RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հետաքրքիր

Աղքատության հասցնող 10 սովորություն  644

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Աղքատության հասցնող 10 սովորություն

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Տանը համերաշխ մթնոլորտի ստեղծման հարցում կարևոր դեր ունի ընտանեկան բյուջեն: Գուցե այսօր, երբ օրեցօր աճող պահանջներին զուգահեռ ապրանքներն անընդհատ թանկանում են, իսկ գործազրկության ալիքն է'լ ավելի է մոլեգնում, ընտանեկան բյուջեից խոսելը ժամանակավրեպ թվա, բայց, հարազատ մնալով մեր խորագրին և հավատալով, որ փոթորիկներն անցողիկ են, իսկ կյանքը` շարունակելի, տեսնենք, թե որոնք են այն սովորությունները, որոնք մարդուն կարող են հասցնել աղքատության:
 

Աղքատության հասցնող 10 սովորություն
 

1. Խղճահարությունը. Սեփական անձի հանդեպ խղճահարության զգացումը: Աղքատության հակված մարդիկ խղճում են իրենց, կարծում, որ ճակատագրորեն իրենք դատապարտված են միշտ խեղճ լինելու: Մեկը կարող է իրեն խղճալ, որ կին է ծնվել (տղամարդկանց հնարավորություններն ավելի շատ են), մյուսը կարող է բողոքել գիրությունից` մեկնաբանելով, որ աշխատանքի են վերցնում միայն բարեկազմներին, մեկ ուրիշը կարող է անհաջողության պատճառը փնտրել մեկ այլ տեղ` ասելով, որ ինքը փորձ չունի կամ տարիքն այն չէ, և այդպես շարունակ: Ինքներդ ձեզ խղճալով` միանգամից փակում եք առաջընթացի ճանապարհը:

2. Ժլատությունը. Մշտապես զեղչերի ցուցանակներով խանութների որոնումը, երեխաների կրթության հարցում խնայելը, աշխատողներին հնարավորինս շատ աշխատեցնելու և հնարավորինս քիչ վճարելու ձգտումը վկայում են, որ դուք զերծ չեք աղքատ մարդկանց բնորոշ երկրորդ գծից` ժլատությունից: Ամեն ինչում խնայելը ոչ թե խելացիության նշան է, այլ վկայում է այն մասին, որ դուք հասույթի և ծախսերի միջև չկարողանալով հավասարակշռություն պահպանել, հանգում եք հարցի սխալ լուծման: Հարստանալու ունակ մարդը պատրաստ է իրերի դիմաց դրանց իրական արժեքը վճարել և կատարված աշխատանքի դիմաց առատաձեռնորեն վարձատրել իր օգնականներին` միևնույնն ակնկալելով մյուսներից:

3. Ատելի գործով զբաղվելը. Դուք ստիպված եք ամաններ լվանում, որովհետև չկա մեկը, որ ձեզ օգնի, կամ ստիպված եք եռամսյակի հաշվետվությունը կազմել, որովհետև ձեր տեղակալներից ոչ մեկը ձեզնից լավ դա չի անի, կամ դասախոսական աշխատանքից զզվելով` ստիպված եք պարապել, որովհետև գումարի կարիք կա: Այսինքն` դուք պատրաստ եք տառապել, և դրա պատճառն այն է, որ ձեզ թվում է, թե փող ունենալու համար անպայման պետք է տհաճ գործերով զբաղվել: Իրականում միայն սիրած գործով զբաղվելու դեպքում է հնարավոր հասնել ցանկալիին:

Աղքատության հասցնող 10 սովորություն4. Հաջողությունը փողով չափելը. Աղքատ մարդը համոզված է, որ որոշակի չափով գումար ունենալու դեպքում կկարողանա երջանիկ լինել: Ասենք, բանկում որոշակի գումար ունենալով, կարող է գեղեցիկ հագնվել և իրեն լավ զգալ կամ, ասենք, ճամփորդել ու առանձնատուն գնել: Բայց փորձը ցույց է տալիս, որ երջանկությունն այդպես չի գալիս: Երջանկությունը ո'չ դրամով է չափվում, ո'չ դոլարով և ո'չ էլ եվրոյով, այլ բոլորովին այլ արժեքներով:

5. Հարկ եղածից ավելին ծախսելը. Եթե իրենց ապրանքը գովազդող վաճառողները ձեզ հեշտությամբ կարողանում են համոզել գնել այն, ինչի կարիքն առանձնապես չունեք, իսկ վարկային հրապուրիչ առաջարկներով տարվելով, հայտնվում եք պարտքերի փոսում, ուրեմն ձեր պահվածքը վերանայելու խնդիր ունեք: Այն մարդը, ով չի տեսնում բիզնեսի զարգացման համար վերցվող օգտակար վարկի և թանկարժեք մեքենայի համար վերցվող կործանարար վարկի միջև եղած տարբերությունը, հաջողության չի կարող հասնել:

6. Այսրոպեկան շահ փնտրելը. Միանգամից և առավելագույնը ստանալու ցանկությունը աղքատ մարդկանց ամենաբնորոշ գծերից մեկն է: Նրանք ընդունակ չեն հասկանալու, որ միջին աշխատավարձով որևէ պատկառելի հաստատությունում աշխատանք գտնելով` կարող են մի քանի տարուց շատ ավելին ունենալ, քան եթե ուշադրությունը սևեռեն այն հանգամանքին թե մեկ ամսից որքան գումար կստանան:

7. Փնթփնթալը. Կյանքը դժվա՞ր է, ուղղակի ահավո՞ր է: Ամենուր կոռուպցիա, հանցագործություններ, ոտնահարում… Իսկ դուք քանի որ նորմալ մարդ եք, հաջողության դռները ձեր առջև փակ են: Սրան կհամաձայնեն բոլոր պոտենցիալ աղքատները: Դուք պետք է բացառիկ հակամիջոց գտնեք արտաքին միջավայրի արատները հաղթահարելու և ձեզ համար անշահեկանորեն դասավորված իրավիճակից հաղթանակած դուրս գալու համար:Աղքատության հասցնող 10 սովորություն

8. Ուրիշների հետ համեմատվելը. Դուք համոզված եք, որ ձեր համադասարանցիներից լավն եք, որովհետև միակն էիք, որ դպրոցը գերազանց գնահատականներով ավարտեցիք կամ նեղվում եք այն մտքից, որ մեկ ուրիշն ավելի շատ երկրպագուներ ունի, քան դուք: Համեմատություններ անցկացնելը անհաջողակներին բնորոշ ութերորդ սովորությունն է: Պետք է պարզապես թույլ չտալ, որ ձեր ներաշխարհը վերահսկվի արտաքին աշխարհի կողմից:

9. Հարստությունը փողով չափելը. Իսկական հարստությունը ոչնչից փող ստեղծելու ունակությունն է, երբ կարողանում ես զրոյից սկսել գործը կազմակերպել: Իսկապես հաջողակ մարդու հարստությունը քսակի պարունակությամբ չի որոշվում:

10. Սեփական ընտանիքից մեկուսանալը. Անհաջողակության հարցում անգերազանցելի են նրանք, ովքեր մեկուսանում են իրենց ընտանիքից` ասելով, որ ընտանիքի անդամները դժվար պահերին չեն ցանկանում իրենց օգնել, հասկանալ, փող տալ և այլն: Նրանք չեն հասկանում, որ ընտանիքը հենց այն հրաշալի օղակն է, որին կարելի է դիմել այն ժամանակ, երբ կյանքի մյուս բոլոր ոլորտներում այլևս բռնվելու ոչինչ չի մնացել:
Միայն մտերիմների սերը կարող է օգնել ոտքի կանգնել այն ժամանակ, երբ թվում է, թե այլևս ոչ մի հույս չկա: Հենց այդ ժամանակ ես հասկանում, թե կյանքում ինչն է ամենակարևորը:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Աղքատության հասցնող 10 սովորություն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 644 | - Վարկանիշ -: 0.0/0