Գլխավոր էջ » Հետաքրքիր
15 փաստ Kinder Surprise-ի մասին  578

Գլխավոր էջ » Հետաքրքիր 

Խորագիրը՝  Հետաքրքիր,   

1. Ապրանքանիշը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը: Շոկոլադի ձվիկների արտադրությունը սկսել է 1974 թվականից:


2. Կինդեր շոկոլադե ձվիկը ստեղծել է շվեյցարացի դիզայներ Հենրի Ռոթը, ով մտածում էր անակնկալ պարունակող շոկոլադե նվեր պատրաստել:


3. Կինդեր ձվիկներ վաճառվում են 5 մայրցամաքների 60 երկրներում:


4. Ferrero-ի մանկական արտադրանքի ողջ շարքը կրում է Kinder անունը, հենց այդ պատճառով են շոկոլադե ձվիկները նույնպես այդ անունը կրում: Իսկ ահա  «surprise» բառը թարգմանվում է` կախված այն երկրից, որտեղ վաճառվում է: Գերմանիայում ձվիկը կրում է  «Kinder Uberraschung», Իտալիայում և Իսպանիայում` «Kinder Sorpresa», Պորտուգալիայում և Բրազիլիայում` «Kinder Surpresa», Շվեդիայում և Նորվեգիայում`«Kinderoverraskelse»,  Անգլիայում` «Kinder Surprise» անունները:


5. Շոգ կլիմա ունեցող երկրների համար Կինդեր ձվիկն արտադրվում է ավելի «ամուր» տեսակով Kinder Joy անունով:


6. Կինդեր ձվիկները հայտնի են ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի շրջանում, ովքեր հսկայական հավաքածուներ են կազմում ձվիկի մեջ եղած խաղալիքներով: Ինտերնետային աճուրդներում հազվադեպ խաղալիքների գինը կարող է անցնել 1000 եվրոն: 2007 թվականի փետրվարին eBay-ի աճուրդում 90 հազար խաղալիքներից կազմված հավաքածուն վաճառվել է 30 հազար եվրոյով:


7. Ռուսաստանում Կինդեր ձվիկի մասին գիտի 4-ից 50 տարեկան բնակչության 93%-ը:


8. Կինդեր ձվիկից բացի Ferrero ընկերությունն արտադրում է Ferrero, Raffaello, Fiesta, Nutella, Duplo, Tic-Tac և այլ ապրանքներ:


9. ԱՄՆ-ում արգելված է Կինդեր ձվիկի վաճառքը, քանի որ 1938 թվականին օրենք է հռչակվել, համաձայն որի արգելվում է ոչ ուտելի իրերը տեղադրել ուտելիքի մեջ:


10. Ձվիկի քաշը մոտավորապես 35 գրամ է:


11. Իսկ կաթնային բաղադրատարրերի պարունակությունը կազմում է մոտ 32%. սա այն դեպքն է, երբ համեղը նաև օգտակար է:

Շարունակությունը՝ այստեղ.

Խորագիրը՝  Հետաքրքիր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հետաքրքիր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017