RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ

5 ամենաառողջարար մթերքները  930

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ,   «Հայկական զրուցակից»


5 ամենաառողջարար մթերքները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


օգտակար մթերքներ

1. Հարինգ
Այդ աղի ձկան մեկ 100-գրամանոց կտորի մեջ կա վիտամին D-ի այնքան քանակություն, որի մեկուկես անգամ պակասն անգամ կբավարարեր մեր օրգանիզմի օրական պահանջը լրացնելու համար: Ձմռանը մենք այդ` ոսկորների, անոթների ու երիկամների համար անհրաժեշտ վիտամինը ստանում ենք բացառապես սննդից (ամռանն արևի տակ օրգանիզմն ինքն է սինթեզում այն): Բացի դրանից՝ հարինգում կան հագեցած օմեգա-3-ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են ինֆարկտների ու կաթվածների վտանգը:
 
2. Լոբի 
Եփած սպիտակ լոբու հինգ գդալն ապահովում է օրգանիզմում երկաթի օրական պահանջը, որը փրկում է սակավարյունությունից: Եվ հետո` լոբին առատորեն պարունակում է բնական հակաօքսիդանտ համարվող վիտամին E, միաժամանակ բնական լուծողական է, քանի որ հարուստ է բջջանյութով: 
 
3. Բազուկ
Այն ավելի հեշտ է թերագնահատել, քան գերագնահատել: Օրգանական թթուների, հիմքերի և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերի հարուստ աղբյուր է, նպաստում է օրգանիզմից ծանր մետաղների դուրսբերմանը, որի ավելցուկից տառապում են հատկապես քաղաքաբնակները: Կարգավորում է ճարպային փոխանակությունը, նպաստում արյունաստեղծմանը:
 
4. Արևածաղիկ
Արևածաղկի ձեթը հագեցած ճարպաթթուների գլխավոր մատակարարն է: Օրական երկու գդալ ձեթը սրտի, ուղեղի ու անոթների առողջության գրավականն է: Ավելի օգտակար են արևածաղկի սերմերը, որոնց մեջ պահպանվում են «կենդանի»բաղադրիչները՝ ֆոսֆոլիպիդները, ստերոլները, ճարպալուծիչ վիտամինները:
 
5. Կաղամբի թթու
Առեղծված է՝ թթու կաղամբն ավելի օգտակար է, քան թարմը: Պատճառն այն է, որ կաթնաթթվային մանրէները, որոնց օգնությամբ այն թթվում է, նոր նյութեր են սինթեզում, և գոյանում են վիտամիններ B1, B2, B3, B6 և B9: Բացի դրանից՝ կաղամբի թթուն կաթնաթթվային մանրէների հարուստ աղբյուր է, դրանց մասնակցությամբ աղիքներում սինթեզվում են որոշ վիտամիններ: Չմոռանանք նշել, որ ընդամենը 300 գրամ թթուն բավարարում է վիտամին C-ի օրական պահանջը, իսկ այդ վիտամինը, գիտեք, պաշտպանում է հարբուխից և այլ հիվանդություններից:

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 5 ամենաառողջարար մթերքները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/1430c0ffc78c-1-.jpg
Կատեգորիա: ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ | Ավելացրեց: Admin (09.05.13) | Հեղինակ: «Հայկական զրուցակից» W Դիտումներ: 930 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | - Վարկանիշ -: 0.0/0