RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

էնտոմոֆոբիա. «Ես վախենում եմ միջատներից»  327

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


էնտոմոֆոբիա. «Ես վախենում եմ միջատներից»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Անվնաս  ճանճ,  մորեխ, ճպուռ, սարդ… Շատ մարդկանց մեջ միկրոաշխարհի ներկայացուցիչներն  առաջացնում են  խուճապ ու տագնապային ռեակցիաներ։ Ինչո՞վ  է  դա պայմանավորված, ինչու՞ են մարդիկ սարսափում  անգամ  նրանց  անունը լսելիս։
 
էնտոմոֆոբիա. «Ես վախենում եմ միջատներից»

Տեսակետ կա, որ  երբ  մարդը ծնվում է,  նա  ոչնչից չի վախենում,  քանի որ չգիտի, թե ինչ է տվյալ օբյեկտը եւ ինչ սպառնալիք կարող է ներկայացնել։  Մարդը վախերը ձեռք է բերում կյանքի ընթացքում, երբ սկսում է հասկանալ, թե ինչն է վտանգավոր, իսկ ինչը` ոչ։ Որքան էլ մարդ անվախ ծնվի, միևնույն է, ի ծնե ունի ինքնապաշտպանության բնազդ, որը սպառնալիքի ժամանակ «աշխատում է»` մարդուն զերծ պահելով վտանգից։  Ինչ-որ բանի հանդեպ վախը տանջում է մարդուն, թույլ չի տալիս, որ նա լիարժեք ապրի, հաղորդակցվի։  Այն վախերը, որոնք կպչուն բնույթ են կրում եւ խոր արմատներ են գցել մեր հոգում, կոչվում են ֆոբիաներ (հունարեն phobos բառից, որը նշանակում է վախ)։ Խոսենք  էնտոմոֆոբիայի մասին, որը նշանակում է «վախ  միջատներից»։

Բավական է, որ հնչի միջատի անունը, կամ այդ միջատը հեռվում երևա, մարդու մեջ առաջանում է  հույզերի մի մեծ  ալիք` անկախ նրանից, թե տվյալ միջատը  վտանգավո՞ր է, թե՞ ոչ։ Մարդը գիտակցում է, որ միջատը, որպես այդպիսին, անվնաս է, սակայն ոչինչ չի կարողանում անել իր բուռն հույզերի և ռեակցիաների  հետ։ Եթե ոմանք նրանց վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում, ապա մյուսների համար դրանք իսկական փորձություն են։ Միջատների աշխարհն «ուրիշ  աշխարհ» է, լի  գաղտնիքներով ու անհասկանալի երևույթներով։

Ինչպե՞ս վարվել

Իմացե՛ք ավելին միջատի մասին

Որքան քիչ բան դուք գիտեք ձեր վախի օբյեկտի մասին, այնքան ավելի շատ եք երևակայում և չափազանցում նրա հնարավորություները, հետևաբար` ավելի շատ եք վախենում։ Ուսումնասիրեք նրանց տեսքը, վարքը, ավելի  ռեալ գնահատեք նրանցից սպասվող վտանգը։ Եթե նման ձեւով մոտենաք այս ամենին, ապա  վախը կնահանջի։

Խոր և հանգիստ շնչեք նրանց հանդիպելիս

Փորձեք գոնե մեկ անգամ սառնասրտորեն մոտենալ ձեր ու միջատի «հանդիպմանը»։ Խուճապի մատնվելու  եւ փախուստի դիմելու փոխարեն, փորձեք  վերահսկել ձեր հույզերը։ Խոր շնչեք և հանգիստ գնահատեք իրավիճակը. ո՞վ է իրականում ուժեղ, դու՞ք, թե՞ նա։ Ու՞մ  է իրականում  վտանգ սպառնում` ձե՞զ, որ  մեծ եք և ուժեղ, թե՞ նրան`  փոքրիկ միջատին։ Այսպիսի մոտեցումը ձեզ կօգնի ազատվել տագնապից։

Այն ամենը, ինչն անհասկանալի է մեզ համար, տագնապ ու վախ է առաջացնում։ Միկրոաշխարհում ապրում են անծանոթ կենսակերպ ունեցող էակներ, որոնցից չգիտես ինչ սպասել։ Միջատները կարող են թռչել, սողալ, բարձրանալ առաստաղի վրա, վազել ջրի վրայով և այլն։ Նրանք փոքր են և կարող են աննկատ մտնել ու բարձրանալ այնպիսի տեղեր, որտեղ նրանց չենք սպասում։

Հաճախ վախի առաջացմանը նպաստում են նաև  ծնողները։

էնտոմոֆոբիա. «Ես վախենում եմ միջատներից»Երեխային հետաքրքրում է ամեն ինչ,  և նա ուսումնասիրում է իր շրջապատում գտնվող ամեն բան։ Երեխան մեծ  հետաքրքրությամբ է մոտենում բնության երևույթներին  այնքան ժամանակ, մինչև ծնողները երեխային չեն հայտնում իրենց տպավորությունները։ Երբ ծնողը բուռն է արձագանքում, երբ երեխան տեսնում է կամ դիպչում  է միջատին, ապա աշխատում է կոնտրաստի սկզբունքը, այսինքն` երեխան տեսնում է, որ միջատը փոքր է ու անվնաս, իսկ մայրիկը կամ հայրիկը  վախենում են, նշանակում է այստեղ ինչ-որ բան այն չէ, այսինքն` ինչ-որ գաղտնիք կա, որ միջատը անբացատրելիորեն վախեցնում է մարդկանց։ Ծնողներից շատերն, առանց բացատրություն տալու, երեխային ասում են, որ պարզապես չի կարելի  միջատին դիպչել ու վերջ։ Հետագայում այդ անբացատրելի վախը երեխայի մեջ կարող է խորանալ ու  առաջացնել ոչ ցանկալի հետեւանքներ։ Շատ դեպքերում  միջատների  հանդեպ վախը կյանքում բացասական  փորձի  հետևանք է, այսինքն` երեխան ականատես է եղել ոչ ցանկալի իրադրության, որը դրոշմվել  է նրա հիշողության մեջ որպես վախի օբյեկտ։ Օրինակ, այսօր եթերը ողողված է շատ անհաջող և ցածրորակ մանկական ֆիլմերով ու մուլտֆիլմերով, որոնք  վախ ու սարսափ են ներշնչում։ Երեխան կարող է ֆիլմում տեսնել, թե ինչպես են միջատներն ուտում, ոչնչացնում կամ վնասում մարդկանց, իսկ այս ամենը բավական է, որ երեխան վախենա, ասենք, փոքր  սարդից։  Ծնողները պետք է չափազանց ուշադիր լինեն. ի՞նչ ֆիլմեր են դիտում իրենց երեխաները։ Մեծանալով` երեխան
գիտակցում է, որ սարդը ոչինչ չի կարող անել  իրեն, սակայն, միևնույն է, շարունակում է վախենալ նրանից, ինչն էլ խանգարում է լիարժեք ապրելուն։

Մեր  ընթերցողներից   մեկը  մեզ պատմել է միջատների հանդեպ ունեցած իր վախի մասին։

Լ. 26 տ.  Միջատները միշտ իմ մեջ առաջացրել են տհաճության եւ զզվանքի զգացողություն։ Երբ ես տեսնում էի խավարասերի, ինձ պատում էր հույզերի մի մեծ տարափ, ես բղավում էի, փախչում, վերցնում էի հողաթափը  և մի կերպ, ինձ ստիպելով, սպանում  նրան։ Այսպես ապրել հնարավոր չէր։  Ես խավարասերից այնպես էի սարսափում, ինչպես մի մեծ վտանգից։ Ես որոշեցի փոխել իմ վերաբերմունքը։ Որոշեցի, հենց որ տեսնեմ խավարասերի` կվերահսկեմ ինձ, կվերահսկեմ իմ հույզերը, չեմ բղավի, չեմ փախչի։ Այդպես էլ արեցի։

Բնականաբար, առաջին անգամ  շատ դժվար էր, ես  ստիպեցի ինձ մնալ իմ տեղում  ու հանգիստ հետևել նրան։  Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ես կարողացա փոքրացնել իմ վախը, փոխել իմ վերաբերմունքը նրանց նկատմանբ, պարզ է նրանք դեռեւս ինձ շատ տհաճ են, բայց ես առաջվա նման խուճապի չեմ մատնվում։


 
Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ էնտոմոֆոբիա. «Ես վախենում եմ միջատներից»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 327 | - Վարկանիշ -: 0.0/0