Գլխավոր էջ » Աշխատող խորհուրդներ
Դրամական խորհուրդներ նրանց, ովքեր 30 տարեկան են  769

Գլխավոր էջ » Աշխատող խորհուրդներ 

Խորագիրը՝  Աշխատող խորհուրդներ,   

2000-ական թվականներին հասուն կյանք մտած սերնդի ներկայացուցիչներն այսօր նշում են իրենց 30-ամյակը, իսկ դա նշանակում է, որ նրանք սկսում են մտածել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են՝ կենսաթոշակային հիմնադրամը, պարտքերի մարումը և ընտանեկան ծախսերը:

Դրամական խորհուրդներ նրանց, ովքեր 30 տարեկան ենԼավ լուրն այն է, որ ֆինանսական ծառայությունների ոլորտը մեծ անհամբերությամբ է սպասում այդ սերնդի հաճախորդներին։ U.S. News & World Report պարբերականն առաջարկում է մի քանի խորհուրդնր, որոնք կօգնեն առավել հաջողակ լինել ֆինանսական ոլորտում։

1.Խնայե´ք այնպես, կարծես այսօր 2009թ. է

Խնայողությունների տեմպերը, որպես կանոն, կտրուկ աճում են ճգնաժամի ժամանակ, և 2009-ը ևս մեկ անգամ դա ապացուցեց։ Ֆինանսական անկայունության վտանգը միլիոնավոր մարդկանց ստիպեց մտածել առօրյա ծախսերի մասին և հրաժարվել ոչ պիտանի գնումներից (նոր սմարթֆոն կամ նոր կոշիկ)։ 2000-ականների նորաթուխ սերունդը պետք է այսօր հետևի այդ օրինակին. անիմաստ չծախսի գումարները, բացի խնայողության հաշիվ և սկսի կուտակել կենսաթոշակի համար։
Նրանք պետք է սկսեն կուտակել փողերը որքան հնարավոր է արագ։ Մեծ գումարի առկայությունը բանկում նույնպես վստահություն է ներշնչում և օգնում է հասնել երկարաժամկետ նպատակների։

2. Մի´ վախեցեք ֆինանսական շուկաներից

Հաշվի առնելով այն փաստը, որ այդ սերնդի մեծանալու շրջանը համընկել է Բեռնարդ Մեդոֆի ֆինանսական բուրգի աղմկալի անկման և հիփոթեքային վարկավորման ճգնաժամի հետ, զարմանալի չէ, որ երիտասարդների մի մասն այնքան էլ չի վստահում շուկային։ Խնդիրն այն է, որ նման անվստահությունը կարող է հանգեցնել նրան, որ սերունդը չի ստանա երկարաժամկետ աճից բոլոր օգուտները։

3. Մի´ անհանգստացեք ուսանողական վարկի համար

Ուսանողական վարկի մարման անհրաժեշտությունը millennial սերնդի համար անհանգստության հիմնական աղբյուրն է։ Հետաքրքրական է, որ այսօր երիտասարդներն ավելի հաճախ են անհանգստանում պարտքերի պատճառով, քան հետպատերազմյան շրջանի սերնդի ներկայացուցիչները (baby-boomers):

4. Քննարկե´ք ֆինանսական հարցեր ժամադրության ընթացքում

Իհարկե, ոչ առաջին հանդիպման ժամանակ, սակայն USAA-ի փորձագետները խորհուրդ են տալիս չամաչել և բացահայտ խոսել ֆինանսների և վարկային պատմության մասին ապագա զուգընկերոջ հետ։ Ցանկալի է ամուսնությունից առաջ իմանալ ձեր փեսացուի կամ հարսնացուի պարտքի և բոլոր ֆինանսական ակտիվների մասին։ Ինչո՞ւ։ Վատ վարկային պատմությունը կարող է խանգարել երկարաժամկետ ընտանեկան պլանների իրականացմանը, ինչպես, օրինակ, հիփոթեքով տուն գնելը կամ նոր մեքենայի համար վարկ վերցնելը։

5. Փնտրե´ք աշխատանք, այլ ոչ թե նոր դիպլոմ

Երկրորդ բարձրագույն կրթությունը կարող է պետք գալ որոշ իրավիճակներում, սակայն փորձագետները խորհուրդ չեն տալիս վերադառնալ համալսարան միայն այն պատճառով, որ դժվար է աշխատանք գտնել։ Ուսանողական լսարան վերադառնալը պարտքի ավելացում է նշանակում, և եթե 2-րդ դիպլոմը կապված չէ ձեր ապագա կարիերայի հետ, ապա այդ փողերը կկորեն։

Խորագիրը՝  Աշխատող խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Աշխատող խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017