RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Աշխարհի ամենահանրահայտ գրքերը  631

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Աշխարհի ամենահանրահայտ գրքերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները կազմել են վարկանիշային աղյուսակ, որտեղ ներառել են բոլոր ժամանակների աշխարհի ամենատարածված գրքերը: Ցանկի երկրորդ տեղում ամրապնդվել է Մաո Ցզե Դունի մտքերի մի ծաղկաքաղ-գիրք, որի տպաքանակը հասնում է 900 միլիոնի: Ուշագրավ է, որ ամենահանրահայտ գրքերի տասնյակում հայտնվել է նաև Դեն Բրաունի՝ աղմուկ հանած «Դա Վինչիի կոդ»-ը:
 
Աշխարհի ամենահանրահայտ գրքերը

Տարօրինակ է, բայց ցանկում բացակայում են մի շարք գրքեր, որոնցից աշխարհում վաճառվել են միլիոնավոր օրինակներ: Դրանց մեջ՝ նաև անգլիացի հեքիաթասաց Ջոան Ռոուլինգի ստեղծագործությունները կախարդների դպրոցի աշակերտ Հարի Պոտերի մասին: Այս գրքերից աշխարհում վաճառվել է ավելի քան 250 մլն. հատ: Ռոուլինիգի վեպերն ընթերցվում են ավելի քան  200 երկրներում և թարգմանված են 60 լեզուներով:

Տպագրության գյուտից ի վեր Աստվածաշունչը առ այսօր մնում է Երկիր մոլորակի ամենատարածված գիրքը: Տպաքանակը հասնում է մոտ 6. մլրդ. հատի:

Երկրորդ տեղում, ինչպես վերևում նշեցինք, Մաո Ցզե Դունի՝ տարբեր առիթներով արտահայտված մտքերի ծաղկաքաղն է՝  900 մլն. օրինակ: Երրորդ հորիզոնականը աշխարհի ամենահանրահայտ գրքերի ցանկում զբաղեցնում է  Ջ. Տոլկիենի «Մատանիների տիրակալը»: Սակայն, պետք է շեշտել, որ այս թվերը մոտավոր են, քանի որ հաշվարկների մեջ չի առնվել Ղուրանի՝ Մահմեդականության գլխավոր գրքի տպաքանակը, որը զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկն աշխարհում:

9-րդ տեղում է աղմկահարույց Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» գիրքը: Հինգերորդ տեղում  հենց Գինեսի ռեկորդների գիրքն է:

 
Աշխարհի ամենահանրահայտ գրքերը

Ըստ Գինեսի գրքի փորձագետների՝ բոլոր ժողովուրդների  և բոլոր ժամանակների ամենատարածված գրքերի տասնյակն ունի հետևյալ պատկերը.

Top 10 of Everything, Guinness Book of Records

1. Աստվածաշունչ – 6 մլրդ. օրինակ

2. Մաո Ցզե Դունի մտքերի ժողովածու – 900 մլն. օր.

3. «Մատանիների տիրակալը» (Lord of the Rings)  - Ջ. Տոլկիեն – 100 մլն. օր.

4. Ուղղագրության ամերիկյան տեղեկատու (American Spelling Book). Նոյ Վեբստեր – 100 մլն.

5. Գինեսի ռեկորդների գիրք (Guinness Book of Records) – 100 մլն.

6. Համաշխարհային տարեգիրք (World Almanac) – 80 մլն.

7. «Մանկական ընթերցանության Մաքգաֆիի հավաքածու» (McGuffey Readers). Վիլյամ Հոլմս Մաքգաֆի – 60 մլն.

8. «Երեխայի խնամքի հիմունքները» (Common Sense Book of Baby and Childcare), Բենջամին Սփոք – 50 մլն.

9. «Դա Վինչիի կոդը» (The Da Vinci Code), Դեն Բրաուն – 43 մլն.

10. «Հաղորդագրություն Գարսիային» (A Message to Garcia), Ալբերտ Հաբարդ – 40 մլն.

 

Աշխարհի ամենաընթերցվողներից մեկը համարվում է նաև Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթը: Մոտավոր հաշվարկներով գրքի ընդհանուր տպաքանակը գերազանցում է 80 միլիոնը, իսկ հաշվի առնելով տարբեր տարիների հրատարակությունները՝ այս թիվը կհասնի 500 միլիոնի: Հեթիաթը թարգմանվել է աշխարհի 180 լեզուներով: Հեղինակի հայրենիքում այն հաստատուն կերպով զբաղեցնում է հարյուր ամենաընթերցվող գրքերի 3-րդ հորիզոնականը:

Իսպանիայում ամենամեծ տպաքանակ ունեցել է (բացառությամբ՝ Աստվածաշնչի) նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը՝ 30 միլիոն օրինակ:

Ցավոք, Մարկեսը այլևս չի ստեղծագործում և կատալոնական «Վանգուարդիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ հեռացող տարին միակն էր իր գիտակցական կյանքում, որի ընթացքում չի գրել ոչ մի տող: Նա ասել  է նաև, որ իր համար դժվար չէր լինի գրել ևս մի վեպ, բայց ընթերցողն անմիջապես կզգար, որ դրա մեջ ինքը հոգի չի դրել:

Կոլումբիացի գրողի վերջին գեղարվեստական ստեղծագործությունը «Հուշեր իմ տխուր պոռնիկների մասին» ստեղծագործությունն էր, որին ընթերցողները սպասում էին 10 տարի շարունակ: Սակայն, այն չարժանացավ քննադատների ուշադրությանը: Բացի դա՝ Մարկեսը ստիպված եղավ վերաշարադրելու գրվածքի վերջին գլուխը՝ տպագրիչ-«գրահեններին» խաբելու համար: Բանն այն է, որ նրանք գրքի պաշտոնական թողարկումից երկու շաբաթ առաջ փորձել էին վաճառել նախապես գողացված ոչ պաշտոնական տարբերակը:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Աշխարհի ամենահանրահայտ գրքերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 631 | - Վարկանիշ -: 0.0/0