RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Աշխատող խորհուրդներ

Ամեն ինչ սկսվում է երազանքից...  780

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Աշխատող խորհուրդներ,   


Ամեն ինչ սկսվում է երազանքից...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Կան մարդիկ, որոնց մոտ երազանքները կատարվում են ավելի հաճախ և արագ: Ինչպե՞ս հայտնվել նրանց շարքերում: Շատ ցանկանաս, քիչ կստանաս` սովորաբար հեգնում են երազող մարդկանց: Իրական կյանքում ամեն ինչ ճիշտ հակառակն է` ինչքան մարդ ուզում է, այնքան շատ էլ արդյունքում ստանում է:
 

Ամեն ինչ սկսվում է երազանքից...

Ի՞նչն է քեզ խանգարում

Մինչև նպատակդ իրականացնելը, փորձիր բացահայտել թաքնված պատճառները, որոնք կարող են խանգարել քեզ իրականացնել երազանքներդ: Ահա դրանցից մի քանիսը:


Ցածր մոտիվացիա

Դու միշտ երազանքների իրականացումը թողնու՞մ ես հաջորդ օրվան: Դա հաճախ է պատահում, հատկապես այն դեպքում, երբ ընտրածդ նպատակն ամենևին էլ քոնը չէ: Այն քեզ պարտադրել է շրջապատիցդ ինչ-որ մեկը (ամուսին, տնօրեն, հարազատներ) կամ սեփական նախանձը (ինչու՞ ընկերդ (ընկերուհիդ) պետք է խոսի երեք լեզվով, իսկ դու`ոչ ):
Մոտիվացիան ծնվում է մեր ներսում սեփական ցանկությունների հետևանքով: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ես ստանալու թափած ջանքերի արդյունքում: Ինքդ քեզ մղիր գործողությունների` խնդրիր, համոզիր, ստիպիր քեզ մի քայլ առաջ գնալ դեպի երազանքիդ իրականացումը: Ապագայի հաջողությունների վառ պատկերները կօգնեն քեզ այլևս չհետաձգել մտադրածը:


Ծուլություն

Երբեմն մեզ համակում է անմարդկային մի ցանկություն` ոչինչ չանել: Ծուլությունը և  էներգիայի պակասը մեդալի երկու կողմերն են: Ծուլությունն ուղղակիորեն կապված է  հետաքրքրության կորստի հետ, հետևաբար` նաև մոտիվացիայի: Իսկ էներգիայի պակասը հաճախ բացատրվում է թերագնահատմամբ` ես ի վիճակի չեմ հասնել իմ ուզածին, ուրեմն չարժե ինչ-որ քայլեր անել: Փորձի՛ր խուսափել նման մտքերից, ընդհակառակը, դու կարող ես ամեն ինչի հասնել:
Իմիջիայլոց, էներգիա կարելի է վերցնել կյանքի մյուս բնագավառներից: Սիրած գործով զբաղվելիս մենք լիցքավորվում ենք  դրական էներգիայով, ինչը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը: Բաղադրատոմսը պարադոքսալ է. ցանկանու՞մ ես  մեքենա ունենալ, հաճախիր պարի խմբակ: Պարապմունքների ընթացքում դրական էներգիա ստանալով` դրանք կարող ես ուղղել նպատակիդ իրականացմանը:


Վախ

Հայտնի բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն «Ալքիմիկոս» գրքում նշել է. «Միայն մի բան կարող է անհնար դարձնել երազանքի իրականացումը` անհաջողության վախը»: Եվ իրոք, ներքին վախերը և սահմանափակումներն ամենամեծ խոչընդոտներն են նպատակին հասնելու ճանապարհին: Մարդը, վախենալով սխալներից, ոչինչ չի նախաձեռնում: Հիշի՛ր, որ հաջողակ մարդիկ ավելի շատ են սխալներ թույլ տալիս, սակայն չեն ընկճվում և առաջ են գնում: Մենք հաճախ վախենում ենք նաև փոփոխություններից: Երբ սովորում ենք կյանքի ընթացքին, ցանկացած փոփոխություն մեզ մոտ տագնապ է առաջացնում: Միակ միջոցն այն հաղթահարելու  քայլելն է նրան ընդառաջ և անսովոր քայլեր ձեռնարկելը:

Եթե ինչ-որ բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքը կնպաստի  նրան, որ երազանքդ իրականանա: ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ


Ինչպե՞ս գործել

«Ցանկությունները մեզ երբեք չեն տրվում առանց դրա իրականացման համար ուժի»,- գրքերից մեկում նկատել է Ռիչարդ Բախը: Վերջ ի վերջո, տարօրինակ կլիներ ամեն ինչում հույսը դնել Ոսկե ձկնիկի վրա, նա առանց այդ էլ շատ գործ ունի:

1. Սկզբի համար վերցրու գրիչ և պատասխանիր հետևյալ հարցերին.
Ի՞նչն է ինձ համար հիմա ամենակարևորը:
Ինչի՞ եմ ձգտում, ի՞նչ եմ ուզում:

2. Մանրամասն նկարագրիր նպատակդ: Պատկերացրու, որ երազանքդ իրականացել է: Ցանկանու՞մ ես Փարիզ գնալ: Ահա դու Էֆելյան աշտարակի վրա հիանում ես քաղաքի գեղեցկությամբ: Եվ այսպես օրը մի քանի անգամ:

3. Պատկերացրու այն, ինչը սիրում ես, ոչ թե ինչի կարիքն ունես: Եթե քեզ շտապ 3000 դոլար է պետք, ապա ավելի հավանական է, որ դու դրանք չես ունենա, որովհետև քեզ ղեկավարում է անհաջողության վախը: Ավելի լավ է մտովի տեսնել, թե ինչ ես գնել այդ գումարով: Կարևոր է, որ դու ներքուստ հավատացած լինես, որ կունենաս այդ ամենը:

4. Այժմ պետք է սնուցել զգացմունքները, առանց դրա երազանքդ միայն պատվեր կմնա: Հիշի՛ր, թե ինչ ուրախություն ես զգացել, երբ ստացել ես ուզածդ: Վերապրիր այդ զգացումը: Գտիր ուրախ կերպարներ` կապված երազանքիդ իրականացման հետ, նրանք քեզ կօգնեն և դրական լիցքեր կհաղորդեն:

5.Եթե նպատակդ մեծ է, բաժանիր փոքր փուլերի և պլան մշակիր: Երբ գիտես` ինչ պետք է անես, գործդ հեշտանում է:

6. Կողմնորոշվիր, թե ինչ ունես և ինչ է պետք նպատակիդ հասնելու համար: Միջոցներ մտածիր` ինչպես ձեռքբերել չունեցածը:

7. Գովիր ինքդ քեզ նույնիսկ ամենաննշան հաջողության համար: Դրական զգացմունքները շատ կարևոր են, նրանք մղում են հետագա քայլերի: Մեր ենթագիտակացությունը մեծ ուժ է, եթե կարողանանք այն կառավարել:
Եվ հիշի՛ր. կյանքը հենց նրանով է հետաքրքիր, որ այստեղ երազները կարող են իրականություն դառնալ: 

 

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ամեն ինչ սկսվում է երազանքից...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Աշխատող խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Աշխատող խորհուրդներ | Ավելացրեց: Admin (03.08.13) Դիտումներ: 780 | Տեգեր: կարիերա, հասնել հաջողություն, աշխատանք | - Վարկանիշ -: 0.0/0