Գլխավոր էջ » Գեղեցկություն
Ինչպե՞ս հայտնաբերել սեփական գեղեցկությունը  706

Գլխավոր էջ » Գեղեցկություն 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   

 

Ինչպե՞ս հայտնաբերել սեփական գեղեցկությունը

Հին իմաստուն ասացվածքն ասում է. «Մի ծնվիր գեղեցիկ, այլ ծնվիր երջանիկ»: Սա իմանալով հանդերձ, առավոտյան մոտենում ես հայելուն ու. «Ի՜նչ ահավորն եմ: Ինչքա՜ն կուզենայի լրիվ ուրիշ տեսք ունենալ: Եվ ո՞ւմ եմ ես պետք, տղամարդիկ անգամ չեն նայում իմ կողմը»,- մտածում ես ու հագնելով ամենօրյա սովորական հագուստդ, հապճեպ սլանում աշխատանքի: Իսկ մի՞թե հնարավոր չէ հայելուց հեռանալ ինքնագոհ ժպիտով, փայլող աչքերով և այն համոզմամբ, թե դու աշխարհի ամենահմայիչ կինն ես: Հնարավոր է: Պարզապես, կարևոր է իմանալ, որ.

 

Դուք ինքնավստահ եք

Գեղեցկության հիմնական շարժիչը սեփական գիտակցումն է: Քայլիր հպարտ կեցվածքով և այն տպավորությամբ, թե անգամ քո կրած սովորական զգեստը Փարիզի ամենաթանկարժեք խանութից ես գնել: Մեծ նշանակություն ունի նաև բնավորության առանձնահատկությունները: Պետք է ազատվել բարդույթներից և հասկանալ, որ ժպիտն ու ուրախ տրամադրությունը փոխանցելի է շատերին...

Դուք հիասքանչ եք

Նայիր շուրջդ: Բոլոր տղամարդիկ չէ, որ ընտրում են սուպերմոդելի դեմքով, 90-60-90 կազմվածքով աղջիկներ: Շատ հաճախ արտաքինով ոչնչով աչքի չընկնող աղջիկը երկրպագուների մեծ բանակ է ունենում: «Ինչո՞ւ»,- կհարցնեք դուք: «Նրա հետ ուրախ է, հետաքրքիր և կարելի է ամեն ինչի մասին զրուցել»,- կպատասխանի նրա երկրպագուներից մեկը: «Նա միշտ պատրաստակամ է լուծելու ցանկացած պրոբլեմ: Նրանից ինչ-որ ջերմություն է ճառագում»,- կպատասխանի մյուսը: Հմայքը ներսից պետք է բխի: Ինքներդ ձեզ վերլուծեք` ինքանո՞վ եք տիրապետում այդ արվեստին: Գուցե ժամանակն է ինչ-որ բան փոխե՞լ...

Դուք խելացի և սրամիտ եք

«Հագուստով դիմավորում են, խելքով ճանապարհում»,- ասում է հայտնի ասացվածքը: Հարկը չկա խելքը ցուցադրաբար հրամցնել: Իսկական կինը երբեք տղամարդուն ցույց չի տա իր մտավոր առավելությունները: Ընդհակառակը, նա պետք է թույլ տա, որ տղամարդը զգա, թե ինքն ավելի խելամիտ է, ողջախոհ: Բայց, երբ կինը սրամտում է, ապա հումորի զգացում ունեցող տղամարդուն նա թվում է աշխարհի ամենահետաքրքիր կինը...

Դուք շփվող եք

Ձեզ հետաքրքիր է շփվել մարդկանց հետ: Ունեք շատ ընկերներ, որոնք ասում են, թե ձեր գնալուց հետո իրենք տխրում են: Մի՞թե սա քիչ է, որ համարվեք գեղեցիկ ու ցանկալի: Ճիշտ է, գուցե ձեր արտաքինը զիջում է ձեր ընկերուհու արտաքինին, բայց բոլորն ասում են, որ ձեզ հետ շփվելով այն տպավորությունն են ունենում, թե 100 տարի ճանաչում են: Սա նշանակում է` դուք հետաքրքիր զրուցակից եք և սպասված հյուր...

շարունակությունն՝ այստեղ:


 

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 
 
 
 


 
 
 

 

 
 
 
 
 

 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog