանդիսանում, որտեղ նրանց հյուսիսային եղջերուների հոտերը խմում էին գարնան տաք ջրերը: Սակայն խորհրդային կառավարությունը դժվար վերահսկելի և մշակութապես հետամնաց քոչվորներին վերահսկելու նպատակով այդ տարածքները վերածեց մշտական բնակավայրի: Օմյակունի շատ տներում ձմռանը այրում են ածուխ և փայտ: Գյուղում քչերը ունեն ժամանակակից հարմարություններ: Այստեղ ոչինչ չի աճում, ուստի մարդիկ ուտում են հյուսիսային եղջերուի և ձիու միս: Գյուղի միակ խանութը բավարարում է բնակիչների աղքատիկ պահանջները, իսկ տեղացիները աշխատում են որպես հյուսիսային եղջերու բուծողներ, որսորդներ և ձկնորսներ: Բժիշկների խոսքով, բնակիչները չեն տառապում թերսնուցումից, քանի որ իրենց կենդանիների կաթը պարունակում է շատ սնուցող միկրոէլեմենտներ:
 


Տեղացիներն արդեն սովորել են այս ջերմաստիճանին: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ձյան մի տեղումը կարող է խոչընդոտել ամեն բան, Օմյակոնի միակ դպրոցը փակվում է միայն -52-ից ցածր ջերմաստիճանի դեպքում: Չնայած այս ցրտին, ամռանը գյուղում հազվադեպ չէ նաև +30 ջերմաստիճանը: Ձմռանը գյուղում ամենօրյա խնդիրներից են կենցաղային իրերի` թանաքի, բաժակների սառելը, մարտկոցների լիցքաթափվելը: Բնակիչները չեն կարողանում շրջել դրսում բաց դեմքերով, նրանք խուսափում են մեքենաներ վարելուց, քանի որ դրանց շարժիչները կարող են ամեն վայրկյան դադարել աշխատել:

Սա վերաբերում է նաև բջջային հեռախոսներին: Ձմռանը ձյան շերտի շատ բարձր լինելու պատճառով խնդիր է դառնում նաև մահացած մարդկանց մարմինները հողին հանձնելը և բնակիչները ստիպված այրում են դրանք:







loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Երկրագնդի ամենացուրտ գյուղը, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել -71.2 աստիճանի (լուսանկարներ)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (16.01.17) Դիտումներ: 5420 | Տեգեր: ամենացուրտ, ջերմաստիճանը, Որտեղ, Երկրագնդի, հասնել, գյուղը, կարող, աստիճանի, -71.2, (լուսանկարներ) | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ