Գլխավոր էջ » Հետաքրքիր
Արյան խումբը կարող է պատմել ձեր մասին ավելի, քան դուք կարծում եք. փաստեր, որոնք զարմացնում են  1556

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   

Մարդու այրան խումբը որոշվում է ըստ բաղադրությա: առանձնահատուկ ածխաջրերն ու սպիտակուցները ձևավորում են տարբեր տեսակի արյուն: Ըստ խմբերի արյան տարբերակման ժամանակակից մեթոդը  առաջացել է դեռևս 1900-ական  թվականներին: Գոյություն ունի արյան 4 հիմնական խմբեր, որոնցից ամենատարածվածը 2-րդն է:


Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ իմանա, թե որն է իր արյան խումբը, քանի որ արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է լինում անպայման միևնույն խմբի արյուն: Այդ պատճառով զինվորականների թևքի վրա կատարում են  հատուկ նշում՝ թվով, (-) կամ  (+) նշանով, որը մատնանշում է  ռեզուս-գործոնը:


Արյան խմբերը.


1. I-ին խումբ


Շատ հին խումբ է, որը պահպանվել է դեռևս նեանդերթալցիների ժամանակաշրջանից: Այդ շրջանում մարդիկ հիմնականում սնվել են կենդանական ծագմաբ սնունդով, այդ պատճառով սպիտակուցներով ու մսով հագեցած սննդակարգը շատ լավ հանապատասխանում է արյան այս խումբ ունեցող մարդկանց:


Արյան 1-ին խումբ ունեցող  մարդիկ ի ծնե առաջնորդներ ու կառավարիչներ են: Նրանք օժտված են ապագան կանխորոշելու հատուկ ունակություններով, որոնք նրանց շատ հաճախ օգնում են հաղթական դուրս գալ ամենաանհարմար իրավիճակից: Այդ ամենի հետ մեկտեղ նրանք աչքի են ընկնում նաև անպատասխանատվությամբ և որոշակի մակերեսայնությամբ:


Նրանց առողջության գրավականը դա շարժումն է: Որքան ավելի ակտիվ են  շարժվում արյան այս խումբ ունեցող  մարդիկ, այնքան ավելի երկար են   նրանք  ապրում:


Արյան 1-ին խումբ  ունեցող տղամարդիկ  հիանալի սիրեկաններ են, սիրում են նոր կանաց գայթակղել և երբեք չեն բավարարվում ձեռք բերածով:


Արյան 1-ին խումբ ունեցող կանայք  անհագուրդ են, նրանք շատ ակտիվ և խանդոտ մարդիկ են:

 

2. II-րդ  խումբ


Արյան այս խումբն առաջացել է համեմատաբար ավելի ուշ, երբ մարդիկ արդեն զբաղվում էին հողագործությամբ և սնվում էին տարբեր տեսակի մթերքներով:


Այդ պատճառով արյան այս խումբն ունեցող մարդիկ իրենց ավելի լավ են զգում բազմազան սնդակարգի դեպքում:


Արյան այս խումբն ունեցող մարդիկ  կոնֆլիկտային մարդիկ չեն, շատ հեշտությամբ են հարմարվում ցանկացած պայմանների, շատ շուտ են հարմարվում մարդկանց հետ և շատ հեշտ են յուրացնում  տարբեր լեզուներ:


Նման խումբ ունեցող մարդկանց մոտ հաճախակի առաջանում են տեսողության, սրտի և լյարդի աշխատանքի   հետ կապված խնդիրներ:


Արյան 2-րդ  խումբ  ունեցող տղամարդիկ    աչքի են ընկնում ամաչկոտությամբ և հավատարմությամբ:


Արյան 2-րդ  խումբ  ունեցող կանայք  շատ են սիրում երեխաների, նրանք լինում են  իդեալական կին՝ նվիրված և հասկացող :


3. III խումբ

Արյան այս խումբը ձևավորվել է այն ժամանակ, երբ երկրագնդի վրա սկսել է ցրտել: Տաքից ցրտին անցնելու դժվար անցումային շրջանն ազդել է արյան բաղադրության վրա և տեղի է ունեցել մուտացիա:


Արյան 3-րդ խումբ ունեցող մարդիկ աչքի են ընկնում  ծայրաստիճան համբերատարությամբ:


Նրանք կարող են լինել հիանալի ոսկերիչներ, վիրաբույժներ և կարող են հմտորեն կատարել բաներ, որոնք երբևէ չեն սովորել: Նրանք հիմնականում տառապում են ստամոքսի ու ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք ախտահարում են լորձաթաղանթը:


Արյան 3-րդ խումբ  ունեցող տղամարդիկ     հաճախակի են փոխում իրենց զուգընկերուհիներին, սակայն երբ հանդիպում են իրենց միակին՝ դառնում են խելամիտ և հանգիստ:


Արյան 3-րդ խումբ  ունեցող կանայք տարբերվում են ամեն ինչի նկատմաբ իրենց հատուկ մոտեցմաբ ու ճաշակի զգացողությամբ, սիրում են իշխել և պնդում են իրենց կարծիքը մինչև վերջ:

 

4. IV  խումբ


Դա արյան ամենահազվադեպ  և ամենանոր  խումբն է, որը հայտնվել է մոտավորապես 1000 տարի առաջ: Արյան 4-րդ խումբ ունեցող մարդիկ ունեն շատ լավ իմունիտետ, աչքի են ընկնում  նոր հայտնված հիվանդությունների նկատմաբ բարձր  դիմացկունությամբ: Նրանց հիմնական խոցելի տեղերն են համարվում ձայնային օրգանները, մաշկը, հոդերն ու  ոսկորները:Արյան 4-րդ խումբ հաճախակի ունենում են գիտնականներն ու գյուտարարները:


Արյան 4-րդ խումբ  ունեցող տղամարդիկ   հիանալի գայթակղողներ են, նրանք շատ լավ գիտեն թե ինչ է հարկավոր անել, որպեսզի ուշադրության առժանանան: 


Արյան 4-րդ խումբ  ունեցող կանայք շատ սեքսուալ ու ձգող են, սակայն միաժամանակ շատ զգույշ են իրենց շփումների մեջ:

Աղբյուրը՝  takprosto.cc

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017