RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Չարենցի չբացահայտված սպանության առեղծվածն ու «Սասնա ծռերը»  870

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Չարենցի չբացահայտված սպանության առեղծվածն ու «Սասնա ծռերը»

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Shamshyan.com- գրում է`

Եղիշե Չարենցը Հայաստանի պետական հրատարակչության՝ Հայպետհրատի հայ և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիրն էր 1934-35թթ.: Այդ տարիներին Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Տպագրվում են բազմաթիվ արեքավոր գրքեր, այդ թվում՝ լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը՝ Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ (Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Նախաբանն ու ծանոթագրությունները կազմում է Կարապետ Մելիք-Օհանջանյանը):

Կարապետո Մելիք-Օհանջանյանը հուշերում գրում է. ««Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ՝ ինչպիսի ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «Ծռերի» Ա հատորը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում...

- Շնորհավորում եմ,- մեկնեց իր ձեռքը մեզ:- Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»:


Կարապետ Մելիք-Օհանջանյան

«Սասնա ծռեր» էպոսի հրատարակումից հետո Չարենցին հեռացնում են Հայպետհրատից և Գրողների միությունից: 1936թ. սեպտեմբերի 24-ից նրան տնային կալանքի տակ են վերցնում: Այդ օրերին Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր տեսարանի: «Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր...»

Չարենցն ու Իսահակյանը Վենետիկի Սբ Մարկոսի հրապարակում 1924թ.

Մինչև 1937թ.-ի հուլիսի 27-ը Չարենցը մնում է տնային կալանքի տակ: Այդ օրը չեկիստները ներխուժում են Չարենցի բնակարան և նրան տանում բանտ, մեղադրելով ազգայնականության, հակահեղափոխականության և ահաբեկչության մեջ: Իզաբելան (Չարենցի կինը) նամակ է գրում ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Միկոյանին և խնդրում ազատել Չարենցին (Խորհրդային հակամարդկային վարչակարգը, այդ նամակը հիմք ընդունելով, 1938թ. նոյեմբերի 23-ին Չարենցի հանցագործությունները պարտակելու մեղադրանք է ներկայացնում Իզաբելային, դատապարտում և 5 տարի աքսորում Ղազախստան): Հոկտեմբերի 6-ին Չարենցը կնոջը՝ Իզաբելային գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»:

Իզաբելա Չարենց

Չարենցը մահանում է 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան: Սակայն նրա մահվան հանգամանքները մինչ օրս պարզ չեն: Կա երեք վարկած: Խորհրդային պաշտոնական վարկածով Չարենցը նախքան մահը օրեր շարունակ տառապել է մորֆի չօգտագործելու հետևանքով, հյուծվել, հիվանդացե