Գլխավոր էջ » Հետաքրքիր
Աղջիկը լքված տուն գտավ․ այն, ինչ նա հայտնաբերեց ներսում, բառերով չես նկարագրի (լուսանկարներ)  717

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Ofigenno.cc

Լեսլի Դևիդը լուսանկարիչ է, ով բնակվում է Օնտարիոյում (ԱՄՆ)։ Նախորդ տարի նա լքված տուն էր նկատել, իսկ ներսում տեսածն ուղղակի զարմացրել էր նրան։

«Ծանոթացեք, Լոուրենսն է։ Նա ապրում էր տանը, որն առաջին հայացքից ինձ լքված էր թվացել։ Շրջակա տարածքն անմշակ է, տանիքից ջուր է կաթում, հին կահավորումը խոսում է այն մասին, որ այստեղ երկար ժամանակ մարդու ոտք չի դրվել։

Լոուրենսն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է 4 պատերից ներս՝ մեն-մենակ։ Նրա մի աչքը չի տեսնում։ Չնայած նրա հետ ծանոթ չէի, Լոուրենսն ինձ ջերմ ընդունեց։ Նա հրաշալի հոգի ունի։ Այս լուսանկարները հրապարակելու եմ հուսով, որ նրա բարեկամները, որոնք խզել են կապը, ամեն դեպքում մտափոխվեն և հիշեն նրա բարի հոգին։ Բազմաթիվ ծերունիներ լեցուն են կյաքով։ Նրա ընդունելությունն ինձ հաճելիորեն զարմացրեց։

Հաճելի շփում ունեցանք։ Նա պատմեց իր կյանքի լավագույն ու վատագույն օրերի, հաղթանակների ու պարտությունների մասին։ Այս հանդիպումն իմ կյանքի լավագույն պահերից մեկն էր։ Նա հուզեց ինձ մինչև հոգուս խորքը։

Լոուրենսի համար սնունդ բերեցի, հեռացրի հավաքված աղբը, ինչ-որ բան նորոգեցի տանը։ Նա ասաց, որ մի քանի շաբաթ առաջ սրտի կաթված է ունեցել, որից հետո չէր կարողանում շարժել ձեռքերը։ Նրան ուղղակի պետք է ընկեր․․․ Մարդ, ով հոգատար կլինի Լոուրենսի նկատմամբ ու նա իրեն սիրված կզգա։

Ժամանակ առ ժամանակ այցելում եմ Լոուրենսին։ Ուրախ եմ, որ նման ընկեր ունեմ»։

Խորագիրը՝  Հետաքրքիր,   Ofigenno.cc


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog