RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Եղունգների խնամք

Եղունգները խնամելու կանոնները  2508

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Եղունգների խնամք,   Վարդուհի Պետրոսյան


Եղունգները խնամելու կանոնները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Եղունգները չկոտրատվելու համար առաջնահերթ է տնային աշխատանքներ կատարելիս, հագուստ կամ ամաններ լվանալիս, անհրաժեշտ է չեռնոցներ կրել, որովհետե լվացող միջոցները իրենց բաղադրության մեջ պարունակում են ձեռքերը և  եղունգները վնասող քիմիական նյութեր։
Տնային պայմաններում եղունգները կարելի է մշակել վաննաներով, քսուքներով։
Հինան ունի բուժող և վերականգնող հատկություն, և պատահական չի եղել հնում կանանց ձեռքերի, ոտքերի եղունգների հինա դնելը։
Հինան օգտակար միջոց է նաև ոտքերի հոտի և քրտնքի դեմ։


Ոտքերի եղունգները խնամելու համար պետք է հինայի լուծույթով վաննաներ ընդունել։ Այս պրոցեսը 3-4 անգամ կրկնելու դեպքում արդյունքն ակնհայտ կլինի։ Ձեռքերը հինայի լուծույթով խնամելու համար անհրաժեշտ է այն վրձնով քսել եղունգների մակերեսին և թողնել 20-30 րոպե։

Եղունգների խնամքի ավելի պարզ միջոց է պանրաջուրը (աղաջուր)։ Աղի մեջ պարունակվող կալցիումը շատ օգտակար է եղունգների սնուցման համար։
Եղունգների աճը խթանող և շերտավորումը կանգնեցնող օգտակար միջոց է գերչակի յուղը, որը ցանկալի է քսել քնից առաջ մաքուր եղունգներին։
Տարածված միջոց է մեջտեղից կիսած կիտրոնի մեջ եղունգների խրելը կամ կիտրոնի հյութը եղունգներին քսելը։ Եվ ընդհանրապես ցանկացած ցիտրուսային մրգի կեղևը  կարելի է կտրատել, լցնել եռացրած ջրի մեջ և եղունգները 20–30 րոպե թողնել այդ զանգվածի մեջ։
Մետաղյա խարտոցները նպաստում են եղունգների շերտավորմանը։
Եղունգների շերտավորմանը խթանում է նաև արյան վատ շրջանառությունը, հետևաբար ձեռքերը պետք է մերսել եղունգների կողքերով բարձրանալով դեպի մատները, ապա մինչև ձեռքի հոդերը։


Եղունգներին ցանկացած լաք քսելուց առաջ անհրաժեշտ է դրանք անգույն լաքով պատել, այնուհետև քսել գունավոր լաքը, որից հետո պատել մեկ այլ լաքով՝ ֆիքսատորով, որը եղունգներին տալիս է փայլ։
Եղունգների շուրջը գտնվող կաշին (կուտիկուլ) անհրաժեշտ է հեռացնել միայն շատ լինելու և եղունգի ազատ շնչելուն խանգարելու դեպքում։
Կուտիկուլը հեռացնելուց առաջ այն փափկացնելու նպատակով պետք է հատուկ գել կամ քսուք քսել, որից հետո հատուկ փայտիկի միջոցով (նարնջի կամ դեղձի փայտից), որը լինում է բարակ, երկար, տափակ ծայրով, կուտիկուլը զգուշորեն ետ հրել, որպեսզի եղունգը չվնասվի։ Այս պրոցեսը կոչվում է չոր մաքրում։
Խնամեք և  պահպանեք ձեր եղունգները։

Վարդուհի Պետրոսյան

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Եղունգները խնամելու կանոնները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Եղունգների խնամք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://s018.radikal.ru/i516/1303/6d/64e026db9a67.jpg
Կատեգորիա: Եղունգների խնամք | Ավելացրեց: Admin (05.02.13) | Հեղինակ: Վարդուհի Պետրոսյան W Դիտումներ: 2508 | Տեգեր: եղունգների խնամք | - Վարկանիշ -: 0.0/0