RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ամեն ինչ մազերիդ համար

Գեղեցկության թագն ու պսակը. ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ  2821

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ամեն ինչ մազերիդ համար,   erkusov.com, Լինա ամսագիր


Գեղեցկության թագն ու պսակը. ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ներկայացնում է Եվան


Գեղեցկության թագն ու պսակը. ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔԿնոջ հմայքի կարևորագույն բաղադրիչներից են գեղեցիկ վարսերը, որոնք ասես ամփոփում են մաշկի, դիմագծերի ու կազմվածքի ամբողջական պատկերը: Իզուր չէ, որ արտաքին նկարագրությունը սկսվում է հենց շիկահեր, սևահեր կամ խարտյաշ տարբերակումից:  Պատկերն ամբողջանում է մազերի երկարության և որակի մասին տեղեկությամբ: Աստված էլ այդ թագի հարցում Եվայի ցեղի հանդեպ բարեգութ է գտնվել, քանի որ, ի տարբերություն ուժեղ սեռի, մարդկության գեղեցիկ կեսին ճաղատանալու վտանգն այնքան էլ չի սպառնում: Եթե նույնիսկ դա պատահում է, ի տարբերություն տղամարդկանց, որոնց XXI դարում ոչ մի կերպ չենք կարող պատկերացնել կեղծամներով, կնոջը նաև տրված է դրանց բազմազան ու բազմագույն տեսականուց օգտվելու արտոնությունը:

Ըստ վիճակագրության կանանց ավելի քան 60%-ը սանրվածք ընտրելու նպատակով թերթում է բարձրակարգ ամսագրերը: Խոստովանիր, որ գեղեցկության սրահում շատ է պատահել, երբ դու նույնպես մատնացույց ես արել այս կամ այն գեղեցկուհուն և ասել՝ «Ուզում եմ նրա սանրվածքն ունենալ»: Իսկ գուցե դու կարող ես նաև ինքնուրու՞յն միջոցներ ձեռնարկել աստղային սանրվածք ստանալու համար: Դա այնքան էլ դժվար չէ:

Եթե դու ունես խիտ, հաստ, գանգուր և երկար մազեր, որոնք կտրված են աստիճանաձև, ապա բոլոր հիմքերն արդեն կան Բեյոնսե Նոուելսին նմանվելու համար: Դրա համար պետք է գլուխը լվանալ խոնավացնող օճառահեղուկով և վերջում ցայել «կոնդիցիոներով»: Վարսահարդարիչով չորացնելիս պետք է պարզապես կլոր խոզանակով դրանց ծայրերը ներս պտտեցնել: Վերջում փայլի համար պետք է «սփրեյ» ցանել: Առավոտյան նույն գործողությունը չկրկնելու համար, եթե ցանկանում ես ծավալը պահպանել, քնելուց առաջ մազերդ փնջով կապիր վերևում, իսկ թեթև ալիքներ ստանալու համար՝ պարանոցի հատվածում:    



Փոքրիկ ու կլոր դեմքին չի սազում ճակատի մազափունջը, քանի որ դեմքդ ավելի է փոքրանում: Լուծումը բաց ճակատն ու երկար խոպոպներն են, որոնք թեթևակիորեն թափվում են այտերին:

Եթե դու ունես երկար, ալիքաձև, աստիճանական կտրվածքով, ճակատին երկար մազափնջով, ընդգծված կանացի սանրվածք, ապա մի քանի քայլից կարող ես նմանվել Նիկոլ Քիդմանին: Հնարավոր է, որ քո մազերն օդի տատանումներից շատ են ծածանվում, ինչպես հոլիվուդյան այդ աստղինը: Նախ պետք է չորացնես վարսահարդարիչով, և երբ վարսերդ արդեն գրեթե չոր կլինեն, մի քանի առանձին շերտեր փաթաթիր բիգուդիներով և հինգ րոպե շարունակիր չորացնել: Հինգ րոպե էլ հանգիստ թող և հետո սանրիր բնական մազի խոզանակով: Վերջում, որպեսզի շերտերը պահպանվեն, մազերիդ ծայրերը մի փոքր մեղրամոմի քսուքով  պատիր:       

Գագաթի հատվածում մազերդ թեթևակի սանրիր խոզանակով և ամրացրու հերակալներով, որպեսզի ծավալը պահպանես: Ճակատիցդ բոլոր մազերը մի հավաքիր, թող մի քանի շերտ անփութորեն ընկնի դեմքիդ: Հիշեցնենք, որ ալիքաձև մազերը լվանալիս հատկապես պետք է լավ պարզաջրել, որպեսզի նրանց մեջ ոչ մի դեպքում օճառահեղուկ չմնա, հակառակ դեպքում խոպոպները հաջող չեն ստացվի:

Եթե քո մազերը բարակ են, ուղիղ ու հարթ, միջին երկարության, կարող ես գործնական, ուրբանիստական ոճ ընտրել, որը կյանքի ցանկացած իրադրության համար ունիվերսալ սանրվածք է, ինչպես, օրինակ, Ումա Տուրմանինը:

Մազերդ չորացրու վարսահարդարիչով և հարթ խոզանակով: Հարթեցնող
«սփրեյ» կամ յուղ օգտագործիր, որպեսզի մազերդ չլիցքավորվեն և ավելի հեշտ ենթարկվեն: Թեքությամբ բախտ բացիր և պարանոցի ներքևում պոչ կապիր, այնուհետև այն պինդ ոլորելով ամրացրու հերակալներով: Եթե դու ճակատիդ երկար մազափունջ ունես, այն կողքի սանրիր, ինչպես Ումա Տուրմանը, իսկ եթե մազափունջդ կարճ է, թող բնականորեն թափվի ճակատիդ: Սանրվածքդ կարող ես պատել փայլով կամ մազերի լաքով:

Էլեկտրականացումը բարակ մազերի հիմնական թերությունն է, այդ պատճառով չորացնելուց հետո խուսափիր շատ սանրելուց, մազերդ ձեռքերով շտկիր՝ անհրաժեշտության դեպքում մատներով թեթևակի սանրելով:

Ընդունված է կարծել, որ տղամարդկանց մեծամասնությունը նախապատվությունը տալիս է երկարամազ գեղեցկուհիներին, քանի որ նրանք ավելի կանացի տեսք ունեն: Բայց
«Մազը՝ երկար, խելքը՝ կարճ» բնութագրումն արդեն վաղուց կորցրել է իր արդիականությունը: Ներկայումս աղջիկներն ու կանայք կարող են առաջարկվող կարճ սանրվածքներից  հետաքրքիր տարբերակներ գտնել, որոնք նույնքան կանացի են, որքան երկար մազերը: Իսկ խելքի հարցում, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Եթե մազերդ սիրում ես շատ երկարացնել, միևնույն է, երեք ամիսը մեկ անգամ դրանք կտրիր: Հակառակ դեպքում անխուսափելի է դրանց ճյուղավորումը:

Իսկ ի
՞նչ են կարծում ոճաբանները:

Ոճաբանները խորհուրդ են տալիս հաճախակի փոխել սանրվածքը: Ամենատարածված ձևը մազերը ներկելն է: Ուշադրության կենտրոնում հայտնվելու համար պետք է արմատական փոփոխություններ անել թե գույնի և թե, օրինակ, ճակատի մազափնջի ձևի ու երկարության հարցում, որը ցուցվում է ցանկացած տարիքում և ցանկացած սանրվածքի դեպքում: Գլխավորը համապատասխան ձևը գտնելն է:

Մուգ գույնով ներկված մազերը այնքան լավ չեն փայլում, որքան բաց գույնի մազերը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել փայլ տվող միջոցներ:

Ոճաբանները խորհուրդ չեն տալիս  անվերապահորեն տեղավորվել նորաձևության թելադրած շրջանակներում: Աստղերից շատերը նույնպեսՄազերի խնամք չեն ենթարկվում նորաձևության քմահաճություններին և հնարավորինս փորձում են հարազատ մնալ  իրենց կերպարին: Նրանք պահպանում են մազերի այն երկարությունը, որն իրենց սազում է: Միաժամանակ չի կարելի ձանձրալիորեն անփոփոխ մնալ, այդ պատճառով նրանք փորձում են կարճ և երկար սանրվածքների տարրերը մեկը մյուսի հետ օգտագործել, հետաքրքիր լրացումներ են գտնում, հմտորեն օգտագործում  նաև կեղծամներն և շինյոնները: Այդ դեպքում շատ կարևոր է մազերի գույնին մոտ շինյոնի ընտրությունը:         

Եթե դու ամեն օր մազերդ հարդարում ես վարսահարդարիչով, չի բացառվում, որ տաք օդն իր վնասակար ազդեցությունը թողնի դրանց վրա: Դրա համար ավելի ճիշտ է այնպիսի վարսահարդարիչ գնել, որը չորացման մի քանի ռեժիմով է աշխատում՝ սառը, գոլ և տաք: Շատ բարձր ջերմաստիճանն ընդունելի է միայն այն դեպքերում, երբ հազվադեպ ես դա օգտագործում:

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Գեղեցկության թագն ու պսակը. ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ամեն ինչ մազերիդ համար բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/NKAR/21aftsg-1-.jpg
Կատեգորիա: Ամեն ինչ մազերիդ համար | Ավելացրեց: Admin (11.03.13) | Հեղինակ: erkusov.com, Լինա ամսագիր W Դիտումներ: 2821 | Տեգեր: մազերի խնամք, եղիր հմայիչ | - Վարկանիշ -: 0.0/0