RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Բոլոր ժամանակների ամենահայտնի սպանված «օրենքով գողերը» (ֆոտո)  2440

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Քրեական


Բոլոր ժամանակների ամենահայտնի սպանված «օրենքով գողերը» (ֆոտո)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Բոլոր ժամանակների ամենահայտնի սպանված «օրենքով գողերը» (ֆոտո)

Armlur.am-ը ներկայացնում է քրեական աշխարհի թագավորների՝ «օրենքով գողերի» ամենաաղմկահարույց սպանությունները։

 2007 թվականի մարտի 20-ի լույս 21-ի գիշերը սպանվեց Նիկոլաև քաղաքի վերջին «օրենքով գողը»՝ Պարպուրան։ Սպանությունից մի քանի տարի առաջ նա կասկածվում էր իր մրցակից Լապյուկայի սպանության մեջ, բայց դատարանն արդարացրել էր նրան։ Պարպուրայի սպանությունից հետո Նիկոլաև քաղաքում այլևս չկան կազմակերպված հանցավոր խմբավորումներ ու կարկառուն քրեական հեղինակություններ։

 

2006-նի հունիսի 15-ին սպանվեց Իգոր Իլչենոկոն՝ Իգրիվի մականունով։ Նա Տալյատիում գտնվող «Ալդիս-Լադա» մեքենաների ընկերության և «1000 մանրունք» առևտրի կենտրոնի սեփականատերն էր, ինչպես նաև վերահսկում էր ավտոդիլերությամբ զբաղվող խոշոր մի ընկերություն։ Քիլլերը գնդակահարեց Իլչենկոյին, երբ վերջինս գտնվում էր սեփական առագաստանավի վրա, որը խարիսխ էր գցել գետի ափին։

 

 

2003թ. Կլին քաղաքում ինքնաձիգից գնդակահարեցին Անդրեյ Պավլովսկուն, ընդ որում, չմոռացան նաև ստուգիչ կրակոց արձակել վերջինիս գլխին։

 

 

2011 թվականին Դոնի Ռոստովում գնդակահարվեց ազգությամբ հայ «օրենքով գող» Էդիկ Միրզախանյանը, ով Կրասնոդարյան երկրամասում գործող «Կանևսկիե» էթնիկական կազմակերպված հանցավոր խմբավորման պարագլուխներից մեկն էր։ Քիլլերը կրակել էր Միրզախանյանի ծոծրակին, երբ վերջինս գնումներ անելուց հետո քայլում էր դեպի իր ջիպը։

 

Վիկտոր Սլոկան, ով ավելի հայտնի էր Վիտյա Մուրմանսկի մականունով, զոհվեց 2000թ. հոկտեմբերին՝ սեփական տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում, որի ժամանակ նա փորձում էր փրկվել ինքնաձիգերով զինված երկու անծանոթներից, բայց դա նրան չհաջողվեց։  Վիտյա Մուրոմսկին «Հյուսիս-արևմտյան առևտրային ընկերություն», «Եվրոտեկս», «Եվրոմարկետ» ԲԲԸ-երի հիմնադիրն էր։

 

 

2005-ին կասկածելի հանգամանքներում մահացավ Ալեքսանդր Խաբարովը, ում անունը կապում էին Դեդ Հասանի անվան հետ։ Նրա մարմինը գտել էին Եկատերինբուրգի թիվ 1 ՍԻԶՈ-ում կախված։ Դրանից ոչ շատ առաջ նա «ստրելկա» էր արել Ուսոյանի մարդկանց՝ նպատակ ունենալով դուրս մղել Ուսոյանի կլանը Սվերդլովսկի երկրամասից։

 

 

2010 թվականի հոկտեմբերի 26-ին ինքնաձիգերից գնդակահարեցին Սոչու քրեական հեղինակություններից մեկին՝ մեր հայրենակից Էդուարդ Կակոսյանին՝ Կառաս մականունով։ Նա Դեդ Հասանի մտերիմներից էր և Սոչիում Ուսոյանի ռեստորանների և այլ սեփականության «նայողը»։

 

 

2001 թվականին քիլլերների գնդակներից զոհվեց մեր մեկ այլ հայրենակից՝ 36-ամյա Մայիս Կարապետյանը. շատերը նրան համարում են վերջին իսկական «օրենքով գողերից» մեկը։ Կարապետյանի թիկնապահը փորձել էր հետապնդել սպանողներին, բայց չէր կարողացել հասնել նրանց հետևից։

Մայիս Կարապետյանը հայտնի էր նրանով, որ խստագույնս հետևում էր «օրենքով գողի» պատվո կանոնակարգին. օրինակ՝ նա երբեք զենք չէր կրում և միշտ իր խոսքի տերն էր։ Ասեկոսեների համաձայն՝ նրա աճող հեղինակությունն անհանգստացրել էր այլ «օրենքով գողերի» և նրան վերացրել էին հենց այդ հեղինակության սկզբունքայնության համար։

 

 

2009-ի հոկտեմբերի 9-ին ռեստորանից դուրս գալիս կատարված մահափորձի արդյունքում սպանվեց լեգենդարՅապոնչիկը, ում շատերը համարում էին ռուսական քրեական աշխարհի կնքահայր։ Պատահականության պատճառով Յապոնչիկի հոգեվարքը ձգվեց ամբողջ 2 ամիս, որի ընթացքում բժիշկներն անդադար պայքարում էին նրա կյանքի համար, և նա անգամ կլինիկական մահից էր դուրս եկել։ Բանն այն է, որ դիպուկահարի կողմից գնդակն արձակելու պահին Յապոնչիկն ինչ-որ շարժում էր արել, և գնդակը դիպել էր որովայնին։

 

 

Դե իսկ ամեաաղկահարույց սպանությունը, անկասկած, Դեդ Հասանինն էր, ում սպանեցին ս.թ. հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում՝ օրը ցերեկով։ Դիպուկահարի գնդակը խոցեց ծեր «գողին» «Каретный двор» ռեստորանից դուրս գալու պահին։ Ի դեպ, սա արդեն երկրորդ լուրջ մահափորձն էր Հասանի դեմ. 2010-ին նա 3 հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, բայց այդ ժամանակ նրան հաջողվել էր փրկվել։

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Բոլոր ժամանակների ամենահայտնի սպանված «օրենքով գողերը» (ֆոտո)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (19.03.16) | Հեղինակ: Քրեական W Դիտումներ: 2440 | Տեգեր: քրեական | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ