RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Արդյո՞ք IQ թեստը ճշգրիտ է  729

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Արդյո՞ք IQ թեստը ճշգրիտ է

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինտելեկտի գործոնի (IQ) չափումը մշակվել է Հանս Էյզենքի կողմից XX-րդ դարի քառասունական թվականներին: Հիսունականներին IQ-թեստերը խիստ մեծ տարածում գտան Եվրոպայում, իսկ նրա հեղինակը դարձավ հայտնի անձնավորություն: Ինտելեկտը չափվում էր ամենուր, ինչպես գրասենյակներում, այնպես էլ ընկերական շրջապատում:   

"Նա ցածր IQ ունի" արտահայտությունը դարձել է բնորոշման ձև և նույնացվում է "նա հիմարի մեկն է"  արտահայտության հետ, ինչն իրականում է հեռու է իրականությունից: Չէ որ ինտելեկտը բնորոշվում է որպես մարդու ճանաչողական կարողությունների ամբողջություն, որոնք վկայում են վերջինիս մտածողության մակարդակի և բարդ խնդիրները լուծելու կարողության մասին: Այդ իսկ պատճառով ինտելեկտը ստուգող թեստերի խնդիրն է բացահայտել, թե մտածողության որ տեսակն է առավել զարգացած տվյալ մարդու մոտ' պատկերավոր, տրամաբանական, բանավոր և այլն, ինչպես նաև գնահատել նրա հիշողությունը, զարգացվածության մակարդակը, ուշադրությունը:      

Ինտելեկտի ստուգման առաջին թեստերը հորինվել են Հանս Էյզենքի կողմից նացիստական նախագծի շրջանակներում, որն ուղղված էր գերմարդկանց (ամենագեղեցիկ, ամենախելացի և գենետիկորեն անթերի) ռասայի ստեղծմանը: Թեստը մշակելիս նա հիմնվել է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր տարիք ունի ինտելեկտուալ զարգացման իր նորմերը:

Էյզենքի գրչին են պատկանում մի քանի հոդվածներ, որոնցում խոսքը գնում է ռասայական, գենետիկական կամ սեռային գերազանցության մասին: Օրինակ' 1971թ-ին նրա վրա ձվեր նետեցին հրապարակային դասախոսության համար, որի ժամանակ Էյզենքը պնդում էր, որ սևամորթների IQ-ն  միջինը 15 կետով ավելի ցածր է, քան սպիտակամորթներինը, ինչը պայմանավորված է գենետիկական կոդի առանձնահատկություններով:

Առասպել առաջին: Ամփոփիչ թիվը, որը տրվում է ձեր կողմից IQ թեստն անցնելուց հետո, հանդիսանում է ձեր խելքի և կարողությունների ցուցանիշը:

Իրականում: Էյզենեքի թեստը բաղկացած է մի քանի բաժիններից (այսպես կոչված ենթաթեստերից)' աբստրակտ, վերբալ, պատկերավոր մտածողությունը և այլն ստուգելու համար: Ենթաթեստերի արդյունքները գումարվում են և արդյունքում տրվում է միջինացված նիշը: Հետևաբար, երևելի պատկերավոր մտածողություն ունեցող անձնավորության մոտ առկա է ոչ այնքան բարձր տրամաբանական մտածողություն, և IQ-թեստի արդյունքն այնքան էլ գոհացնող չի լինի:  

Առասպել երկրորդ: Որքան բարձր է IQ-ն, այնքան խելացի է այն հանձնողը:

Իրականում: IQ-բալերն ընդամենը նորը ճանաչելու մարդու կարողության ցուցանիշն են: Դա տեղի ունեցող իրադարձությունները դիտարկելու և ընկալելու մարդու կարողության աստիճանն է: Սակայն դրանք կապ չունեն ոչ մարդու պրակտիկ խելքի, ոչ էլ ստեղծագործական կարողությունների հետ:

Առասպել երրորդ: Բարձր IQ ունեցող մարդը մյուսներից ավելի մեծ շանսեր ունի կյանքում հաջողության հասնելու:

Իրականում: IQ-թեստի հանրահայտ հրապարուկումներից մեկի նախաբանում Էյզենքը գրել էր, որ կյանքում հաջողության հասնելու համար ինտելեկտի բարձր ցուցանիշները պարտադիր կարգով պետք է ուղեկցվեն համառությամբ և բարձր մոտիվացիայով: Բարձր ինտելեկտ ունեցող անձը, ով սակայն չունի համառություն, կարող է իր ողջ կյանքն ապրել սպասելով "իր ժամին": Իմացության մեջ համառ, սակայն որևէ նպատակի մոտիվացիա չունեցող մարդը կարող է այդպես էլ չլքել բազմոցը: Որքան էլ տխուր է' հաջողության առավել մեծ շանսեր ունի համառություն պլուս մոտիվացիա համադրումը, նույնիսկ եթե բացակայում է վառ արտահայտված ինտելեկտը:

Առասպել չորրորդ: Եթե մարդու IQ-ն բարձր է 170-ից, ապա նա հանճար է:

Իրականում: IQ-ի մասնագիտական թեստերում ամենաբարձր միավորը 144-ն է: Նշված թիվը գերազանցող արդյունքն այնքան էլ չի մանրամասնվում' ընկնելով «150-ից 160» կամ «160-ից 170» նիշերի միջակայքը և այլն: Հստակ արդյունքներ են տալիս Էյզենքի' ինտերնետում առկա թեստերը:

Վերջին 50 տարիների ընթացքում Երկրի բնակիչների IQ-ն բարձրացել է 12 կետով:

 Նոր զելանդացի սոցիոլոգ Ջեյմս Ֆլիննի անունն է կրում այն էֆեկտը, որի շնորհիվ սյուրաքանչյուր հաջորդ սերունդ նախորդից ավելի խելացի է լինում, առնվազն ավելի արագ և ավելի լավ է կատարում հոգեբանական թեստերում ընդգրկված հանձնարարությունները: Գոյություն ունեն մի քանի վարկածներ, որոնցով փորձ է արվում բացատրել  Ֆլիննի էֆեկտի էությունը, սակայն դրանցից և ոչ մեկը հանրության կողմից լայն ճանաչում չի ստացել: Ինքը' Ջեյմս Ֆլիննը մշակել է մաթեմատիկական մոդել, որը բնութագրում է մտավոր զարգացման վրա ազդող ամենատարբեր գործոնները, և ցույց է տվել այդ գործոնների միջև տարբերությունը:

Ֆլիննը հանգել էր այն եզրակացության, որ ինտելեկտի աստիճանը մեծապես պայմանավորված է ոչ թե գեներով, այլ շրջապատով: Այս վարկածը հաստատում են նաև որոշ փորձնական տվյալներ: Մասնավորապես, նկատվել է, որ միևնույն ընտանիքում դաստիարակված հարազատ և որդեգրված երեխաները խիստ մոտ արդյունքներ են գրանցում թեստավորման ժամանակ, թեև նրանք ունեն տարբեր կենսաբանական ծնողներ:

Առասպել հինգերորդ: Կարելի է անցնել թեստն Ինտերնետում և իմանալ սեփական IQ-ն:

Իրականում: Ինտերնետում տեղակայված բոլոր թեստերը Էյզենքի հարցաշարի հեշտացված տարբերակներն են: Եվ եթե նման թեստը ձեզ գնահատել է «171» միավոր' ասելով "շնորհավորում ենք, դուք անվիճելի հանճար եք", հարկ է անպայման ավելացնել. "երրորդ դասարանցիների խմբի ֆոնի վրա": Մասնագիտական IQ-թեստը մի քանի տարին մեկ անգամ  վերանայվում է հոգեբանների կողմից' միաժամանակ հաշվի առնելով Ֆլիննի էֆֆեկտը:

Առասպել վեցերորդ: Ինտելեկտի գործոնը հաստատուն մեծություն է

Իրականում: Նախ և առաջ անհրաժեշտ է տարբերակել իրական ինտելեկտը և IQ-թեստի ցուցանիշները: Իրական կարողությունները կարող են թեթևակիորեն տարբերվել' կախված տրամադրությունից, զգացողությունից և նույնիսկ ինքնագնահատականից: Ինչ վերաբերում է թեստի խնդիրներին, ապա միշտ հարկավոր է հիշել հետևյալը. իրադրությունը, որում հայտնվում է թեստն անցնող անձը, որոշակիորեն արհեստածին է: Մարդը կարող է սխալ ընկալել վատ ձևակերպված կամ ռուսերեն վատ թարգմանված հանձնարարության պայմանները: Նա կարող է թեստի կեսին կորցնել տվյալ հանձնարարության նկատմամբ հետաքրքրությունը կամ լինել անուշադիր: Եվ հակառակը' հնարավոր է այնպես նախապատրաստվել Էյզենքի թեստի հանձնարարություններին, որ դրանց պատասխանելը մեծ ջանքեր չի խլի: Սակայն դա բոլորովին էլ չի ապացուցում, որ ձեր ինտելեկտն անասելի բարձր է:

Առասպել յոթերորդ: Աշխարհում գոյություն ունի մի գաղտնի կազմակերպություն, որին անդամակցում են 170-ից բարձր IQ ունեցող մարդիկ: Նրանք բոլորն էլ հանդիսանում են այս աշխարհի իշխանները. խոշոր կորպորացիաների ղեկավարներ, ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի հասարակական գործիչներ: Սակայն եթե դուք հանդիսանում եք բացառիկ ինտելեկտ ունեցող հավաքարար, այդ կազմակերպությունը վաղ թե ուշ կնկատի ձեզ, իր հովանավորության տակ կառնի, և այդ ժամանակ ձեզ խոստումնալից կարիերա է սպասվում:

Իրականում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հավատալ այս առասպելին, թող շարունակեն հավատալ: Գործնականում գոյություն ունի ավելի ժողովրդավարական մի կազմակերպություն, որը միավորում է բարձր ինտելեկտ ունեց ող անձանց. դա Mensa International-ն է (http://www.mensa.org): Այն ավելի շուտ լուսավորչական գործունեություն է ծավալում: Մինչդեռ այս միջազգային եղբայրությանը հնարավոր է միանալ միայն մեկ ձևով' անցնելով ինտելեկտի ստուգման թեստ և գրանցելով բացառիկ արդյունքներ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Արդյո՞ք IQ թեստը ճշգրիտ է  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 729 | - Վարկանիշ -: 0.0/0