RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Գեղեցկություն

Ճարպակալման 6 տեսակ. ինչի մասին են խոսում ձեր մարմնի ավելորդ կիլոգրամները  868

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   168.am


Ճարպակալման 6 տեսակ. ինչի մասին են խոսում ձեր մարմնի ավելորդ կիլոգրամները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Takprosto.cc կայքը գրում է, որ ճարպակալումն ամենատարածված խնդիրներից է: Նյութափոխանակության խանգարումն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Այդ պատճառով ճարպակալման սկզբնական էտապում արդեն պետք է գործողությունների պլան մշակել՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել և տանջվել շատ խիստ դիետաներով: Որպես սկիզբ՝ հաշվի առեք այն հանգամանքը, որ գոյություն ունեն ճարպակալման մի քանի տեսակներ, և դրանցից յուրաքանչյուրի դեմ պետք է յուրովի պայքարել:
 

Ճարպակալման տեսակները
 

1. Ճարպակալում ողջ մարմնով: Ողջ մարմնով ճարպակալումը խոսում է այն մասին, որ մարդը սիրում է լավ ուտել: Շատ ուտելը շատ մարդկանց խնդիրն է, որոնք պարզապես չեն կարողանում կանգ առնել համեղ ուտելիք օգտագործելիս: Արդյունքը ողջ մարմնի ճարպակալումն է: Այս դեպքում անհրաժեշտ է վերանայել սննդակարգը և քչացնել օգտագործվող մթերքի ծավալը: Բացի դա՝ ուտելուց 30 րոպե առաջ երկու բաժակ ջուր խմեք: Ոչինչ հնարավոր չէ անել. սև ցուցակ պետք է գցել քաղցրավենիքը, ալյուրից պատրաստված մթերքը և շատ յուղոտ ուտելիքները: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ևս հաճելի արդյունքի կհանգեցնի:


2. Փոքրիկ փոր: «Նյարդային» փորը ձևավորվում է մշտական սթրեսի, դեպրեսիայի և վախի պատճառով: Այս դեպքում անհրաժեշտ է հոգեկան հանգստություն և հավասարակշռություն ձեռք բերել:


3. Գլյուտենային ճարպակալում: Ոտքերի հատվածում ավելորդ կիլոգրամները խոսում են այն մասին, որ դուք հորմոնալ անհավասարակշռություն ունեք կամ մենոպաուզա: Պետք է ակտիվացնել նյութափոխանակությունը, այդ պատճառով ավելի շատ շարժվեք և մոռացեք վնասակար սովորությունների մասին:


4. Աթերոգեն մետաբոլիկ անհավասարակշռություն: Որպես կանոն՝ ճարպակալման այս տեսակի դեպքում ճարպը կուտակվում է փորի հատվածում, ինչը կարող է նաև հանգեցնել խնդիրների շնչառության հետ: Խնդրից ազատվելու համար պարզապես ավելի շատ քայլեք և ավելի քիչ վտանգավոր մթերք օգտագործեք:


5. Ճարպակալում ոտքերում: Ճարպակալման այս տեսակը գենետիկորեն է ժառանգվում, բայց դա չի նշանակում, որ խնդրին պետք է մատների արանքով նայել: Եթե ճարպը հավաքվում է ոտքերում, մարմնի այս հատվածում պետք է ավելացնել ծանրաբեռնվածությունը: Սկսեք քչից՝ աստիճանները ոտքով բարձրացեք:


6. Ճարպակալում անգործությունից: Գրեթե բոլորը, ովքեր նախկինում իրենց կյանքը չեն պատկերացրել առանց պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածության, իսկ այժմ պասիվ կենսակերպ են վարում, այս տեսակի ճարպակալմամբ են տառապում: Նախ՝ անհրաժեշտ է վերանայել սննդակարգը: Հրաժարվեք սիրելի բուլկիներից, կոնֆետներից, սիրեք բանջարեղենը և մրգերը: Պարտադիր ժամանակ հատկացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ճարպակալման 6 տեսակ. ինչի մասին են խոսում ձեր մարմնի ավելորդ կիլոգրամները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: haykblbulyan (31.10.16) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 868 | Տեգեր: ավելորդ, Ճարպակալման, մարմնի, Են, մասին, Ձեր, խոսում, տեսակ., ինչի, կիլոգրամները | - Վարկանիշ -: 0.0/0