Գլխավոր էջ » Գեղեցկություն
Ինչպիսի՜ տատուներ են թաքցնում աղջիկները՝ ցանկալի հատվածներում... (տեսանյութ)  1084

Գլխավոր էջ » Գեղեցկություն 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   











Հայ աղջիկները դաջվածքներն ավելի շատ նախընտրում են ինտիմ հատվածներում
 

Դաջվածքը հատուկ սարքի միջոցով պերմանենտային նկարներով մարմինը զարդարելու արվեստ է: Սա ինքնարտահայտման հնագույն ձև է, որը հայտնի է անհիշելի ժամանակներից ու այսօր լայն տարածում ունի: Թե Հայաստանում ինչքանով է ընկալվում տատու արվեստը,  ինչ դաջվածքներ են նախընտրում հայ երիտասարդները և ովքեր են հիմնականում դաջվածքներ անում, Asekose.am-ը փորձել է պարզել Արմեն Գրիգորյանի հետ զրույցում:

- Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել տատու արվեստով:

- Դաջվածքների նկատմամբ հետաքրքրությունից ելնելով՝ որոշեցի զբաղվել տատու արվեստով: Սկզբում ավելի շատ կարդում էի, ուսումնասիրում, թե ինչպես է արվում տատուն, բայց արդեն 2014թվականից  տատուով սկսեցի զբաղվել արդեն պրոֆեսիոնալ մակարդակով: Ես իքնս եմ սովորել, պրոֆեսիոնալ նկարիչ եմ, իսկ պրոֆեսիոնալ տատուի հիմքում ընկած է նկարել իմանալը:

- Կարո՞ղ ենք ասել, որ ցանկացած նկարիչ կարող  դառնալ տատու արտսիտ:

- Կարևորն այս դեպքում ցանկությունն է, նպատակասլացությունը և իհարկե՝ դաջվածքների նկատմամբ ունեցած սերը: Պրոֆեսիոնալ տատու արտիստ լինելու համար պետք է ամենից առաջ լավ նկարել իմանալ, ունենալ նկարչական գիտելիքներ:

- Հիմնականում ովքե՞ր են Ձեր այցելուները:

- Տարիքային տարբեր խմբի ներկայացուցիչներ են գալիս, սակայն հիմնականում 20-30 տարեկան երիտասարդները: Ավելի շատ դաջվածքներ անում են տղաները, սակայն  վերջին տարիներին ավելացել է նաև դաջվածքներ ունեցող աղջիկների թիվը:

- Ինչպիսի՞ դաջվածքներ են նախըտրում Հայաստանում:

- Տղաները հիմնականում  նախընտրում են հավատքի հետ առնչություն ունեցող դաջվածքներ՝ խաչեր, սրբապատկերներ, քանի որ մենք առաջինն ենք քրիստոնեությունը ընդունել: Նախըտրում են նաև ուժ ու հզորություն խորհրդանշող կենդանիների պատկերներ՝ առյուծ, վագր, գայլ, իսկ աղջիկները՝ ծաղիկներ, զարդանախշեր, զարդեր: Հայ աղջիկներն ավելի շատ նախընտրում են ինտիմ հատվածներում, նաև՝ ոտքին ու դաստակին, իսկ տղաները՝ ուսի ու դաստակի  հատվածում, մեջքին:

– Տատուն անելուց հետո որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ մաշկը լավանա, և արդյո՞ք գործընթացը ցավոտ է:

Վերքը լավանալու գործընթացը տևում է 14 օր, բայց 1 ամիս  ձևավորվում է մաշկը: Այդ ընթացքում օգտագործում են հատուկ քսուքներ, որոնք պետք է օրվա մեջ մի քանի անգամ օգտագործել: Պրոցեսն այնքան  էլ ցավոտ չէ, դա անհատական է: Պրոֆեսիոնալ տատու արտիստները խորհուրդ չեն տալիս ցավազրկող օգտագորել, քանի որ դա կարող է ալերգիկ շոկ առաջացնել և կարող  էխոչընդոտել տատուի բնականոն լավացմանը:

– Ամեն լավ բան ունի իր վատ կողմերը: Կխոսե՞ք տատուի վատ կողմերի մասին:

Դաջվածքը բացասական ազդեցություն կարող է ունենալ այն դեպքում, երբ դիմում են ոչ պրոֆեսիոնալ մասնագետի, երբ տատուն արվում է ոչ հիգիենիկ պայմաններում: Դրանից կարող է հեպատիտ տարածվել, պետք է պահպանել ստերիլ պայմանները, օգտագործել միայն մեկանգամյան  օգտագործման ասեղներ:

- Արդյո՞ք բոլորը կարող են դաջվածք անել, թե՞ կան բացառություններ:

- Ոչ բոլորը կարող են տատու անել: Կան հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ չի տրվում,  օրինակ՝ փսորիազ հիցանդության դեպքում այն արգելվում է: Ներկերի նկատմամբ ալերգիա ունեցաղները նույնպես պետք է խուսափեն դաջվածքներից:

– Ամենահետաքրքրող հարցերից մեկը՝ ի՞նչ արժե տատուն մեզանում: 

– Ամեն ինչ կախված է նկարի բարդությունից, կարող է փոքր տատուն ավելի թանկ լինել, քան մեծը, որն ավելի պարզ է: Գինը սկսվում է 5000 դրամից:

– Մեզ մոտ տատու-արվեստն այնքան էլ հին չէ, և հասարակության վերաբերմունքը դաջվածքների նկատմամբ հաասական է: Մարդկանց մի մասը գտնում է, որ այն գեղեցկացնում է մարմինը, իսկմյուսը լրիվ հակառակ կարծիքն ունի: Քննադատությունների հետ կապված՝ ի՞նչ կասեք:

- Դաջվածքների նկատմամբ քննադատական վերաբերմունքն ավելի նկատելի է ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ: Կարծում եմ, որ ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես զարդարել իր մարմինը՝ լինի դա տատուներով թե առանց դրա: Մեկ-երկու տատուն գրավիչ է դարձնում աղջկան, սակայն աղջիկները չպետք է չարաշահեն դրանք:

- Ձեզ մոտ շատերն են գալիս՝ տատու անելու, սակայն արդյո՞ք բոլորը գիտեն դրա նշանակության մասին:

- Դաջվածքը հազարամյակների պատմություն ունի, եգիպտական բուրգերի պեղումների ժամանակ մումիաների վրա արվվծ դաջվածքներ են հայտնաբերվել: Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր խորհրդանիշներ են եղել. հնում այն խորհրդանշել է դասակարգյին պատկանելությունը, խորհրդային տարիներին՝ հանցավոր աշխարհի հետ կապ, իսկ մեր օրերում արդեն ավլի շատ կոչվում է գեղարվեստական տատու, ոչ թե ուղղակի դաջվածք, որը արվում էր ձեռքով,ա ռանց մի գործքի օգտագործման կամ պարզապես մի ասեղի օգնույմաբ: Այն ավելի շատ ասոցացվում է նորաձևության և գեղեցկության հետ: Դեռահասները երբեմն տարօրիանկ պատկերն են ուզում դաջել, օրինակ՝ ութանկյուն աստղ, որը խորհրդային տարիներին հանցագործներն են ունեցել իրենց մարմնի վրա:

- Ինչու՞ են մարդիկ դաջվածքներ անում:

 Այն կարող է նաև շատ խոր իմաստ չունանալ, պարզապես գեղեցիկ տեսքի համար արվի: Որպես պրոֆեսիոնալ տատու արտիստ՝ իմ կողմից խորհուրդներ տալիս եմ, երբ տեսնում եմ, որ հաճախորդը չի կողմնորոշվում, թե ինչ դաջվածք անել: Կան մարդիկ, ովքեր հստակ որոշած գալիս են: Դաջվածք անելուց առաջ պետք է երկար մտածել, քանի որ այն ցույց է տալիս անհատի բնավորությունը: Դաջվածք անելով մարդիկ ցանկանում են տարբերվել մյուսներից, կա այնպիսի ընդունված կարծիք, որ դաջվածքը ավելի գրավիչ է դարձնում մարդուն:

- Ի՞նչ կասեք Հայաստանում տատու արվեստի զարգացման մասին: Արդյո՞ք այն նախադրյալներ ունի մրցակցության մեջ մտնելու եվրոպական տատու արվեստի հետ:

- Հայաստանում վերջին տարիներին նկատելի է աճ, ինչ-որ չափով զարգացել է, չնայած ոչ շատ՝ համեմատած այլ երկրների հետ: Մեզանում այն զարգանում է, սակայն՝ շատ դանդաղ տեմպերով, մրցունակ չէ, քանի որ տատուֆեստերն չեն անցկացվում, որոնք առաջին հերթին ազդակ են դառնում մասնագետների համար իրենց հնարավորությունները ցուցադրելու: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

 

Լուսանկարները՝ Art Armen Tatoo ֆեյսբուքյան էջից
 



Խորագիրը՝  Գեղեցկություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ