RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Աշխարհի ամենաբռնապետական պետությունները. Թոփ 5  251

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Աշխարհի ամենաբռնապետական պետությունները. Թոփ 5

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Աշխարհի ամենաբռնապետական պետությունները. Թոփ 5

5. Զիմբաբվե

Աշխարհի ամենաբռնապետական երկրների 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է Զիմբաբվեն: Հակագաղութային պատերազմում հաջողություններ ունենալուց հետո Զիմբաբվեի անկախ հանրապետության նախագահ է ընտրվում Ռոբերտ Մուգաբեն, ով իր ղեկավարման տարիների ընթացքում էլ ավելի ամրապնդեց բռնապետական կարգերը Զիմբաբվեում: Մուգաբեի կառավարությունը ոչ միայն քննադատվում է արտաքին աշխարհի, այլ նաև սեփական ժողովրդի կողմից: Հայտնի է 70.000 մարդու խոշտանգումների և սպանության դեպքեր, երկրում 70% գործազրկություն է, իսկ գնաճը կազմում է մոտովորապես 500%: Զիմբաբվեի կառավարությունը երկրի տարածքում իրականացնում է վերաբաշխման ծրագիր, ըստ որի սպիտակամորթ քաղաքացիները ունեզրկվում են, իսկ նրանց ունեցվածքը բաժանվում է աղքատ գյուղացիներին և պատերազմի վետերաններին:


4. Հասարակածային Գվինեա

Աշխարհի ամենաբռնապետական երկրների 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է արևմտյան Աֆրիկայի ամենափոքր պետություներից մեկը՝ Հասարակածային Գվինեան, որը ղեկավարում է Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոն: Հասարակածային Գվինեան ունի ընդամենը 500.000 բնակչություն և երբևէ չէր հայտնվի աշխարհի ուշադրության կենտրոնում, եթե 1991 թվականին երկրի ջրային տարածքներում չհայտնաբերվեր նավթի մեծ պաշարներ: Այնուամենայնիվ նույնիսկ հսկայական պաշարների հայտնաբերվելուց հետո, երկրի բնակիչների 60%-ի կյանքի որակը ոչնչով չի փոխվել. նրանք ապրում են օրը 1 դոլարի հաշվարկով: Իսկ նավթից առաջացող ողջ եկամուտները Մբասոգոյի սեփականությունն է: Բռնապետ Մբասոգոն հայտարում է, որ իր երկրում աղքատություն չկա, ուղակի իր երկրի բնակիչներն են սովորել այդպես ապրել: Նշենք նաև, որ Գվինեաում հասարակական տրանսպորտ, մամուլ, համացանց կամ որևէ տեսակի հաղորդակցման միջոց չկա, առողջապահության ոլորտում պետական ծախսերը կազմում են ընդամենը 1%:


3. Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիան աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որտեղ տասնամյակներ շարունակ պետության ղեկավարին ընտրելու համար, գոնե ֆորմալ ընտրություն երբեք չի եղել: Այժմ Սաուդյան Արաբիան թագավորում է Սալման իբն Աբդուլ Ազիզը: Սաուդյան Արաբիայի չամուսնացած չափահաս կանայք չեն կարող ճանապարհորդել, աշխատել, վարել մեքենա, կամ ստանալ բժշկական օգնություն առանց խնամակալ-տղամարդու թույլտվության, որը կարող է լինել միայն մերձավոր ազգականը: Թագավորության տարածքում բազմաթիվ են խոշտանգումների և մահապատժի, ինչպես նաև արտադատարանական ձերբակալությունների դեպքերը: Սաուդյան Արաբիայում արգելված է նույնիսկ Բարբի տիկինիկի վաճառքը, քանի որ այն խորհրդանշում է արևմուտքի անբարոյական բարքերը:


2. Հյուսիսային Կորեա

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հյուսիսային Կորեան: Այն 2011 թվականից ղեկավարում է Կիմ Չեն Ընը: Հոր՝ Կիմ Չեն Իրի մահվան հաջորդ օրվանից Կիմ Չեն Ընը իր բարեկամ Չան Սոն Տխեկոմի հետ պետք է ղեկավարեր երկիրը, սակայն 2013 թվականի դեկտեմբերին Չան Սոն Տխեկոմը մեղադրվեց պետական դավաճանության մեջ և ենթարկվեց մահապատժի: Հյուսիսային Կորեայում մոտ 150.000 քաղաքացի հատուկ ճամբարներում դատապարտված են հարկադիր աշխատանքի իրենց քաղաքական հայացքների, ինչպես նաև Չինաստանի սահմանը հատելու համար:


1. Սուդան

Աշխարհի ամենաբռնապետական երկրների ցանկը գլխավորում է Աֆրիկայի խոշորագույն պետություններից մեկը՝ Սուդանը: Այն գլխավորում է նախագահ Օմար Հասան Ահմեդ ալ-Բաշիրը: Նա եկել է իշխանության ռազմական հեղաշրջման միջոցով,որից անմիջապես հետո կասեցրել է գործող սահմանադրությունը, վերացրել օրենսդիր ժողովը և ընդհանրապես արգելել քաղաքական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը: Հասան Ահմեդ ալ-Բաշիրը համոզած է, որ ժողովրդին պետք է ղեկավարել միայ Շարիաթի օրենքներով նույնիսկ Հարավային Սուդանում, որտեղ հիմնականում բնակվում էին քրիստոնյաներ: Նրա անվան հետ են կապված սևամորթների և արաբների միջև քաղաքացիական պատերազմը, որի արդյունքում 2.7 միլիոն մարդ դարձավ փախստական և Դարֆուրի սևամորթների մասսայական սպանությունը: 2009 թվականին միջազգային քրեական դատարանը, իր գոյության ողջ ընթացքում առաջին անգամ տվել է գործող նախագահի ձերբակալության թույլտվություն, Ահմեդ ալ-Բաշիրը մեղադրվում էր մարդկության դեմ հանցագործության և բազմաթիվ զինվորական չարագործությունների մեջ: Ի պատասխան այս մեղադրանքի Ահմեդ ալ-Բաշիրը հայտարարել է, որ վճիռ կայացնողները կարող են ուտել այն:


СЕВЕРНАЯ КОРЕЯ: 20 Фактов О Северной Корее!

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Աշխարհի ամենաբռնապետական պետությունները. Թոփ 5  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 251 | - Վարկանիշ -: 0.0/0