RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Գեղեցկություն

Ինչպե՞ս խնամել դեմքի մաշկը ձմռանը  2501

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   


Ինչպե՞ս խնամել դեմքի մաշկը ձմռանը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Ինչպե՞ս խնամել դեմքի մաշկը ձմռանըՁմեռվա սառը օդից, ձյունից, քամուց դեմքի մաշկը հաճախ չորանում, կարմրում է: Ճիշտ է` քողարկող և երանգավորող քսուքները պաշտպանում են դեմքը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից, սակայն խնդիրը դրանով չի լուծում. մաշկը լրացուցիչ խնամք է պահանջում: Այս հարցում կօգնեն «ձմեռային» դիմակները, որոնք ինքներդ էլ կարող եք պատրաստել տնային պայմաններում:

Բանանով դիմակ. 1/4 բանանը պատառաքաղով լավ տրորել, ավելացնել 3 կաթիլ կիտրոնի հյութ և 3-5 կաթիլ ձիթապտղի ձեթ: Լավ խառնել, քսել դեմքին, թողնել 15 րոպե, ապա լվացվել գոլ ջրով: Այս դիմակը սնուցում է մաշկը, վերականգնում բնական խոնավությունը և լավացնում գույնը:
Մեղրով և կիտրոնով դիմակ. 1 թեյի գդալ մեղրը, 30-40 կաթիլ կիտրոնի հյութը և 1 ճաշի գդալ սպիտակ կավը լավ խառնել, քսել դեմքին: 25 րոպեից լվացվել սառը ջրով:
Մեղրով և սպիտակուցով դիմակ. 1 ձվի սպիտակուցին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, կես թեյի գդալ ալյուր, խառնել: Քսել դեմքին, 10 րոպեից լվանալ սառը ջրով:

Բնական կոսմետիկա

Դեռևս հին եգիպտուհիներն իրենց գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու հարցում դիմում էին հրաշագործ բնության օգնությանը: Այսօր էլ` հազարամյակներ անց, բույսերը շարունակում են մնալ մաշկի, մարմնի, մազերի, եղունգների խնամքի և առողջության պահպանման ամենաարդյունավետ ու օգտակար միջոցները:
Երիտասարդացնող թուրմ. 1 թեյի գդալ հազրեվարդի ծաղիկներին մեկ բաժակ չոր կարմիր գինի (նորմալ մաշկի համար) կամ 40-տոկոսանոց սպիրտ (յուղոտ մաշկի համար) ավելացնել: Թուրմով շիշն երկու օրը մեկ լավ թափահարել: Վեց շաբաթ հետո թուրմը քամել: Բամբակե խծուծը թաթախել թուրմով և քսել դեմքին ու պարանոցին: Գործողությունը պետք է անել օրը երկու անգամ: Այս միջոցն օգնում է վերականգնել մաշկի առաձգականությունը, հարթել կնճիռները:
Չոր մաշկը խոնավացնող դիմակ. 1 ճաշի գդալ վուշի սերմերին1 բաժակ եռացրած ջուր ավելացնել, եփել մինչև խյուսանման զանգված դառնալը: Թողնել գոլանա: Քսել դեմքին և պարանոցին 10-15 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Այս դիմակը վերացնում է մաշկի թեփոտվածությունը, սնուցում և փափկացնում է այն:

Ձեռքերի մաշկը նույնպես խնամք է պահանջում

Ձմռանն ավելի, քան երբևէ ձեռքերի մաշկը խնամքի կարիք է զգում: Շաբաթը գոնե մեկ անգամ ձեռքերի համար քսուքներ պատրաստեք. դրանց շնորհիվ մաշկը կսնուցվի վիտամիննրով, կլավանա արյա շրջանառությունը, կվերականգնվի հաճելի գույնը, կվերանան թեփոտվածությունն ու չորությունը: Առաջարկում ենք մի բաղադրատոմս, որը կօգնի թե՛ ձեռքերի, թե՛ դեմքի և թե՛ պարանոցի մաշկը խնամելու համար:
Խուրման, խնձորը, տանձը և կիվին անցկացրեք քերիչով, խառնեք մինչև խյուսանման զանգված դառնա, ապա հաստ շերտով քսեք ձեռքերի մաշկին (կարելի է նաև` դեմքին և պարանոցին): 20 րոպեից լվացվեք սառը ջրով: Եթե մաշկն առանձնապես սնուցման կարիք ունի, խառնուրդին կարող եք կես ճաշի գդալ ձիթապտղի ձեթ ավելացնել:
Խորհուրդ. տնային պայմաններում պատրաստած դիմակներն ու քսուքները նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար. դրանք սառնարանում պահելն ու նորից օգագործելը ցանկալի չէ:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս խնամել դեմքի մաշկը ձմռանը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Admin (19.09.12) Դիտումներ: 2501 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | - Վարկանիշ -: 0.0/0