RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Գեղեցկություն

Շուրթերի կոնտուրինգ. ինչպես այն կիրառել առօրյա դիմահարդարման մեջ. photo  345

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   


Շուրթերի կոնտուրինգ. ինչպես այն կիրառել առօրյա դիմահարդարման մեջ. photo

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Հաստ շուրթեր ունենալու համար ամենեւին էլ պարտադիր չէ ներարկումներ անել։Ինչ է շուրթերի կոնտուրինգը եւ ինչպես այն կիրառել առօրյա դիմահարդարման մեջ. Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է։

64598_0

Շատ աղջիկներ են երազում հաստ շուրթեր ունենալու մասին, «Ջոլիի շուրթեր» սինդրոմը վաղուց   հանգիստ չի տալիս շատերին։ Մինչեւ վերջերս  շուրթերը հաստացնելու   միակ միջոցը համարվում էին ներարկումները, սակայն բյութի բլոգեր եւ դիմահարդար Խուդա Կատանն այդ հիվանդագին եւ ոչ միշտ հաջող պրոցեդուրայի փոխարեն առաջարկում է շուրթերի կոնտուրինգը։ Այն արվում է մատիտի միջոցով եւ ճիշտ տեխնիկային տիրապետելու դեպքում իսկապես թույլ է տալիս մեծացնել շուրթերը։ Իհարկե, դա զուտ տեսողական խաբկանք է, սակայն Կատտանի կարծիքով, ով բազմիցս շուրթերի ներարկումներ է արել, մատիտ օգտագործելն ավելի հարմար է։CAzxnA-VEA

Խուդա Կատտանը թողարկել է կոնտուրինգի համար սեփական ապրանքանիշը եւ արդեն մարտին այն հնարավոր կլինի գնել համացանցում։

Կոնտուրինգի տարբերակները մի քանիսն են։ Ներկայացնում ենք կոնտուրինգի ամենահեշտ երկու տարբերակները։

Տարբերակ առաջին.

879280848a73f4bcd73f1f28ca8fbb4c

Ձեզ պետք է տոնային կրեմ, շրթներկ, շրթներկից մուգ մատիտ, շուրթերի սպիտակ մատիտ, շուրթերի փայլ։

Դեմքին տոնային կրեմ քսելիս քսեք նաեւ շուրթերին. շուրթերն ամբողջությամբ պետք է պատվեն տոնային կրեմով։

Այնուհետեւ շուրթերը ընդգծեք մատիտով։ Եթե նպատակ ունեք դրանք լայնացնելու, ապա կարող եք փոքր ինչ անցնել սահմանը եւ մատիտը քսել սահմանից դուրս, այնուհետեւ նույն մատիտը քսեք վերին եւ ներքեւի շուրթերի  հատման գծերին։ Հենց սա էլ կոնտուրինգի հիմքն է։

ee08b4dbd38fd66ed10c4be1c597aa5c

Untitled

Այնուհետեւ շրթներկ քսեք. այն պետք է լինի ավելի բաց երանգի, քան մատիտը։ Վերջում արդեն ավելացրեք փայլը, որը շուրթերը տեսողականորեն մեծացնում է։

 

Տարբերակ երկրորդ.

45cf918cf616ed477547a026213d9f9f

Առաջին քայլը նույնն է, ինչ նախորդի դեպքում. շուրթերին ամբողջությամբ տոնային կրեմ քսեք, այնուհետեւ վերցրեք փափուկ սպիտակ մատիտը եւ ներկեք շուրթերի կենտրոնական հատվածը։ Հաջորդ քայլը. ընդգծեք շուրթերը մատիտով, որը համընկնում է շրթներկի գույնին։ Շուրթերի սպիտակ մատիտը կոկիկ այնպես տարածեք, որ շատ նկատելի չլինի եւ միեւնույն ժամանակ դրանց փարթամություն հաղորդի։Այնուհետեւ շուրթերը ներկեք վարդագույն շրթներկով կամ փայլով։

Պետք է ընդգծել, որ եթե ցանկանում եք շուրթերի կորեկցիայի փուլերը չերեւան անգամ մոտիկից, անհրաժեշտ է օգտվել որակյալ կոսմետիկայից, որոնք ունեն մարմնագույն տեքստուրա։ Բացի այդ, կորեկցիայի ժամանակ շուրթերը պետք է իդեալական վիճակում լինեն։ Մի մոռացեք դրանք փափկեցնել  բալզամների միջոցով։

7eb9622434baa24275a1d0891c6976d7_fitted_740x740 1e9eb7969edc7fa2525966394db8d294_fitted_740x740

lips-brown

 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Շուրթերի կոնտուրինգ. ինչպես այն կիրառել առօրյա դիմահարդարման մեջ. photo  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: haykblbulyan (05.03.16) Դիտումներ: 345 | Տեգեր: դեմքի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0