Գլխավոր էջ » Հետաքրքիր
Երազների 12 սիմվոլ, որոնք չի կարելի անտեսել. ինչ են նշանակում դրանք  7533

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Marketium.ru

 

Marketium.ru կայքը գրում է, որ երազների թեման շատ նուրբ է, այն մեր մտածողության՝ մինչև վերջ չուսումնասիրված ոլորտ է, որտեղ կարող են տեղի ունենալ անհավանական երևույթներ: Մարդիկ միշտ էլ հետաքրքրվել են երազներով, փորձել մեկնաբանել դրանք և դրանց միջոցով գուշակել ապագան:
 

1. Արկղեր: Սրանք գաղտնիքներ են և գաղտնի հիասթափություն: Ամենայն հավանականությամբ, դուք վախենում եք, որ ձեզանից թաքցնում են որևէ բան, կամ էլ ինքներդ եք փորձում թաքցնել որևէ բան: Արկղի մեջ նայելու դեպքում՝ «դուք դեմքով կճանաչեք վախը»: Եթե արկղը դատարկ է, ուրեմն դուք վախենում եք հիասթափված և խաբված լինելուց:
 

2. Ընկնել: Ասում են, որ երբ երազում երեխաներն ընկնում են, նրանք մեծանում են: Հնարավոր է, այդպես ձեր ենթագիտակցությունը ցանկանում է ձեզ հուշել այն մասին, որ կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից: Հավանական է, որ դուք վախենում եք պլանների ձախողումից,նև ձեր չմտածված քայլերը բումերանգի էֆեկտով կվերադառնան դեպի ձեզ: Մի վախեցեք, անհրաժեշտ է միայն աշխատել ինքնատիրապետման և հանգստության վրա:
 

3. Կատուներ: Կարևոր չէ՝ դուք սիրո՞ւմ եք կատուներ, թե՞ ոչ. երազում կատուներն ուժեղ սիմվոլներ են: Սա թեթև ակնարկ է, որ ձեր կյանքում կանանց պակաս կա: Եթե տղամարդ եք, ապա ժամանակն է մտածել խորը և ամուր հարաբերությունների մասին, եթե կին եք, ապա ժամանակն է խորությամբ ճանաչելու ձեր էությունը:
 

4. Ատամներ: Սրանք երազում հաճախ որպես մղձավանջ են այցելում՝ դրանք կամ ընկնում են, կամ ջարդվում, կամ այլ վատ բան է կատարվում դրանց հետ: Բացի նրանից, որ երազում ատամներ տեսնելը կարող է խոսել ստոմատոլոգիայի հետ ձեր խնդիրների մասին, դրանք խորհրդանշում են ծերանալուց և մահանալուց ձեր ունեցած վախը: Առաջին հերթին՝ դա կարող է խոսել այն մասին, որ դուք շատ եք տարված արտաքինով և հաճախ մոռանում եք առողջության մասին:
 

5. Մրջյուններ: Հիմնականում երազին մրջյուններ տեսնելը խոսում է այն մասին, որ դուք բարկացած եք որևէ բանից: Դա կարող է խոսել նաև այն մասին, որ դուք հետաքրքրված եք խմբային աշխատանքով: Առավել հավանական է, որ դուք այնպիսի մարդկանցից եք, ովքեր գնահատում են ընտանիքն ու ընկերական կապերը:

6. Վարսեր: Երազում վարսեր տեսնելը խորհրդանշում է ձեր անվստահությունը գրավիչ լինելու մեջ: Դրա վրա պետք է աշխատել: Որքան երկար են վարսերը, այնքան բարձր է ձեր վարկանիշը ձեր իսկ աչքերում: Երկար վարսերի մասին երազները խոսում են նաև ազատության ցանկության մասին: Ժամանակն է, որ ինքներդ ձեզ թույլ տաք լինել ավելի հանգիստ, ազատ և երջանիկ:
 

7. Ջուր: Սա խոսում է այն մասին, որ դուք չափազանց ամբիցիոզ մարդ եք, ում նպատակները մեծամասնության նպատակների շրջանակներից չափազանց լայն են: Դուք նոր մտքեր ունեք և պատրաստ եք ռիսկի դիմել դրանց համար: Դա մի փոքր վախենալու է, բայց ռիսկի դիմել պետք է: Եթե դուք երազում ջուր եք տեսնում, ուրեմն ձեզ դուր է գալիս, երբ ամեն ինչ հեշտ է ընթանում:
 

8. Թռիչք: Սա խոսում է այն բանի մասին, որ դուք կարող եք համարձակ ընտրություն կատարել կյանքում: Միևնույն ժամանակ, ձեզ վրա միանգամից բազմաթիվ գործեր են թափվել, և դուք դրանցից կարողանում եք ազատվել՝ միայն քնելով:
 

9. Ճանապարհ: Մեր կյանքը լի է բազմաթիվ ճանապարհներով, որոնց մենք հանդիպում ենք, որպեսզի ընտրություն կատարենք: Եթե երազում մի ճանապարհ եք տեսնում, նշանակում է՝ ցանկանում եք դասավորել կյանքը, այն առավել հասկանալի դարձնել: Դուք ֆատալիստ եք և հավատում եք, որ հենց ճիշտ ճանապարհի ընտրությունը կարող է ձեր կյանքում փոխել ամեն ինչ:
 

10. Հող, կեղտ: Այնպես, ինչպես հողի մեջ մեքենան կարող է կանգնել և չկարողանալ շարժվել, այնպես էլ որոշակի հանգամանքներում մարդը կարող է չկարողանալ շարժվել: Մեծ է հավանականությունը, որ կյանքի հենց այսպիսի հանգամանքներից դուք փորձում եք դուրս պրծնել ամեն կերպ, ինչն արտացոլվում է երազում:
 

11. Հասարակության շրջանում մերկ լինել: Դուք միակը չեք, ում նման երազներ են այցելում: Խնդիրն այն է, որ երազի ընթացքում արտացոլվում են ձեր վախերը, մասնավորապես՝ դատվելու, ձեզ քննարկելու վախը: Դա հաղթահարելու համար պետք է սովորել ընդունել ինքդ քեզ և քննադատությանն այդքան հիվանդագին չվերաբերվել:
 

12. Կանաչ երազ: Եթե ձեր երազը լի է կանաչով, նշանակում է՝ ձեր էմոցիոնալ վիճակը նորմալ է: Դուք սիրում եք ձեզ շրջապատող մարդկանց և նույնը ստանում եք՝ որպես պատասխան: Հնարավոր է նաև, որ դուք այժմ փորձում եք ճանաչել ինքներդ ձեզ: Խնդրեք ընտանիքի անդամներին և ընկերներին՝ օգնել ձեզ այդ գործում:
 

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Marketium.ru


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog