RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Աշխատող խորհուրդներ

50 ոսկե միտք, որոնք օգնում են ավելի լավ հարաբերվել մարդկանց հետ  1170

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Աշխատող խորհուրդներ,   


50 ոսկե միտք, որոնք օգնում են ավելի լավ հարաբերվել մարդկանց հետ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


1.     Ժամանակի ընթացքում դու կհասկանաս, որ կյանքում քո յուրաքանչյուր հանդիպում իր նպատակն ունի։ Որոշ մարդիկ կփորձեն քեզ, մյուսները կօգտագործեն, իսկ ոմանք էլ կսովորեցնեն քեզ։ Եվ որ ամենակարևորն է՝ կլինեն մարդիկ, որ քո մեջ լավագույնը կարթնացնեն։

 

 

2.     Կողքիդ պահիր այն մարդկանց, ովքեր իսկապես սիրում են քեզ, մոտիվացնում են, քաջալերում, բարձրացնում ու երջանկացնում։ Եթե գիտես այնպիսի մարդկանց, որ սրանցից և ոչ մեկը չեն անում, ուրեմն բաց թող նրանց։


3.     Սերը կապ չունի ոչ սեռական հարաբերությունների, ոչ ճոխ ժամադրությունների և ոչ էլ ինքդ քեզ ցույց տալու հետ։ Սերն այն մարդու հետ լինելն է, ով քեզ երջանկացնում է այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք դա չի անում։ 


4.     Հաճախ մենք թերագնահատում ենք հպումների, ժպիտների, բարի խոսքերի, լսելու, անկեղծ հաճոյախոսությունների ու մտահոգության փոքրիկ քայլերի նշանակությունը, որոնցից յուրաքանչյուրը կյանքը գլխիվայր շրջելու կարողություն ունի։


5.     Ամենագեղեցիկ բանը տեսնելն է, թե ինչպես է ժպտում նա, ում սիրում ես և որ ավելի գեղեցիկ է, երբ գիտես, որ դու ես այդ ժպիտի պատճառը։


6.     Հարաբերություններդ մտածված ընտրիր։ Ավելի լավ է միայնակ լինել, քան վատ ընկերակցություն ունենալ։


7.     Մենակ լինել չի նշանակում միայնակ լինել և միայնակ լինել չի նշանակում մենակ լինել։


8.     Սիրահարվիր, երբ պատրաստ ես, ոչ թե երբ մենակ ես։


9.     Սիրել նշանակում է ինչ-որ մեկին հնարավորություն տալ ցավ պատճառել քեզ, սակայն վստահել, որ նա դա չի անի։


10.     Դու գիտես, որ գտել ես իրական սիրուդ, երբ նկատում ես, որ անընդհատ սիրահարվում ես միևնույն մարդուն։


11.     Մի՛ սպասիր մինչև ճիշտ մարդը կհայտնվի քո կյանքում, փոխարենը եղիր այն ճիշտ մեկն ինչ–որ մեկի կյանքում։


12.     Քեզ համար ստեղծված անձը ոգևորում է քեզ լինել քո լավագույն ես-ը, սակայն սիրում ու ընդունում է քո վատագույն ես-ը։


13.     Երբեք թույլ մի՛ տուր ինչ-որ մեկին քեզ համար առաջնայինը դառնալ, քանի դեռ դու երկրորդային ես նրա համար։


14.     Որոշ հարաբերություններ ապակու նման են։ Ավելի լավ է այն կոտրված թողնել, քան վնասել ինքդ քեզ՝ փորձելով դրա մասնիկներն իրար կպցնել։


15.     Միայն նրա համար, որ ինչ-որ մեկը չի մտահոգվում քեզ համար, չի նշանակում, թե դու պետք է մոռանաս մնացածներին, ովքեր մտահոգվում են։


16.     Պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը սխալ լինի, որ դու ճիշտ լինես։


17.     Նորմալ է բարկանալը, սակայն երբեք նորմալ չէ դաժան լինելը։


18.     Երբեք մի՛ արա մի այնպիսի հիմարություն, որի ազդեցությունը կարող է մշտական լինել, միայն նրա համար, որ դու ժամանակավոր անտրամադիր ես։


19.     Լռությունը հաճախ ամենաբարձր լացն է։ Ուշադրություն դարձրու նրանց, ում համար մտահոգվում ես։


20.     Միշտ չէ, որ մենք խորհրդի կարիք ունենք, երբեմն մենք պարզապես ինչ-որ մեկի կարիքն ունենք, ով կբռնի մեր ձեռքը, կլսի մեզ ու սրտանց կհասկանա։


21.     Կարևորը ոչ թե այն է, թե ինչ ես ասում, այլ այն, թե ինչպես ես ստիպում, որ մարդիկ իրենց զգան։


22.     Մեկ լուռ գրկախառնությունը հազարավոր բառեր արժե տխուր սրտի համար։


23.     Երբեք մի՛ խաղա մյուսների զգացմունքների հետ միայն նրա համար, որ վստահ չես քո զգացմունքներում։


24.     Իրական երջանկությունը ներսից է գալիս և ոչ թե ինչ-որ մեկից։ Երբեք սխալ թույլ չտաս՝ սպասելով ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, որ կերջանկացնի քեզ։


25.     Մի՛ ընտրիր մեկին, ով գեղեցիկ է աշխարհի համար, ընտրիր մեկին, ով գեղեցիկ է դարձնում աշխարհը քեզ համար։


26.     Երբ զգում ես, որ նավը խորտակվում է, ուրեմն ճիշտ ժամանակն է ազատվելու այն բեռից, որը քեզ ներքև է ձգում։ Բաց թող այն մարդկանց, ովքեր խորտակում են քեզ ու ինքդ քեզ շրջապատիր այն մարդկանցով, ովքեր լավագույնն են արթնացնում քո մեջ։


27.     Միայն նրա համար, որ դա հավերժ չէր, չի նշանակում, թե կարևոր չէր։


28.     Ասա այն, ինչ նկատի ունես ու նկատի ունեցիր այն, ինչ ասում ես։ Մի՛ սպասիր, որ մյուսները կկարդան մտքերդ, խաղեր մի՛ խաղա մարդկանց մտքերի ու սրտերի հետ։ Կիսատ ասված ճշմարտությունը ստից լավ չէ։ Կիսով չափ ճշմարտությունը մի՛ ասա ու սպասիր, որ մարդիկ վստահեն քեզ, երբ ամբողջ ճշմարտությունը ջրի երես դուրս գա։ Եվ մի՛ արհամարհիր մեկին, ում համար մտահոգվում ես, որովհետև անուշադրությունն ավելի է, քան բարկության բառերը։


 

29.     Ստերը երբեք էլ ոչ ոքի հեռուն չեն տարել։ Մի՛ ասա «սիրում եմ», երբ չես սիրում, մի՛ ասա «հասկանում եմ», երբ գաղափար անգամ չունես, մի՛ ասա «ներիր», եթե իրականում չես զղջում, ազնիվ եղիր ինքդ քո և նրանց հանդեպ, ում սիրում ես։


30.     Ասա ճշմարտությունը, կամ ի վերջո քո փոխարեն ուրշը դա կանի։


31.     Լավ հարաբերությունները պարզապես չեն պատահում, դրանք ժամանակ են պահանջում, համբերություն և երկու մարդկանց ջանքերը, ովքեր իսկապես ցանկանում են աշխատել միասին։


32.     Սիրահարվելն ընտրություն չէ։ Սիրահարված մնալը ընտրություն է։


33.     Սերը ցավ չի պատճառում, ստելը, դավաճանելն ու մարդկանց զգացմունքների հետ խաղալն է ցավեցնում։


34.     Երբ բանը հասնում է հարաբերություներին, հավատարիմ լինելը տարբերակ չէ, այլ առաջնահերթություն։ Հավատարմությունն ամեն ինչ է։


35.     Հրաշալի հարաբերությունների գաղտնիքը երկուսն են. նմանությունները գնահատելն ու տարբերությունները հարգելը։


36.     Սեփականատիրական վերաբերմունք մի՛ ցուցաբերիր։ Հարաբերությունների իմաստը միմյանց հաճոյախոսելու, միասին աճելու ու ընդհանուր նպատակներին հասնելու մեջ է։ Դրա հետ մեկտեղ դուք պետք է կարողանաք պահպանել ձեր սեփական անհատականությունն ու ինքնությունը՝ որպես մարդ արարած։


37.     Երբեք մի՛ փոխվիր ինչ-որ մեկին տպավորելու համար։ Փոխվիր, որովհետև դա քեզ ավելի լավը կդարձնի ու դեպի ավելի լավ ապագա կառաջնորդի։


38.     Տուր, սակայն թույլ մի տուր, որ քեզ օգտագործեն։ Լսիր մյուսներին, սակայն երբեք մի՛ կորցրու սեփական ձայնդ։


39.     Մի՛ փնտրիր մեկին, ով կլուծի խնդիրներդ, փնտրիր մեկին, ով կողքիդ կկանգնի դրանք հաղթահարելիս։


40.     Ժամանակի հետ մենք հասկանում ենք, որ կարևորը շատ ընկերներ ունենալը չէ, այլ իրական ընկերներ ունենալը։


41.     Աշխատանքդ հոգ չի տանի քո մասին, երբ հիվանդանաս։ Ընկերներդ հոգ կտանեն. պահիր կապը նրանց հետ։


42.     Հարգանքը վաստակում են, ազնվությունը՝ գնահատում, վստահությունը՝ ձեռք բերում, հավատարմությունը՝ վերադարձնում։


43.     Երբեք մի՛ վատնիր պահը, դա կարող է վերջինը լինել այն մեկի հետ, ում սիրում ես։


44.     Եթե սիրում ես ինչ-որ մեկին, ասա դրա մասին։ Մոռացիր կանոնների կամ հիմար ու ծիծաղելի երևալու վախի մասին։ Իրապես հիմար կլինես, եթե բաց թողնես հնարավորությունն ինչ-որ մեկին ասելու, որ սիրտդ պաշարվել է նրանցով։


45.     Երբեք մի՛ դադարիր մյուսների համար անել այն փոքրիկ բաները, որ անում ես։ Երբեմն այդ փոքրիկ մանրուքներն ամենամեծ տեղն են զբաղեցնում նրանց սրտերում։


46.     Կյանքիդ լավագույն պահերն այն փոքրիկ, աննշան թվացող պահերն են, որ անց ես կացնում՝ ժպտալով քեզ համար կարևոր մարդկանց հետ։


47.     Աշխարհի համար դու պետք է պարզապես մի մարդ լինես, սակայն մի մարդու համար դու պետք է մի ամբողջ աշխարհ լինես։


48.     Առաջինն, ով ներողություն է խնդրում, ամենաքաջն է։ Առաջինն, ով ներում է, ամենաուժեղն է։ Առաջինն, ով առաջ է շարժվում, ամենաերջանիկն է։


49.     Եթե ընկերդ խնդիրների մեջ է հայտնվել, մի նյարդայնացնու նրանց՝ հարցնելով, թե ինչ կարող ես անել նրանց համար։ Մտածիր, թե ինչ հարմար բան կարող ես անել և արա դա։


50.     Երբ ինչ-որ մեկն իր ժամանակն է տալիս քեզ, նա իր կյանքի մի մասն է տալիս, որը երբեք ետ չի ստանա։ Դա ամենաթանկ նվերն է, որ կարող ես ստանալ. մի՛ վատնիր այն։ 

 



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 50 ոսկե միտք, որոնք օգնում են ավելի լավ հարաբերվել մարդկանց հետ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Աշխատող խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Աշխատող խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 1170 | - Վարկանիշ -: 0.0/0