RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Աշխատող խորհուրդներ

Ինչպե՞ս զարգացնել ինքնավստահությունը  564

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Աշխատող խորհուրդներ,   


Ինչպե՞ս զարգացնել ինքնավստահությունը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Մարդիկ տառապում են ինքնավստահության պակասից։ Արդեն բավականին քննարկված և ծեծված մի թեմա ողջ աշխարհում։ Բայց ինչպե՞ս։ Չէ՞ որ մեր հասարակության մեջ՝ հայկական իրականությունում, կարծես հակառակն է։ Խոսում ես մարդկանց հետ, և թվում է, թե աշխարհը հենց զրուցակցիցդ է սկսվում, և որ մոլորակի առանցքն էլ հենց իրենք են։
Ավաղ քիչ են այն մարդիկ, ում ավելորդ ինքնավստահությունը բխում է նրանց գերազանց իմացությունից և կայուն ներքնաշխարհից։ Հակառակը, բարձրահունչ և չափից ավելի ինքնավստահ երևացող մարդկանց կարելի է տարբերելակել ըստ մի քանի խմբերի։

 

Ինչպե՞ս զարգացնել ինքնավստահությունը

 

Մարդիկ ամենակարող սոցիալական դիմակի հետևում խնամքով թաքցնում են այն բավականին զգայուն, անգամ վախվորած ու հաճախ վիրավոր անձնավորությանը, որը մարդկանց համար աննկատ երևալու համար կերտել է այդ յուրօրինակ վարագույրը։

Քիչ չեն նաև նրանք, ում ավելորդ ինքնավստահությունը գալիս է պարզապես հասարակական վարվեցողության կանոնների բացակայությունից։ Մարդիկ անկաշկանդ են ոչ միայն այն դեպքերում, երբ գիտակցաբար գնում են առաջ, բայց նաև՝ երբ չգիտեն սպասվող խնդիրների իրական վտանգը, արժեքը կամ հետևանքները, կամ ասենք համաձայն ասացվածքի, երբ «դատարկ տակառից արձագանքը միշտ էլ ավելին է». սա հաճախ կատարելապես բնութագրում է իրավիճակը։

Մյուս կողմից՝ հատկապես կայացման տարիներին, շատանում են նրանք, ովքեր, լինելով կիրթ, դաստիարակված, գրագետ ու ժուժկալ պատանիներ, շարունակ խնդիրներ են ունենում ինքնահաստատման և շրջապատում իրենց արժանավոր դիրք և տեղ գրավելու հետ կապված։ Եթե ցայտուն արտահայտվենք՝ ապա հաճախ անպարկեշտ, վարքից ու դաստիարակությունից զերծ կամ այդ ամենը մի կողմ թողած մարդը իր նպատակին հասնում է շատ ավելի արագ, կարճեցված, հաճախ անօրինական ու անբարո ճանապարհներով, իսկ առավել դաստիարակվածներն ու բարոյական նորմերով իրենց սահմանափակածները ոչ միայն չեն կարողանում անցնել այդ նորմերի վրայով ու հասնել նպատակին, այլ մի բան էլ սկսում են մտածել, թե իրենք անհաջողակ են, թույլ, որ իրենց տեղում չեն, և լավագույն օրինակը կարող են լինել անօրենները։ Հարց է առաջանում՝ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել։

Պետք չէ՛ իջնել առաջինների մակարդակին, դառնալ սոսկ սոցիալական գազան, երբ նպատակները միշտ արդարացնում են միջոցները, այլ պարզապես կատարել մի քանի փոփոխություն սեփական ինքնագիտակցության, աշխարհընկալման և ինքնավստահության առումով։

Սեփական անձն ու հնարավորությունները վերագնահատելը հեշտ գործ չէ։ Այստեղ շատ կարևոր է մի կողմից բացահայտել սեփական հնարավորությունների սահմանը, մյուս կողմից չանցնել այդ սահմանը ու դառնալ ինքնասիրահարված ու ինքնահավան մի էգոիստ։

Այստեղ, կարծում ենք, ձեզ օգնության պետք է հասնի ձեր ոգին, խիղճը, այն իսկական ներքին ձայնը, որին ժամանակ առ ժամանակ լսում կամ արհամարհում ենք բոլորս՝ կախված իրադրությունից։ Այսպես թե այնպես ցանկացած մարդ կարիք ունի ժամանակ առ ժամանակ այսպես ասած «իրականության վերստուգման» /reality check/՝ մոլորությունից խուսափելու համար։

Նախ, եթե ցանկանում եք պահպանել ձեր իսկական դեմքը, լինել ինքնավստահ, բայց նաև խոնարհ ու պարկեշտ, առաջին հերթին խորհուրդ ենք տալիս դիմացինի հետ վերաբերվել ինչպես հավասարի, «չգցել», «աչոկներ» չհավաքել, հեռու մնալ «պոնտերից» ու նման անազնիվ քայլերից։ Հավատացեք, ձեր անձն ու վստահությունը բարձրացնելու միակ տարբերակը դիմացինի անձն ու հեղինակությունը իջեցնելը չեն։ Միգուցե կզարմանաք, բայց կան ավելի արդյունավետ ու հարգալից, ժամանակակից մեթոդներ։

Ժպտացեք հաճախ։ Ժպիտն ու բարեհոգությունը դարձնում են ձեզ անասելիորեն ձգողական, տալիս են վստահելության զգացում։ Պահպանեք զրուցակցի հետ շփումն ու անգամ երկխոսությունն աչքերի միջոցով, քանի որ նման շփումը կամ դրա բացակայությունը շատ բան կարող են ասել ձեր իրական նկատառումների մասին։

Պետք չէ նպատակներին հասնել «ինչպես էլ որ պատահի»։ Իհարկե, կան խնդիրներ, որոնց մարդիկ հասնում են անգամ կյանքի գնով, սակայն նման հիրավի կարևոր պրոբլեմներն իրականում այդքան էլ շատ չեն։ Ամեն օր չենք գնում պաշտպանելու հայրենիքը, բարի անունն ու ընտանիքը օտարներից։

Սեփական բարօրությունը պահպանելը հիմնականում կախված չէ ամենօրյա տանջալից ու անդադրում ջանքերից։ Մի փորձեք ամեն ինչին հասնել արագորեն և ամեն գնով։ Մի եղեք անտանելիորեն կատարելամոլ։ Դուք կատարյալ չեք, այլ ընդամենը մարդ, սխալվելն ու սայթաքելը նույնպես մարդկային են, միգուցե այսօրվա սայթաքումը վաղը կծառայի ձեզ որպես ընկալված խորհո՞ւրդ։ Հավատացեք, հիմնականում այդպես էլ լինում է։ Վստահ եղեք, ամեն ինչ հնարավոր է, եթե դուք ժամանակ ու տարածություն եք տրամադրում այդ հնարավորությանը, որպեսզի այն տեղի ունենա։

Դադարեք հետևել ու մտապահել միայն վատ նորությունները։ Վերջին լուրերին հետևելը մի բան է, այլ բան՝ երբ կենտրոնանում եք բացասական, այսպես կոչված՝ «ցնցող» լուրերի վրա։ Այդ ցնցող լուրերը նման են այն արագ ու անառողջ կերակրատեսակներին, որոնց վտանգավորության մասին մենք այնքան լսում ենք։

Նույնը վերաբերում է ոչ պակաս ցնցող, սակայն հիմնականում դատարկ ու անբարո սերիալներին ու դրամաներին։ Դրանք ցանկալի են, ստեղծում են ժամանակավոր էմոցիա, սակայն դրա հետ մեկտեղ առաջացնում հոգեկան աննկարագրելի ռեզոնանս, իսկապես որ ցնցում։ Առաջին հայացքից դուք մտածում եք, թե ցնցումն անցավ, ու ամեն ինչ կարգավորվեց, սակայն հիշեք՝ ենթագիտակցությունն ունի իր սեփական հիշողությունը, սեփական վախն ու կարծիքը։ Այն հաճախ չի ենթարկվում սթափ դատողություններին ու շատ ավելի հաճախ, քան դուք կմտածեիք՝ ենթագիտակցորեն ազդում է ձեր հետագա անելիքների ու վարքի վրա։

Փորձեք մարդկանց հետ լինել լավատես։ Սա կապված է առաջին պայմանի հետ։ Միշտ չէ, որ պարզապես արտացոլելով դիմացինի վարքը իր իսկ ուղղությամբ՝ կհասնեք հաջողության։ Ինքս իմ օրինակով եմ պարզել, որ երբ անգամ ամենավատ կամ բացասական տրամադրության ժամանակ դիմացինը փորձում է ներկայանալ դրական ու կիրթ վարքով, ապա դա ոչ միայն լիցքաթափում է բացասական էներգիան մեր միջև, այլև ստեղծում է դիմացինի նկատմամբ ենթագիտակցական շնորհակալության և հանգստության զգացմունք, որը հաճախ փոխակերպվում է հարգանքի։ Իսկ նման շրջադարձը, իհարկե, անմիջապես բերում է ոչ միայն ձեր ինքնավստահության բարձրացման, այլ նաև դիմացինի՝ ձեր իսկ նկատմամբ վստահության, որը, կարծում ենք, անգնահատելի դրական առաջխաղացում է ձեզ համար։

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս զարգացնել ինքնավստահությունը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Աշխատող խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Աշխատող խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 564 | - Վարկանիշ -: 0.0/0