RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Գեղեցկություն

Կնոջ ինտիմ կյանքը. Ազատվե՛ք սխալ պատկերացումից, թե կնոջ մարմինն ամոթալի է (16+)  1257

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   


Կնոջ ինտիմ կյանքը. Ազատվե՛ք սխալ պատկերացումից, թե կնոջ մարմինն ամոթալի է (16+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Սեռական հարաբերություններ»-ը գրում է՝

Սեքսը կյանքի բնական մասն է կազմում: Շատ կանանց համար այն հաճույք ստանալու, իրենց սերը, սեռական  ցանկությունները զուգընկերոջը հայտնելու կամ հղիանալու միջոց է: Սակայն սեքսը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ինչպես օրինակ` անցանկալի կամ կնոջ առողջության վրա ազդող հղիություն, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, ստիպողական սեքսի հետևանքով առաջացած ֆիզիկական ցավ կամ հոգեկան ճնշվածություն:

 

Կնոջ ինտիմ կյանքը. Ազատվե՛ք սխալ պատկերացումից, թե կնոջ մարմինն ամոթալի է (16+)

 

Այս խնդիրներից խուսափելու համար կինը պետք է վերահսկի իր սեռական կյանքը: Վերահսկումը պետք է ներառի հետևյալ դրույթները` սեռական զուգընկեր ընտրել կամ ոչ, որոշել երբ, որտեղ և ինչպես զբաղվել սեքսով, որոշել հղիանալ կամ ոչ և եթե հղիանալ, ապա` երբ, կանխարգելել սեռական հիվանդությունները` այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ, զերծ լինել սեռական բռնությունից: Երբ կինը կարողանա վերահսկել իր սեռական կյանքը, նա կունենա պատշաճ սեռական առողջություն:
 
Կնոջ սեռականության մասին թյուր համոզմունքներ

Որոշ հասարակություններում կին կամ տղամարդ լինելը, իրենց սեռական պահվածքի և սեփական մարմինը զգալու մասին որոշակի համոզմունքներ է ներառում: Ստորև  նկարագրված են կնոջ սեռականության մասին մի քանի թյուր համոզմունքներ, որոնք բնորոշ են բազմաթիվ հասարակությունների: Այս համոզմունքները, ինչպես օրինակ` կնոջ թերագնահատումը, կանանց ետ են պահում իրենց սեռական կյանքը վերահսկելու կարողությունից: Վերջինս նրանց սեռական առողջությունը մեծ վտանգի տակ է դնում:

Թյուր համոզմունք. կնոջ մարմինն ամոթալի է:

Երբ երեխաները ծնվում են, ծնողները սկսում են նրանց մարմնի մասին տեղեկություններ տալ: Երբ փոքրիկ աղջիկը մեծանում է, նրան սկսում է հետաքրքրել իր սեփական մարմինը: Նա ցանկանում է իմանալ, թե ինչպես են անվանում մարմնի այս կամ այն մասը և ինչու, և թե ինչու են իրենց սեռական օրգանները տարբերվում տղաների սեռական օրգաններից: Բայց, հակառակ տղաների, աղջիկներին հաճախ նախատում են հետաքրքրասեր լինելու համար և ասում, որ «գեղեցիկ աղջիկները» նման հարցեր չպետք է տան: 

Եթե աղջիկը ձեռք է տալիս իր սեռական օրգանները, նրան ասում են, որ դա տգեղ և ամոթ է, և որ ճիշտ կլինի ծածկել սեռական օրգանները: Երբ նա սկսում է  սեքսով զբաղվել, նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես է իր մարմինը սեռական հաճույք զգում և խոցելի է դառնում սեռավարակների ու անցանկալի հղիությունների հանդեպ, քանի որ չի իմանում դրանցից պաշտպանվելու ձևը: Մեր մարմինը ամոթի առարկա չէ: Այն մեզ իրավունք է տալիս հպվել ուրիշներին, հոգալ նրանց մասին և սեռական հաճույք ստանալ: Մենք պետք է բացահայտենք, սիրենք և գնահատենք մեր մարմինը:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կնոջ ինտիմ կյանքը. Ազատվե՛ք սխալ պատկերացումից, թե կնոջ մարմինն ամոթալի է (16+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 1257 | - Վարկանիշ -: 0.0/0