RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

Համակարգիչը և հիվանդությունները  2785

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ,   


Համակարգիչը և հիվանդությունները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Մեր առօրյան հաճախ դժվար է պատկերացնել առանց համակարգչի, իսկ ժամերով համակարգչի դիմաց նստելը չի կարող անհետևանք մնալ ձեր օրգանիզմի համար։ Նման ապրելակերպի ոչ այնքան հաճելի հետևանքներն են համակարգչային սինդրոմը, մկանների ու հոդերի ադինամիան, որոնք կարող են հանգեցնել այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսիք են՝ օստիոխանդրոզ, մկանների ատրոֆացում և անգամ թունելային սինդրոմ, տեսողության վատացում և այլն։ Այս հիվանդությունները հիմնականում առաջանում են մկանների ու հոդերի վրա գործադրվող անընդհատ լարվածության հետևանքում։

Համակարգիչը և հիվանդությունները

Երբ մեզ թվում է, որ մենք շատ հարմար տեղավորվել ենք համակարգչի փափլիկ աթոռի վրա, իրականում մենք ընդունում ենք խիստ անբնական դիրք, որի արդյունքում մեր ձեռքերը անընդհատ լարված են, երբ տեքստ ենք հավաքում ստեղնաշարի վրա և անընդհատ ծռում ենք մեր մեջքն ու վիզը։ Ուստի պետք չէ զարմանալ, եթե ձեզ մոտ անակնկալ ի հայտ գան սուր ցավեր՝ մեջքի, վզի և արմունկային հոդերի շրջանում։

Հայտնի են դեպքեր, երբ համակարգչի դեմ երկար նստելուց ողնաշարի սկավառակների խախտում է եղել՝ վզի և գոտկատեղի շրջանում։ Որպեսզի խուսափեք նման տհաճ ու ցավոտ հիվանդություններից, պետք է երբեմն դադարներ անել աշխատանքի ընթացքում։ Եթե աշխատում եք գրասենյակում, ապա հաճախակի դուրս եկեք մաքուր օդի ու կարճ զբոսանքներ արեք, ինչպես նաև պարզ վարժություններ, ինչպիսիք են գլխի պտույտները, իրանի սահուն թեքումները աջ և ձախ: Մի՛ վախեցեք, եթե ձեր ոսկորները սկսեն ճտճտալ։ Ցանկալի է, որպեսզի նման կարճատև դադարներ արվեն ամեն քառասուն րոպեն մեկ։ hamakargich ev hivandutyunner

Սակայն ամենաշատը համակարգչի դիմաց նստելուց տուժում են մեր աչքերը։ Պատճառը, թերևս, այն է, որ մեր աչքերը դադարում են խոնավանալ, երբ մենք տևական ժամանակ հայացքներս չենք կտրում մոնիտորից։ Սա կոչվում է չոր աչքերի էֆեկտ, ինչից առաջանում են աչքերի կարմրում, մազանոթները սկսում են պայթել, առաջանում են կեղծ կարճատեսության ախտանիշեր, որոնք հետագայում բերում են իրական կարճատեսության։ Կա տարածված կարծրատիպ, որ կոնտակտային ոսպնյակներն ու ակնոցները բուժում են կարճատեսոությունը, բայց իրականում դրանք պարզապես կատարում են մեր աչքերի ֆունկցիաները, երբ դրանք են թերանում դրանց կատարման հարցում։ Որպեսզի զերծ մնանք կարճատեսություն ձեռք բերելու վտանգից, պարզապես պետք է հեռու նստենք էկրանից: Պետք է հաճախակի հայացքը ուղղել այլ կետի վրա, որը չի գտնվում էկրանի վրա, հաճախակի կատարեք օղակաձև և զիգզագաձև շարժումներ ձեր աչքերով և կիրառեք այսպես կոչված «Ճանճ՝ պատի վրա» վարժանքը՝ կենտրոնացնելով ձեր հայացքը հեռավոր պատի վրա գտնվող ինչ-որ մի կետի վրա։  Եթե զգում եք, որ հաճախակի եք սկսել թարթել և տրորել աչքերը, պետք է ետ հենվել աթոռի վրա, մի երկու րոպեով փակել աչքերը և դրանք ծածկել ձեռքերի ափերով։

Համակարգչից առաջացող ամենատհաճ հիվանդությունը, անխոս, թութքն է, որը դարձել է օֆիսային աշխատողների իսկական պատիժը, քանի որ բացի նրանից, որ դրա առաջացման մեծ ռիսկ գոյություն ունի, նաև կա մեծ խնդիր, երբ այդ ցավոտ հիվանդությունը ձեռք բերած մարդիկ ամաչում են գանգատվել բժշկին և այն զարգանում է մինչև անտանելի դառնալը։ Թութքից խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է երբեմն կանգնել ու անընդհատ նստած դիրքում չլինել, կերեք ավելի քիչ կծու, յուղոտ ու աղի ուտելիք, ինչպես նաև խուսափեք ֆասթ ֆուդից և խմեք շատ հեղուկ։

Նյութի աղբյուրը՝ http://desicdenicblog.blogspot.com/2013/01/blog-post_19.html

 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Համակարգիչը և հիվանդությունները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ | Ավելացրեց: Admin (16.04.13) Դիտումներ: 2785 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, Համակարգչային օգնություն | - Վարկանիշ -: 0.0/0