RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Երազի և իրականության միջև  12362

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Երազի և իրականության միջև

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 

Մենք հաճախ երազներ ենք տեսնում, որոնց մի մասը կատարվում է; Երազը կարող է  նաև մեզ  ինչ-որ միտք հուշել, երբեմն` անսովոր; "Տարօրինակ” երազ տեսնելով` մենք փորձում ենք հասկանալ, թե դա ինչ է նշանակում:
 
Բացարձակապես բոլոր երազներում որոշակի ուղերձներ կան: Բայց լինում են նաև առանձնահատուկ, կանխագուշակող երազներ, որոնք հաղորդումներ են պարունակում ապագայի մասին, ավելի հաճախ` կենսական նշանակության տեղեկություններ: Կանխագուշակող երազը մյուսներից տարբերելը շատ դժվար է. դրա համար, առաջին հերթին, պետք է ուշադիր լինեք ընդհանրապես ձեր բոլոր երազների նկատմամբ: Շատ ցանկալի կլինի, որ օրագիր պահեք: Սեփական երազների մշտական վերլուծությունը կօգնի էական նշանակությամբ ուղերձը տարբերակել սովորականներից:
 
 
  • Դա, որպես կանոն, ստացվում է ենթագիտակցաբար. դուք պարզապես զգում եք, որ այդ երազը կարևոր իմաստ է պարունակում, այն դրոշմվում է ձեր ուղեղում, առանձնահատուկ "նստվածք” է թողնում և բառացիորեն բղավում է` "ուշադիր եղիր իմ նկատմամբ”: Եվ այնքան էլ կարևոր չէ, երազը հինգշաբթիից ուրբաթ է ձեզ "այցելել”, թե Լուսնի որևէ կոնկրետ օր: Յուրաքանչյուր մարդ իր անհատական աստղաբանական օրերն ունի` հաջողության կամ անհաջողության օրեր, գուշակություն պարունակող կամ սովորական երազների օրեր: Ավելի լավ է ոչ թե արտաքին ընդհանրական մեկնություններին կամ երազահաններում գրված նշանակություններին հետևեք, այլ վստահեք ձեր զգացողություններին: Ստեղծելով խորհրդանիշերի ձեր սեփական բառարանը, նշելով, թե ինչպիսի իրադարձություններից առաջ եք դուք որոշակի երազներ տեսնում, կարելի է հասկանալ, թե դուք ինչու եք այս կամ այն "ուղերձը” ստանում:
  • Ձեր ենթագիտակցությունը ձեր մասին շատ ավելի բան գիտի, քան դուք ինքներդ. այն միանգամայն ճշգրիտ տալիս է ձեր վիճակների ախտորոշումը և կարող է շատ բան կանխատեսել, ինչպես` մեծ տհաճությունները, այնպես էլ` վիթխարի հաջողությունը, նաև ցանկացած այլ` նշանակալի կամ պակաս նշանակալի իրադարձություն:
 
Իրադարձությունից մի քանի տարի առաջ…
 
Մարգարեական երազները կարելի է բաժանել մի քանի տեսակների.  իրապես կանխագուշակող երազներ, նախազգուշացումներ, հեռազգացական և կոլեկտիվ երազներ, երազ-բացահայտումներ կամ ստեղծագործական պայծառացումներ: Որտեղից են գալիս այս իմացությունները… Կարելի է ասել, որ երազները ոչ միայն թույլ են տալիս ճանաչել սեփական անձը, ձեր ներքին աշխարհը, այլև լայն ճանապարհ են հարթում դեպի տիեզերական բանականության շտեմարան, որը լցված է բոլոր երևույթների և իրադարձությունների (ինչպես անցյալի, այնպես էլ` ապագայի) մասին գիտելիքներով: Մենք պարզապես երբեմն երազում սուզվելով տեղեկատվական դաշտում` կարող ենք տեսնել մեր կյանքի որևէ առանձին օր. երազը կհայտնվի որպես "դեժավյու”, միայն թե ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին:
 
 
Հոգու գլխավոր խնդիրը մարդուն պաշտպանելն է: Նախազգուշացնող երազները վկայում են այն մասին, որ ձեր վարքագծում կամ մտքերում դուք ճանապարհից շեղվել եք. երազի միջոցով  փորձ է արվում պաշտպանել ձեզ հնարավոր տհաճություններից: Մարգարեությունների նման դրանք նույնպես խոր գիշերով են հայտնվում` մինչև գիշերվա ժամը չորսը, և ստիպում են արթնանալ` "ուղերձը” հիշելու նպատակով: Ենթագիտակցությունն առաջին հերթին մարդու կյանքի, նրա առողջության պաշտպանությանն է ուղղված և միայն դրանից հետո է հոգ տանում նրա անձնական ոլորտի, շրջապատի հետ հարաբերությունների և դրամապանակի վիճակի մասին: Երազ-նախազգուշացումները կարող են իրադարձություններից մի քանի տարի և նույնիսկ տասնամյակներ առաջ հայտնվել: Սովորաբար այդպես են հայտնվում սկսվող հիվանդությունների մասին տեղեկացնող երազները: 
 
Երազում պատերազմ, աղետ կամ որևէ տհաճ երևույթ եք տեսել, որը կապված է մարմնի հետ, մի ծուլացեք այդպիսի երազն ամենամանրազնին կերպով վերլուծել: Երազում տեսած ռազմական գործողություններն այն մասին են վկայում, որ կոնֆլիկտ  է հասունանում, և պետք է սթափ լինել մարդկանց հետ հարաբերություններում: Եթե երազը պայթյունների, հրդեհների, օրգանիզմի մեջ ինչ-որ բան ներդնելու մասին է եղել, նշանակում է հնարավոր են առողջության հետ կապված խնդիրներ:
 
Կոլեկտիվ ենթագիտակցություն
 
Երազում հայտնված աղետները կարող են իրական իրադարձությունների մասին հաղորդել կամ խորհրդանշական իմաստ ունենալ: Հայտնի է, որ խոշոր աղետների նախօրեին մարդիկ Երկրի տարբեր անկյուններում տագնապալի երազներ են տեսնում: Դրանք կոլեկտիվ կանխագուշակող երազներ են: Այսպես, Թաիլանդում ցունամիից և Ամերիկայում սեպտեմբերի 11-ի ողբերգությունից մի փոքր առաջ մոլորակի բազմաթիվ բնակիչներ ահավոր երազներ էին տեսել, որոնք տարբեր ձևերով հաղորդել էին ապագա իրադարձությունների պատկերները:
 
Իրապես կանխագուշակող երազները մեզ այցելում են չափազանց հազվադեպ և շատ կարևոր իրադարձությունների մասին են տեղեկացնում: Դրանք կարող են նշանավորել ինչպես կյանքի երջանիկ պահերը, օրինակ, երազների տղամարդուն հանդիպելը, այնպես էլ` լուրջ դժբախտությունները: Վերջինը ավելի հաճախ է պատահում, քանի որ ինքնապաշտպանության բնազդը մարդու համար առաջնային է: Երազում իրադարձությունների ճշգրիտ պատճենը կարելի է տեսնել, եթե խոսքը կյանքի և մահվան մասին է, մյուս դեպքերում տեղեկությունը կարող է խորհրդանշանների լեզվով կոդավորված լինել:  Արթնանալուց հետո այդպիսի երազը մոտեցող փոթորկի զգացողություն է թողնում: Տհաճություններից կարելի է խուսափել, եթե զգուշություն հանդես բերեք կամ փորձեք փոխել ձեր սովորական վարքը:
 
Հեռազգացական երազները տեղեկացնում են ծանոթների հետ հանդիպումների կամ այն ընկերուհու զանգի մասին, որին վաղուց չեք հանդիպել: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդկանց մեջ որոշակի էներգետիկ կապեր գոյություն ունեն:
Պայծառատեսական երազների թվին են պատկանում նաև ստեղծագործական պայծառացումները` երազներ, որոնցով մեծ հայտնագործություններ են կատարվում: Գիշերային բացահայտումների շնորհիվ են հայտնագործվել Մենդելեևի աղյուսակը, բենզինի բանաձևը, կարի մեքենան: Արթուն վիճակում մարդու գիտակցությունը որոշակի շրջանակներով սահմանափակված է, իսկ երազի ժամանակ սահմաններն ընդլայնվում են. հիշողության մեջ արթնանում են կուտակված փորձը, անձի ենթագիտակցության խորքից կերպարներ են դուրս լողում, օգնության է հասնում կոլեկտիվ բանականությունը:
 
Սենսացիա` ուշացումով
 
Ամերիկացի լրագրող Է. Սեմսոնը 1883 թվականին երազում հրաբխի ժայթքում տեսավ: Հազարավոր կղզիաբնակներ դեպի ծովն էին փախչում, սակայն եռացող լավան հասնում էր նրանց հետևից: Մղձավանջը հայտնվեց, երբ նա մինչև ուշ գիշեր մնացել էր թերթի խմբագրությունում, և քունը տարել էր: Ցնցված Սեմսոնն իր երազը գրեց թղթի կտորի վրա և տուն գնաց: Առավոտյան նա թերթի առաջին էջում հայտնաբերեց իր երազը, որը գործընկերները գիշերային հեռագրահաղորդագրության տեղ էին ընդունել: Առավոտյան բոլոր թերթերը վերատպել էին սենսացիան: Սակայն երկու օր անց տեղեկությունը չէր հաստատվել: Լրագրողը հեռացվել էր աշխատանքից: Երրորդ օրը տեղեկություն ստացվեց Կրակատաուում հրաբխի ժայթքման մասին, որը տեղի էր ունեցել այն գիշերը, երբ Սեմսոնը երազ էր տեսել:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երազի և իրականության միջև  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin (05.11.11) Դիտումներ: 12362 | Տեգեր: Հետաքրքիր, երազների նշանակություն, հոգեբանություն, Երազներ | - Վարկանիշ -: 0.0/0