Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Ի՞նչ անել ծայրահեղ շոգ եղանակին  992

Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ 

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ,   Արտակարգ ալիք

Ի՞նչ անել ծայրահեղ շոգ եղանակինԾայրահեղ շոգը պակաս վտանգավոր չէ (եթե չասենք՝ ավելի), քան սառնամանիքը։

Նախ նշենք, որ ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացող հիվանդությունները հնարավոր է կանխել, պարզապես պետք է պահպանել հետևյալ կանոնները.

- խուսափեք գտնվել բաց օդում օրվա ամենաշոգ ժամերին.
- գործունեության ակտիվության մակարդակը հարմարեցրեք շրջապատի ջերմաստիճանին.
-  հաճախակի ընդմիջումներ կատարեք.
-  հագնվեք եղանակին համապատասխան.
- խմեք մեծ քանակությամբ հեղուկ.
-  սնվեք կանոնավոր և լիարժեք։


Եվ այսպես՝ ծայրահեղ ջերմաստիճանի ազդեցությունից խուսափելու և դրանից առաջացած հիվանդությունները կանխելու առաջին միջոցն օրվա ամենաշոգ ժամերին բաց օդում չգտնվելն է։ Օրինակ՝ եթե պետք է աշխատեք դրսում, շոգ եղանակին, ծրագրեք այնպես, որ գործն անեք առավոտյան կամ երեկոյան, երբ արևի ճառագայթումն այնքան էլ ուժեղ չէ։ Եթե, այնուամենայնիվ, ստիպված եք աշխատել շոգ ժամերին՝ նվազեցրեք ակտիվությունը, հաճախ ընդմիջում արեք։ Ընդմիջումները նպաստում են, որ մարմինը վերականգնի նորմալ ջերմաստիճանը և դիմակայի ծայրահեղ շոգի կարճատև ազդեցությանը։ Նույնը վերաբերում է նաև մարզումներին. շոգ ժամերին չի կարելի անցկացնել ծանրաբեռնված մարզումներ։

Հարկավոր է հագնվել եղանակին համապատասխան։ Շոգ օրերին պետք է հագնել բաց գույնի զգեստ, քանի որ բաց գույները, հատկապես սպիտակը, անդրադարձնում են լուսային ճառագայթի ողջ փունջը (սևը՝ այն ամբողջությամբ կլանում է)։ Նախընտրելի է բամբակյա հագուստը, քանի որ բամբակը կլանում է քրտինքը՝ հնարավորություն տալով‚ որ օդը թափանցի գործվածքի միջով։ Տեղի է ունենում ջերմատվություն, քրտնքի գոլորշիացում, ինչը պաղեցնում է մարմինը։ Շատ կարեւոր է նաև ծածկել գլուխը հովանոցով կամ գլխարկով։

Շոգ եղանակին հարկավոր է խմել բավականաչափ հեղուկ և կանոնավոր սնվել։ Ամռանը պետք է ընդունել սառը հեղուկներ, եթե հնարավորություն չկա այն սառեցնելու՝ պարզապես օգտագործեք շատ ջուր։ Խուսափեք կոֆեին և ալկոհոլ պարունակող խմիչքներից, դրանք խաթարում են մարմնի ջերմակարգավորող համակարգը։

1111

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ,   Արտակարգ ալիք


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017