RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Գեղեցկություն

Ինչպես մնալ հմայիչ ու գեղեցիկ. հիանալի խորհուրդներ կանանց  5345

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   


Ինչպես մնալ հմայիչ ու գեղեցիկ. հիանալի խորհուրդներ կանանց

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ



Ժամանակակից կինը չափազանց շատ ժամանակ է անցկացնում աշխատավայրում՝ միաժամանակ դաստիարակելով երեխաներին, ամենաբազմազան կերակրատեսակներ պատրաստելով, ինչպես նաև հետևելով տան կարգուկանոնին և վարելով  տնտեսությունը: Դրանով հանդերձ՝ նա ժամանակ է գտնում զբաղվելու իր արտաքինով, անգամ սննդակարգ է պահում՝ ընտանիքի մյուս անդամների համար նախաճաշ, ճաշ և ընթրիք   պատրաստում:       
 

Ինչպես մնալ հմայիչ ու գեղեցիկ. հիանալի խորհուրդներ կանանց

 

       
Այս ամենը վկայում է այն մասին, որ ցանկացած կին հոգեբանական հզոր հիմնաքար ունի: Զուր չէ, որ արևելյան իմաստունները կնոջը համեմատել են դեղձի հետ:   
Արտաքինից այն փափուկ է և հեշտ ենթարկվող, սակայն ներսում գտնվում է ամուր և կարծր կորիզը, որը թույլ չի տալիս ճակատագրի դաժան հարվածներին դեղձը հիմնովին ճզմել:       
       
Այդ իսկ պատճառով, սիրելի կանայք, երբեք մի՛ մոռացեք Աստծո և մայր բնության կողմից ձեզ տրված այդ հրաշափ ներուժի մասին: Սիրեք ինքներդ ձեզ և գովաբաներ ձեզ՝ ցանկացած հաջողության համար:   
Մարդկության կողմից դարերի ընթացքում կատարված բոլոր գյուտերն ու հայտնագործությունները (երաժշտությունը, գեղանկարչությունը, բուրմունքներն ու բնական միջոցները) օգտագործեք ձեր մասին հոգ տանելու և ձեզ լավ զգալու համար:   
       
Ապրեք այսօրվա օրով և վայելեք այն՝ չզրկելով ձեզ ավելորդ անգամ ուրախանալու և ծիծաղելու հաճույքից:

Մի' հետաձգեք վաղվա օրվան այն, ինչ ուզում եք իմանալ կամ ուսումնասիրել այսօր: Հենց այսօրվանից սկսեք զբաղվել սպորտով, ուսումնասիրեր օտար լեզուներ, կարդալ հետաքրքրաշարժ և օգտակար գրականություն: Եթե դուք ստիպված եք նստել տանը և զբաղվել երեխաների դաստիարակությամբ, ապա ձեր կրթական մակարդակը փորձեք բարձրացնել գրքեր ընթերցելու, ինտերնետի կամ էլ՝ ճանաչողական հեռուստահաղորդումների միջոցով: Այդպիսով դուք հետ չեք մնա կյանքից և միշտ իրազեկ կլինեք աշխարհի անցուդարձին:   
       
Միշտ կանացի լինելու համար պարտադիր չէ ողջ օրը գեղեցկության սրահներում անցկացնել: Բավական է պարբերաբար հետևել արտաքինին՝ դրա համար օգտագործելով մատչելի բնական միջոցներ, որոնք պակաս արդյունավետ չեն, որքան թանկարժեք կոսմետիկան:   
       
Բնական ճանապարհով
       
Եթե դուք բազմիցս փորձել եք առողջ կենսակերպ վարել, զբաղվել սովաբուժությամբ կամ նիհարել եք, ապա պետք է լավ իմանաք, թե որքան դժվարությունների կարող եք հանդիպել նման դեպքերում: Բայց, այնուամենայնիվ, փորձել պետք է և ավելի լավ է սկսել ամենապարզ գործողություններից, որոնք հասանելի են ցանկացած կնոջ համար:
       
Ենթադրենք, դուք որոշել եք ազատվել ձեր կրկնակզակից: Փորձեք ձեզ սովորեցնել ամեն անգամ հայելու դիմաց կանգնելիս (բնականաբար այն ժամանակ, երբ ձեզ ոչ ոք չի նայում) ափերի հակառակ կողմերով մերսող հարվածներ հասցնել կրկնակզակին: Եթե դրա հետ մեկտեղ օրվա մեջ 5-6 անգամ կատարեք հատուկ վարժություն՝ բերանի և վզի մկանների լարումով արտաբերելով 0, ՈՒ, Ի հնչյունները. ձեր կզակը կարճ ժամանակում կընդունի իր նորմալ տեսքը:   
       
Այդպես ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո, 1 թեյի գդալ թեփ կուլ տվեք 0,5 բաժակ սովորական ջրով: Ձեզ սովորեցրեք աշխատանքի ընթացքում, կամ հենց ընդմիջմանը, ընդամենը 1 թեյի գդալ թեփ ուտելուն: Կամ էլ՝ ամեն առավոտ 1-2 գդալ վարսակաձավարի շիլա կերեք: Կա ավելի պարզ տարբերակ՝ թեփը լցրեք աղամանի մեջ ե միշտ սեղանի վրա թողեք: Քաշելիս այն կարող եք ավելացնել ապուրին, շիլային, նույնիսկ՝ աղցանին: Դրա շնորհիվ օրվա մեջ ձեր օրգանիզմում անհրաժեշտ քանակությամբ բջջանյութ կկուտակվի: Դա կնպաստի, որ ձեր հաստ աղին միշտ մաքուր և ակտիվ լինի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմը կապահովվի վիտամիններով և կօգնի նիհարելուն:       
       
Դուրս ցցված և կախված փորի դեմ պայքարելու համար նույնպես գոյություն ունի շատ արդյունավետ և հասարակ միջոց՝ փորի շրջանաձև մերսումը: Փորը հիմնականում ուռչում կամ կախ է ընկնում աղեստամոքսային ուղու վատ գործունեության հետեանքով: Եթե նման խնդիրն առկա է, խորհուրդ է տրվում լոգանք ընդունելիս կամ էլ երեկոյան՝ քնելուց առաջ 2-3 րոպե ձեռքի ափերով ժամացույցի սլաքի ուղղությամբ շրջանաձև շարժումներով մերսել փորը:  

Ամեն հարմար պահ և առիթ օգտագործեք ձեզնով զբաղվելու համար:

Լոգանք ընդունելուց հետո, կանգնեք հայելու առջև, ծալեք արմունկները՝ ձեռքի ափերը ամուր իրար սեղմելով կրծքավանդակի դիմաց և ձգելով կրծքամկանները: Ցանկության դեպքում վարժությունը կարող եք ավարտել սառը ցնցուղով, վայրկյանների ընթացքում կրծքի մաշկը և մկանները  ավելի ձիգ կդառնան:


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Կնոջ սեքսուալ գրավչության գաղտնիքները
 
 
 
Ցանկալի կուրծք ունենալու գաղտնիքը

 
Իդեալական կին դառնալու 10 կանոն


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ինչպես մնալ հմայիչ ու գեղեցիկ. հիանալի խորհուրդներ կանանց  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Admin (07.04.15) Դիտումներ: 5345 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, հմայք | - Վարկանիշ -: 0.0/0
loading...