RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Գեղեցկություն

Հարթ որովայն՝ առանց մարմնամարզության ու դիետաների  2512

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   blognews.am


Հարթ որովայն՝ առանց մարմնամարզության ու դիետաների

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կարծում եք՝ իդեալական մարմին ունենալը հնարավոր չէ՞ առանց ֆիզիկական վարժությունների ու դիետաների։ Ուրեմն, լավ լուր ունենք. ավելի հեշտ տարբերակ կա դրա համար։ Պարզապես հետևեք ստորև ներկայացվող 9 խորհուրդներին, որոնք ներկայացվել են լավագույն դիետոլոգների ու ֆիթնեսի մասնագետների կողմից։

 

1. Ուղղվեք: Մեջքը միշտ ուղիղ պահեք, այսպես Ձեր կազմվածքն ավելի սլացիկ տեսք կունենա, իսկ փորի մկանները կսկսեն ինքնըստինքյան ձգվել։ Կարճահասակ աղջիկների համար սա համար առաջին կանոնն է, որը նրանց թույլ կտա նաև ավելի բարձրահասակ երևալ։

2.  Ավելի շատ ջուր խմեք: Փորձեք օրվա ընթացքում մոտավորապես 6-8 բաժակ ջուր խմել։ Նկատի ունեցեք, որ սուրճը, թեյը, գազավորված ըմպելիքները, հյութերը դրա մեջ չեն ներառվում։ Ջրազրկության արդյունքում օրգանիզմը սկսում է ինքնուրույն ջուր կուտակել, ինչը բացասաբար է ազդում նաև կառուցվածի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ջրազրկության պատճառով որովայնի շրջանում մինչև 4 կգ ավել քաշ կարող է կուտակվել։

3. Մտածված սնվեք: Երբեք հեռուստացույցի առջև մի՛ սնվեք, դա կարող է հանգեցնել մարսողական խնդիրների, որն էլ իր հերթին կարող է նպաստել անցանկալի կիլոգրամների ավելացմանը։ Փորձեք սնվելը ծիսակարգի նման մի բան դարձնել. վայելեք սննդի համը, դանդաղ կերեք ու փորձեք լավ ծամել։ Արագ սնվելու արդյունքում Դուք ավելորդ օդ եք կուլ տալիս, որը նպաստում է որովայնի փքվելուն։

 

4.  Կաթնամթերք օգտագործեք սննդակարգում: Օրգանիզմի լավ աշխատանքի համար հարկավոր է ամեն օր յոգուրտ կամ մեկ բաժակ կեֆիր օգտագործել և/կամ էլ այլ տեսակի կաթնամթերք, որոնց բաղադրության մեջ պրոբիոտիկներ կան։ Դրանք իրենցից միկրոօրգանիզմներ են ներկայացնում, որոնք նպաստում են աղիների առողջ աշխատանքին, ինչի արդյունքում որովայնը ձիգ տեսք է ստանում։ Իսկ եթե որոշ պատճառներով կաթնամթերք օգտագործել չեք կարող, դրանք փոխարինեք պրոբիոտիկներ պարունակող հաբերով։

5.  Հնարավորինս շատ քայլեք մաքուր օդին: Ինչպես հայտնի է, մաքուր օդը լավացնում է նյութափոխանակությունը, որն իր հերթին այրում է ավելորդ կալորիաները՝ մարմինն ազատելով ավելորդ ճարպից։ Այդ իսկ պատճառով սովորություն դարձրեք ամեն օր 30 րոպեով քայլել, որքան ավելի աշխույժ քայլեք, այնքան ավելի լավ։ Կարող եք սմարթֆոնի մեջ հավելված ներբեռնել ու չափել Ձեր արած քայլերի քանակը, որն օրական չպետք է 10,000-ից պակաս լինի։

6. Հրաժարվեք մաստակներից: Գաստրոէնտերոլոգիայի քոլեջի ամերիկացի հետազոտողներն ապացուցել են, որ մաստակը վնասակար է առողջությանը, մասնավորապես կազմվածքին։ Բանը նրանում է, որ ծամելու ընթացքում մարդը չափից շատ օդ է կուլ տալիս, որը նպաստում է փքվածությանը ու բացասաբար անդրադառնում նաև կազմվածքի վրա։ Եթե անհրաժեշտ է թարմեցնել շնչառությունը, մաստակը փոխարինեք անանուխի կոնֆետներով։

 

7. Սննդակարգում վիտամիններ ավելացրեք: Առողջ ու գեղեցիկ տեսք ունենալու համար մեր օրգանիզմին վիտամիններ են անհրաժեշտ, որոնք էկոլոգիական անբարենպաստ պայմանների պատճառով մենք չենք ստանում բավարար քանակով։ Այնպես որ, սննդակարգի մեջ ավելացրեք կալցիում, վիտամին D, ինչպես նաև վիտամին B-ի համալիր. դրանք նորմայի սահմաններում են պահում էստրոգեն հորմոնները։ Եթե վերջիններից չափազանց շատ է կուտակվում օրրգանիզմում, սկսում են ճարպեր կուտակվել։

8.  Հանգստացեք: Երբ դուք ուժասպառ եք, օրգանիզմը սկսում է ավելի շատ ստերոիդներ ու սթրեսի հորմոններ արտադրել, ինչը բացասականորեն է ազդում մարսողական համակարգի աշխատանքի վրա և կարող է առողջության ու կազմվածքի հետ կապված լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Բացի այդ, սթրեսի հետևանքով օրգանիզմում սկսվում է մեծ քանակությամբ կորտիզոլ հորմոն արտադրվել, որը ճարպային բջիջներին «հաղորդագրություն է ուղարկում» կուտակվել որովայնի շրջանում՝ օրգանները սթրեսից պաշտպանելու համար։ Հոգնածության զգացումը նվազագույնին հասցնելու համար ամեն օր 20 րոպեով զբաղվեք այն աշխատանքով, որը Ձեզ հաճույք է պատճառում։ Դա կարող է բավարար լինել հանգստանալու և բոլոր հորմոնները հավասարակշռության մեջ պահպանելու համար։

9. Փորձեք կանոնավոր զուգարան գնալ: Ինչպես պնդում են հետազոտողները, կանոնավոր կերպով միևնույն ժամին ամեն օր զուգարան գնալը լավացնում է աղիների աշխատանքը։ Իհարկե, դժվար է զուգարան գնալը խիստ գրաֆիկով կազմակերպել, սակայն փորձեք սովորություն դարձնել ամեն օր մոտավորապես միևնույն ժամին զուգարան գնալ։ Եվ ոչ մի դեպքում մի պահեք կարիքները. եթե զուգարան գնալու կարիք ունեք, գնացեք, այլապես օրգանիզմին դրանով կարող եք չափազանց մեծ վնաս հասցնել։


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարթ որովայն՝ առանց մարմնամարզության ու դիետաների  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://blognews.am/arm/news/279733/hart-orovayn-aranc-marmnamarzutyan-u-dietaneri.html
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: haykblbulyan (13.05.16) | Հեղինակ: blognews.am Դիտումներ: 2512 | Տեգեր: դիետաներ, մարմնի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0