RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ

Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը  2690

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ,   erkusov.com


Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ






•    Շագանակագույն բրինձ, սև հաց, շիլաներ: Այս մթերքներն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, սրտանոթային համակարգի հիվանդությունների, ուղիղ աղիքի քաղցկեղի, ինչպես նաև շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման հավանականությունը: Այս մթերքները կենսական նշանակություն ունեն աղիքների աշխատանքի կարգավորման, նյութափոխանակությունն ակտիվացնելու գործում:  
•    Ձու: Ձուն սպիտակուցների և լյուտեինի աղբյուր է: Հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք կանխում են թրոմբերի առաջացումը` նվազեցնելով կաթվածի հավանականությունը: Ըստ վերջին տվյալների` շաբաթը 6 անգամ ձու օգտագործելով` հնարավոր է 44%-ով կանխել կաթնագեղձի քաղցկեղի առաջացումը: Եթե նախկինում ընդունված էր կարծել, թե օրը 2 ձուն շատ է օրգանիզմի համար (քանի որ արյան մեջ ավելանում է խոլեստերինի քանակը), ապա այսօր դիետոլոգները վստահեցնում են, որ դա ոչ միայն վտանգավոր չէ առողջության համար, այլև հիանալի միջոց է չգիրանալու, կազմվածքը պահպանելու համար:
•    Բանան: Միայն 1 հատ դեղին բանանը 467 մգ կալիում է պարունակում, որը նպաստում է մկանների (հատկապես` սրտի) ամրացմանն ու առողջությանը: Բանանն օգնում է կանխել սրտանոթային հիվանդությունների առաջացումը, չեզոքացնում ստամոքսի բարձր թթվայնությունը, այդ պատճառով էլ հիանալի միջոց է համարվում ստամոքսում այրոցի տհաճ զգացողությունը վերացնելու համար:
•    Հավի միս: Սա ամենաօգտակար միսն է: Հաճախ կերեք հավի կրծքամիսը, որը ճարպեր քիչ է պարունակում` հանելով կաշին: Հավի միսը հարուստ է սպիտակուցներով և օգնում է պահպանել ոսկորների ամրությունը: Այն նաև B խմբի վիտամինների աղբյուր է համարվում, որոնք նպաստում են ուղեղի աշխատանքի լավացմանն ու բարձրացնում աշխատունակությունը:
•    Սխտոր: Սխտորն օգնում է կանխել քաղցկեղի առաջացումն ու սիրտ-անոթային մի շարք հիվանդություններ, նվազեցնում է կաթվածի հավանականությունը: Հայտնի է իր հակաբորբոքային հատկությամբ, օգնում է մեղմել ցավն ու այտուցվածությունը հոդաբորբի ժամանակ: Սխտորն օգտակար է շաքարախտով հիվանդներին:
•   Սաղմոն ձկան միս: Սաղմոնի միսը հարուստ է օմեգա-3 խմբի ճարպերով, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, պաշտպանում քաղցկեղի որոշ տեսակներից և կանխում թրոմբերի առաջացումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սաղմոնի միսը թեթևացնում է ընկճված հոգեվիճակը, լավացնում հիշողությունը: Շնորհիվ նիկոտինաթթվի` սաղմոնը, ըստ որոշ տվյալների, պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից: Օմեգա-3 խմբի ճարպեր է պարունակում նաև ընկույզը:  
•    Հապալաս (черника): Հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով: Դրանց շնորհիվ շատ օգտակար է աչքերի հիվանդությունների, երակների լայնացման, թութքի, ստամոքսի խոցի, սիրտ-անոթային հիվանդություների և քաղցկեղի դեպքում: Հապալասն օգնում է կարգավորել աղիքների աշխատանքը` կանխելով փորկապությունն ու լուծը, լավացնում է հիշողությունը, արդյունավետորեն պայքարում վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև ճարպակալման դեմ:   



Ձուկ պետք է հաճախ ուտել


Շատ չեն այն մթերքները, որոնք հարուստ են  սրտի և անոթների առողջության համար կարևոր օմեգա-3 ճարպաթթուներով և անփոխարինելի ամինաթթուներով: Այս առումով ձուկը բացարձակ ռեկորդակիր է: Ձուկը հարուստ է նաև A, D, E վիտամիններով, երկաթով, ֆոսֆորով, կալցիումով, մագնեզիումով և ցինկով: Մասնագետները ձուկը դասում են ամենադյուրամարս սննդամթերքների շարքը. համեմատեք` 100 գ տավարի միսը պարունակում է 166 կկալ, իսկ նույնքան ձուկը` 91: Ուստի նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում տավարի, խոզի, ոչխարի միսը փոխարինել ձկնեղենով և թռչնամսով: Նկատի ունեցեք նաև, որ ձկան մեջ պարունակվող սպիտակուցները մարդու օրգանիզմի համար շատ ավելի օգտակար են, քան այլ մսամթերքների սպիտակուցները: Ձուկը չափազանց օգտակար է տեսողության, հիշողության, եղունգների և մազերի առողջության համար, խթանում է ուղեղի աշխատանքը, խորհուրդ է տրվում շաքարախտով հիվանդներին: Ապացուցված է, որ շաբաթը 1 անգամ ձուկ ուտելու դեպքում կաթվածի հավանականությունը նվազում է 22%-ով:

Ինչո՞վ է օգտակար մանդարինը

Պատահական չէ, որ մանդարինը ամանորյա սեղանի «ամենահայտնի» միրգն է. այս փոքրիկ, հյութալի մրգի նարնջագույն տեսքը միայն ուրախացնում, հաճելի զգացողություններ է արթնացնում: Մանդարինը նաև օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Այն հարուստ է`
•    A պրովիտամինով (անհրաժեշտ է տեսողության, մաշկի առողջության համար),
•    C վիտամինով (օգնում է պայքարել մրսածության, վարակների դեմ),
•    D վիտամինով, որի կարիքը հատկապես շատ է զգացվում ձմռանը,
•    K վիտամինով (անհրաժեշտ է անոթների առողջության համար):
•    Մանդարինի թարմ քամած հյութը օգնում է բարձր ջերմության, աղիքային խանգարումների ժամանակ: Մանդարինի չորացրած կեղևով եփուկը փորձված միջոց է հազի, իսկ թարմ կեղևը` սրտխառնոցի դեմ: Մանդարինի եթերայուղը կարելի է օգտագործել մկանային ցավերի, ցավոտ դաշտանի ժամանակ` քսելով համապատասխան հատվածներին: Շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում խմել մանդարինի կեղևով պատրաստած եփուկ (3 մանդարինը կեղևահանել, կեղևների վրա 1 լ ջուր ավելացնել, եռացնել 10 րոպե, թողնել սառչի և դնել սառնարանը: Խմելուց առաջ թրմել պետք չէ):

Նարինջը  և համեղ է, և օգտակար

Նարինջ սիրում են բոլորը` թե փոքրերը, թե մեծերը: Եվ Ճիշտ են անում. նարինջը օժտված է օգտակար և բուժիչ մի շարք հատկություններով: Որպես C վիտամինի հարուստ աղբյուր` այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը` պաշտպանելով վարակներից, հարբուխից, իսկ նատրիումի և կալիումի կատարյալ չափաբաժինների շնորհիվ` կարգավորում արյան զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակն արյան մեջ, կանխում աթերոսկլերոզը, ճարպակալումը: Այս հիանալի պտուղն աղիքները մաքրում է թունավոր նյութերից` դրանով իսկ դանդաղեցնելով օրգանիզմի ծերացման ընթացքը և կանխելով բազմաթիվ հիվանդություններ: Միևնույն ժամանակ նպաստում է մարսողության լավացմանը, կարգավորում նյութափոխանակությունը: Նարնջի բաղադրության ամենակարևոր նյութերից  են կիտրոնաթթուները, որոնք արդյունավետորեն կանխում են չարորակ ուռուցքների զարգացումը, դրական ազդեցություն ունենում նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա: Փորկապության դեմ արդյունավետ միջոց է նարնջի թարմ քամած հյութը. առավոտյան պետք է խմել 1 բաժակ`  քաղցած ժամանակ:   

Պիստակը (фисташка) պաշտպանում է սիրտը

Ընկույզները (հնդկական, հունական ընկույզ, պնդուկ, պիստակ և այլն) օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով, իսկ դրանցից մի քանիսը չափազանց օգտակար են սրտի աշխատանքի համար: Ամերիկացի գիտնականները հաստատել են, որ պիստակը կարգավորում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և հակաօքսիդանտների շնորհիվ օրգանիզմից դուրս է մղում ավելորդ խոլեստերինը: Դրական արդյունքի հասնելու համար պետք է ամեն օր մի բուռ պիստակ ուտել: Արդեն 2-րդ օրը խոլեստերինի մակարդակն արյան մեջ կնվազի 12%-ով: Պիստակը օգտակար է նաև արյան զարկերակային բարձր ճնշման, տուբերկուլյոզի և սակավարյունության դեպքում: Այն օգնում է բուժել սեռական անկարողությունը, անպտղությունը (լավացնում է սերմնահեղուկի որակը): Այնուամենայնիվ, սննդաբան-բժիշկները զգուշացնում են. պիստակը օգտակար է, եթե չափավոր եք օգտագործում: Չպետք է մոռանալ, որ պիսատկի յուղայնությունը բավական բարձր է, և չարաշահելու դեպքում կարելի է գիրանալ: Եթե բուժիչ նպատակներով պիստակ եք օգտագործում և չեք ցանկանում գիրանալ, սննդակարգից ժամանակավորապես հանեք ձեթն ու կարագը:   

Սև շոկոլադի օգտակար հատկությունները

Դանիացի գիտնականները պարզել են, որ սև շոկոլադն ավելի օգտակար է, քան կաթնայինը: Սև, դառը շոկոլադն ախրոժակը կարգավորող հատկություն ունի. այն 15%-ով նվազեցնում է քաղցրեղենի, յուղալի և աղի սննդի նկատմամբ անհագ ցանկությունը, միևնույն ժամանակ նպաստում շաքարի յուրացմանն օրգանիզմում: Սև շոկոլադի օգտակար հակաօքսիդանտների շնորհիվ` լավանում է արյան շրջանառությունը, զգալիորեն նվազում թրոմբային գոյացությունների առաջացման հավանականությունը: Սակայն, չնայած իր օգտակարությանը, սև շոկոլադը չարաշահել խորհուրդ չի տրվում. 100 գ շոկոլադը 500 կկալ է պարունակում, ինչը բավական բարձր ցուցանիշ է նիհարել ցանկացողների համար: Հետևաբար նրանք, ովքեր ցանկանում են հաճելին համատեղել օգտակարի հետ, պետք է օրվա սննդակարգից հանեն 500 կկալ` քաղցր, աղի և ճարպոտ սննդամթերքների հաշվին: Ի դեպ, որպեսզի շոկոլադը չկորցնի իր օգտակար հատկությունները, հարկ է այն պահել 18˚C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում, իսկ օդի հարաբերական խոնավությունը չպետք է գերազանցի 75%-ը:  


Բրինձը զարգացնում է մտավոր ունակությունը


Ճապոնացի դեղագետները մկների վրա փորձեր կատարելուց հետո գիտականորեն ապացուցել են, որ բրինձը մեծապես նպաստում է մտավոր զարգացմանը: Նրանք մկներին բաժանել են երկու խմբի. առաջին խմբին կերակրել են սովորական կերով, երկրորդ խմբի կերին բրինձ են ավելացրել: Որոշ ժամանակ անց մկներին բաց են թողել լողավազան և հետևել, թե նրանցից որոնք ավելի շուտ կգտնեն փրկարար նավակը: Առաջինը «ելքը գտան» այն մկները, որոնք սնվել էին բրնձով: Գիտնականների փորձերը հաստատել են նաև, որ բրինձը նպաստում է հիշողության լավացմանը, զգալիորեն կանխում Ալցհեյմերի հիվանդության զարգացումը (առաջանում է տարեցների մոտ` քայքայելով ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մտավոր ունակության համար): Այս մթերքը խորհուրդ է տրվում նաև նրանց, ովքեր գաստրիտ կամ ստամոքսի խոց ունեն. դրանով պատրաստած կերակրատեսակները չեն գրգռում ստամոքսը, դյուրամարս են և օգտակար:



Mterq


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://i056.radikal.ru/1210/58/589c04e663f3.jpg
Կատեգորիա: ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ | Ավելացրեց: Admin (27.10.12) | Հեղինակ: erkusov.com W Դիտումներ: 2690 | Տեգեր: առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ | - Վարկանիշ -: 0.0/0