RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Այս աղջկա մեղրամսից 3 օր անց ծնողները նրա համար գերեզման փորեցին. Սարսափեցնող գաղտնիք, որի մասին նրանք լռել են շուրջ 30 տարի (լուսանկարներ)  9765

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Այս աղջկա մեղրամսից 3 օր անց ծնողները նրա համար գերեզման փորեցին. Սարսափեցնող գաղտնիք, որի մասին նրանք լռել են շուրջ 30 տարի (լուսանկարներ)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


35 տարի առաջ Ռուսաստանում մի ողբերգություն է տեղի ունեցել, որը խլել է մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանքեր: Մահացածների հարազատներին հրամայել էին լռել, ոչինչ չասել այդ ճակատագրական դեպքի պատճառների և հետևանքների մասին: Ողջ էր մնացել միայն մեկ ականատես: Ականատես, ում այժմ ոչինչ չի խանգարում պատմել ճշմարտությունը:

 

1981 թվականին նորապսակներ Վլադիմիր և Լարիսա Սավիցկիները տուն էին վերադառնում մեղրամսից: 20-ամյա ամուսիններն իդեալական զույգ էին և առջևում նրանց երջանիկ ընտանեկան կյանք էր սպասվում:

 

811 չվերթի վայրէջքը «Комсомольска-на-Амуре» օդանավակայանում մոտենում էր ավարտին: 1981 թվականի օգոստոսի 24-ին  ժամը  14:56-ին,  ճակատագրական Ан-24-ը օդ թռավ՝ երկրի վրա թողնելով Լարիսայի և Վլադիմիրի երազանքները, որնց այլևս  վիճակված չէր իրականանալ:

 

5220 մետր բարձրության վրա 38 ուղևորներով ինքնաթիռին բախվեց Ту-16 ռազմական ռմբակոծիչը: Մոտեցող ռազմական ինքնաթիռի ստվերը ոչ ոք չէր նկատել: Ուղևորների մեծ մասն անմիջապես մահացան. «Հարվածի ժամանակ մեր ինքնաթիռի վերնամասն ու թևերն անմիջապես անհետացան: Ճիչեր և գոռգոռոցներ կային,- պատմում է Լարիսան: – Ես թեքվեցի ամուսնուս կողմ և տեսա, որ նա մահացել է: Հրաժեշտ տվեցի նրան և սկսեցի պատրաստվել մահանալուն»:

 

Հանկարծ աչքերիս առաջ հայտնվեցին «Հրաշքներ դեռ պատահում են» ամերիկյան ֆիլմի կադրերը. «Աղջիկը դեպի ներքև է թռչում ինքնաթիռի նստատեղի վրա նստած, ընկնում է ջունգլիների ծառերի վրա, – հիշում է Լարիսան: – Եվ այդպես, ես էլ որոշեցի բարձրանալ նստատեղի վրա, որպեսզի թեթևացնեմ հարվածը»:

 

Անշարժ նստած ինքնաթիռի նստատեղին՝ Լարիսան ութ րոպե շարունակ ներքև է ընկել ինքնաթիռի կտորների հետ, ամեն վայրկյան սպասելով սեփական մահվանը: Հանկարծ ներքևում արդեն ծառեր սկսեցին երևալ: Լարիսան կորցրեց գիտակցությունը:

«Աչքերս բացելով՝ ես տեսա ամուսնուս դեմքը: Նա նստած էր իմ դիմաց, երեք-չորս մետր հեռավորության վրա, – մինչ օրս սրտի մեծ  ցավով հիշում է Լարիսան: – Այնպիսի տպավորություն էր, որ նա ցանկանում էր տեսնել ինձ, ցանկանում էր  հրաժեշտ տալ»:

 

Երկու օր Լարիսան անցկացրել տայգայում, նա մարդկանց էր փնտրում՝ չհավատալով, որ իրեն կփրկեն: Երրորդ օրն աղջկան գտել են ձկնորսները: «Իմացա, որ հարազատներս իմ համար գերեզման են փորել: Գերեզմաններն ըստ ցուցակի փորել էին», – հիշում է Լարիսան:

Սովետական թերթերում այդ ողբերգության մասին ոչ մի խոսք չհայտնվեց: Երկու ինքնաթիռների բախման փաստն անմիջապես գաղտնիացվեց, արգելափակվեց ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից: Զոհվածների հարազատներին հրամայեցին լռել՝ նրանցից խլելով իրենց սիրելիների սուրբ հիշատակը հարգելը:

 

Երկար ժամանակ Լարիսայի հիվանդասենյակը հսկում էին հատուկ ծառայության աշխատակիցները՝ նրա մոտ չթողնելով նույնիսկ հարազատներին. «Մորս խորհուրդ էին տվել լռել», – ասում է Լարիսան: Միայն երկար տարիներ անց՝ 2000-ական թվականներին, այս ավիավթարի և անզգուշության կոպիտ հետևանքների մասին տեղեկություններ և մանրամասներ սկսվեցին տարածվել, ջրի երես դուրս գալ:

Այդ սարսափելի ողբերգությունից միակ ողջ մնացած կինը դեռ երկար ժամանակ պայքարել է բազմաթիվ վնասվածքների դեմ: Բայց մի քանի տարի անց նա տղա երեխա ունեցավ, կարողացավ վերստին սկսել իր կյանքը. մահացած ամուսնու մասին մտքերը ստիպում են կնոջն առաջ գնալ:

 

«Ես կարծում եմ, որ մեղավորները զինվորականներն են եղել. Նրանք գծել են իրենց օդուղիներն առանց քաղաքացիական օդուղիները ստուգելու, – պատմում է Լարիսան: Օգոստոսի 24-ը միշտ նշում եմ, որպես իմ երկրորդ ծնունդ: Այնպիսի զգացողություն ունեմ, որ իմ մի մասնիկը մնացել է այնտեղ՝ դեռ վայրէջք չի կատարել ու երբեք վայրէջք չի կատարի…»:

Blog.1in.am


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Այս աղջկա մեղրամսից 3 օր անց ծնողները նրա համար գերեզման փորեցին. Սարսափեցնող գաղտնիք, որի մասին նրանք լռել են շուրջ 30 տարի (լուսանկարներ)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (08.05.16) Դիտումներ: 9765 | Տեգեր: Քո հարսանիքը, առեղծվածներ | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ