RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Ավստրիական ընտանիք. աշխարհի հետ ներդաշնակ  384

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Ավստրիական ընտանիք. աշխարհի հետ ներդաշնակ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Ավստրիացիների համար ընտանիքը կյանքի գլխավոր արժեքն է: Բնակչության 91 տոկոսը ցանկանում է ընտանիք կազմել:
 
Ավստրիական ընտանիք. աշխարհի հետ ներդաշնակ

Առավոտ: Վիեննական սրճարան: Շոկոլադե թխվածքի թարմ բուրմունք: Ահա բացվում է դուռը, դանդաղ ներս է սահում մի տարեց կին: Երևում է որ տարիքով է, բայց տեսքին նայելով` լեզուդ չի պտտվում ծեր անվանել: Նայելով կոկիկ, արժանապատվությամբ և լավատեսությամբ լի տարեց կանանց` անպայման կզգաք այս երկրի դրական էներգիան:

Աշխարհի ամենակարևոր տեղը

Ավստրիացիների համար աշխարհի ամենակարևոր տեղը իրենց տունն է:Նրանք սրտի թրթիռով են վերաբերվում իրենց տան մաքրությանը, հարմարավետությանը և գեղեցկությանը: Նրանց համար տունը իրենց երկրորդ մաշկն է: Տանտիրուհիներն իրենց բնակարանը զարդարելու համար երկար ժամանակ են ծախսում: Բոլոր ավստրիացիները, անկախ եկամտի աստիճանից, մասնագիտությունից և կրթությունից, պաշտում են իրենց բույնը բարեկարգելը: Դուք կարող եք ոչ միայն տղամարդուն, այլև կնոջը տեսնել տանիքը վերանորոգելիս: Նրանք դա անում են հաճույքի համար: Հյուրերին անպայման հողաթափեր են առաջարկում: Նույնիսկ խաղալիքները այստեղ կոկիկ շարքերով են դասավորված:

Ավստրիացիներին մեծագույն հաճույք է պատճառում ծաղիկ աճեցնելը, տունը մաքրելը, տանը հարմարավետություն ստեղծելը:

Ամեն ինչ հաշվարկված է

Ավստրիացիները ծանոթանում են ավանդական ձևով` ընկերական հավաքույթներում, աշխատավայրում, ինտերնետով… ԶԱԳՍ գնալ չեն շտապում: Օրինական ամուսնությանը, որպես կանոն, նախորդում է քաղաքացիական կամ հյուր-ամուսնությունը: Կանանց մեծամասնությունը մինչև 30 տարեկանը չի ամուսնանում: Կարող է տարօրինակ թվալ, բայց նույնիսկ ամենասիրահարված զույգի հարաբերություններում շատ քիչ ռոմանտիկա կա: Տղամարդիկ չեն շտապում դուռը բացել կնոջ առաջ, վերարկուն պահել, որ հագնի կամ ծանր պայուսակը նրա ձեռքից վերցնել: Բայց եթե ավստրիացին որոշել է ընտանիք կազմել, նշանակում է` նա ամեն ինչ հաշվարկել է և պատրաստ է կնոջ հետաքրքրությունները հաշվի առնելու, հետևելու երեխաներին և տնտեսությանը:

Հարսանիքին պետք է լավ նախապատրաստվել

Հարսանիքին սկսում են նախապատրաստվել կես,  նույնիսկ մեկ տարի առաջ: Պսակադրության արարողությունից մի քանի ամիս առաջ քահանան  երիտասարդ զույգի հետ մի քանի հանդիպում է ունենում, որի ընթացքում նրանք միասին կազմում են հանդիսության սցենարը: Երիտասարդները պարտավոր են նաև հանդիպել փորձառու ամուսնական զույգի և բժշկի հետ: Ավստրիացիները նախընտրում են հարսանիքն ամռանը կամ աշնանն անել: Մայիսը նրանց համար բարենպաստ ժամանակ է. նրանք չեն վախենում, որ մայիսը «վայիս» կլինի: Դրա փոխարեն խուսափում են հարսանեկան արարողությունը դեկտեմբերին նշել, երբ բոլորը Ծննդյան տոներին են նախապատրաստվում:
    
Հարսանեկան նվերներ` ըստ ցուցակի

Ըստ սովորույթի` հարսանեկան ծախսերը ծանրանում են հարսի հոր վրա: Բայց այժմ ոչ բոլորն են հետևում ընդունված կարգին: Նվերների հարցին երիտասարդ զույգը իրատեսորեն է վերաբերվում. հարսը և փեսան նվերների ցուցակ են կազմում` ամանեղեն, կենցաղային տեխնիկա, սպիտակեղեն… Հրավիրյալներին միայն մնում է խանութ մտնել և վճարել երիտասարդներին դուր եկած համապատասխան նվերի համար:

Չար ոգիներին պետք է վախեցնել

Հարսանիքի օրը փեսացուի ընկերները հարսնացուին արթնացնում են հրավառությամբ: Հին սովորույթի համաձայն մինչև եկեղեցի ընկած ճանապարհին պետք է որքան հնարավոր է բարձր աղմկել` չար ոգիներին վախեցնելու համար. դրա համար էլ մեքենայի հետևից կապում են պահածոյի դատարկ տուփեր և այլ անպետք բաներ: Եկեղեցու մուտքի մոտ հարսն ու փեսան մեկ գավաթ գինի են խմում, իսկ բաժակը, գետնին խփելով, կոտրում են: Եթե բաժակը փշուր-փշուր է լինում, նշանակում է, որ ամուսնությունը երջանիկ կլինի: Հետո երիտասարդ զույգը այլ խոչընդոտ է հաղթահարում. պետք է կտրի-անցնի նախօրոք կապված պարանը կամ ժապավենը:
Երիտասարդների վրա բրնձի հատիկներ շաղ տալով, ըստ ավստրիական ավանդույթի, չար ոգիները կհագենան ու կհեռանան, և երիտասարդ  ընտանիքում ոչ մի վատ բան չի պատահի:
 
Ավստրիական ընտանիք. աշխարհի հետ ներդաշնակ

Շատ գյուղերում ընդունված է մինչև եկեղեցի և ռեստորան հասնելը, ճանապարհին տարբեր զվարճալի խաղեր հորինել, օրինակ` հարսն ու փեսան միասին թաց շորերի հսկայական կույտը փռեն պարանին, մի քանի մեխ խփեն փոքրիկ մուրճով կամ ծառ սղոցեն:
Այսօր ավստրիացիները հիմնականում ռեստորանում են հարսանիք անում: Շատ հարսանիքների ժամանակ կատակով փախցնում են հարսին: Բայց երիտասարդների համար խոչընդոտները սրանով չեն ավարտվում: Հարսանքավորները կարող են տան դուռը աղյուսե պատով փակել, որ զույգը պատուհանից տուն մտնի, կամ էլ նորապսակների սենյակը մինչև առաստաղ փուչիկներով են լցնում:
    
Ավելի շատ երեխաներ են պետք

Ավստրիական ընտանիքում ծնվում է մեկ կամ երկու երեխա: Մայրը ստանում է, ճիշտ է, Եվրոպայում ընդունված ոչ ամենաբարձր, բայց երաշխավորված նպաստ: Ամեն ամիս նրա բանկային հաշվին փոխանցվում է 112,7 եվրո` առաջին երեխայի համար, 125,5` երկրորդի և 147,7` երրորդի համար:
«Ավստրիային ավելի շատ երեխաներ են պետք», - այս նշանաբանը հաճախ կարելի է լսել բարձր ամբիոններից: Ըստ վիճակագրության` Ավստրիայում նախորդ տասնամյակների հետ համեմատած ծնելիության մակարդակը 42 տոկոսով նվազել է: Հասկանալի է, որ ինչքան շատ են երեխաները, այնքան ավելի շատ են ընտանիքի ֆինանսական խնդիրները, բացի դրանից` ծնողներից մեկի կարիերան տուժում է: Լուրջ խնդիր է նաև այն, որ Ավստրիայում մանկապարտեզներն ու դպրոցները մինչև կեսօր են աշխատում:  Մասնավոր մանկապարտզի կամ դայակի համար վճարը ընտանեկան բյուջեի ամենածավալուն մասն է կազմում:

Դպրոց ընդունվելու առթիվ

Ավստրիացի երեխաներն սկսում են սովորել 6 տարեկանից: Երեխային դպրոց ուղարկելով` ծնողները նրան նվիրում են բջջային հեռախոս  և «երեխայի անվտանգության փաթեթ»: Սա մի համակարգ է, որը թույլ է տալիս որոշել երեխայի գտնվելու վայրը և ծնողներին նախազգուշացում է ուղարկում, եթե երեխան հեռանում է սահմանված վայրից:
Փոքրիկ ավստրիացիները ծնողների հետ են հանգստանում: Այստեղ ոչ մեկին չի զարմացնի լեռնային դահուկներով վստահորեն սահող երեքամյա փոքրիկը: Այս երկրի բնակիչների համար դահուկներով սահելը սովորական բան է:

Տոնն ավելի լավ է, քան վեճը

Փոքրիկները մեծանում են` լսելով ծնողների զրույցները Մոցարտի, Բրամսի, օպերային վերջին պրեմիերայի մասին: Ծնողների և երեխաների միջև առաջացած տարաձայնությունները լուծվում են բարեկամական զրույցի միջոցով. ավստրիացիները կարծում են, որ ավելի լավ է ընտանեկան տոն կազմակերպել, քան վիճել երեխաների կամ ծնողների հետ: Որպես կանոն` ծնողները և երեխաները լավ հարաբերությունների մեջ են: Միգուցե դա է պատճառը, որ ավստրիացիները ծերունիներին հատուկ հաստատություններ չեն ուղարկում:
 
Ավստրիական ընտանիք. աշխարհի հետ ներդաշնակ

Հեռացրե՞լ են. շնորհավորում ենք

Ավստրիացիների մեծամասնությունն աշխատում է սպասարկման ոլորտում: Օրինակ` մի ընտանիք լեռնալանջին հյուրանոց է աշխատեցնում, մյուսն իր տան առաջին հարկը վերափոխում է ռեստորանի: Հյուրընկալ տերերը հարազատաբար են ընդունում այցելուներին: Քաղաքներում ընտանիքի հայրը հիմնականում գրասենյակային կարիերա է ընտրում: Ճշտապահ և կարգապահ ավստրիացիները չեն սիրում ուշանալ: Եթե գործընկերը ժողովից 10 րոպե ուշացել է, նրան չեն պատմում բաց թողած զրույցի մասին:
Ավստրիացիները հումորով մարդիկ են: Օրինակ, եթե հեռացնում են աշխատակցին, նա երեկույթ է կազմակերպում, իսկ գործընկերները նվեր են պատրաստում ` բացիկով, որի վրա գրում են «Մնաս բարով»:

Տարօրինակ մի սովորույթ էլ կա. ավստրիացիները զույգ ծաղիկներ են նվիրում միմյանց, իսկ դեղին գույնի բոլոր երանգները նրանց համար խորհրդանշում են բարեկեցություն և բարգավաճում, ոչ թե բաժանում կամ դավաճանություն, ինչպես մեզ մոտ:

Ամենագեղեցիկ հիշողությունը

Կյանքն այստեղ հիշեցնում է թանկարժեք ժամացույցի համակարգ, որտեղ յուրաքանչյուր պտուտակ կատարում է իր համար սահմանված աշխատանքը, յուղված է և աչք է շոյում: Մարդիկ այստեղ ձգտում են անդորրի և ապահովության:
Զբոսաշրջիկները Ավստրիայից դժվար թե որևէ հուշանվեր բերեն: Ավելի շուտ «Մոցարտ» շոկոլադ կամ կովի զանգակ կբերեն: Բայց յուրաքանչյուրի հոգում կմնա հանգստավետության, խաղաղության և աշխարհի հետ ներդաշնակության զգացումը:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ավստրիական ընտանիք. աշխարհի հետ ներդաշնակ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 384 | - Վարկանիշ -: 0.0/0