RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Գեղեցկություն

Դեմքի դիմակներ՝ սև կետերը հեռացնելու համար  291

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   Maria Sargsyan


Դեմքի դիմակներ՝ սև կետերը հեռացնելու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սև կետերը կամ կոմեդոններն առաջանում են ավելցուկային մաշկային ճարպով, մաշկի մահացած բջիջներով և փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման հետևանքով: Այս ամենի արդյունքում ծակոտիները մգանում են, որն էլ հենց տալիս է մաշկի վրա սև կետերի տեսողական էֆեկտ: Հիմնականում կոմեդոնները հայտնվում են T-զոնայում (քիթ, ճակատ, կզակ), որն ամենայուղոտ և պրոբլեմատիկ հատվածն է:

Սև կետերի առաջացման պատճառներից մեկը մաշկի ոչ ճիշտ խնամքն է կամ մաքրության պակասը: Այսպես օրինակ, շատ կարևոր է լավ մաքրել մաշկն ամեն առավոտ և հատկապես ամեն երեկո՝ քնելուց առաջ: Աշխատեք երբեք չպառկել քնելու առանց լվացվելու կամ մաշկի մաքրման այլ միջոցներ, օր. լոսյոն օգտագործելու: Կոմեդոնների կանխարգելման համար ցանկալի է նաև գոնե շաբաթը 1-2 անգամ լրացուցիչ մաքրել մաշկը կեղտից և վնասակար նյութերից՝ օգտագործելով մաքրող դիմակներ և դեմքի պիլինգ:
 

Սպիտակուցային մաքրող դիմակ

Ձվի մեկ հում սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար և լավ հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին և թողեք, մինչև լրիվ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը և մատներով ու ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը: Ի՞նչ է այդ պահին տեղի ունենում: Այդպիսի հարվածների ժամանակ ձեր մատների և դեմքի մաշկի միջև առաջանում է կպչուն զանգված, որը ծակոտիների ողջ պարունակությունը դուրս է քաշում: Շարունակեք այս գործողությունը, մինչև ձեր ձեռքերը չդադարեն կպչել մաշկին:

Վերջում դիմակը լվացեք սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Սև կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մի քանի անգամ: Եթե մաշկը չոր է, քսեք այն միայն սև կետերի շրջանում՝ T-զոնայում: Շատ յուղոտ մաշկի դեպքում կարելի է դիմակը քսել ողջ դեմքին:


Ձվի սպիտակուցով և հալվեով դիմակ

Մեկ հում ձվի սպիտակուցին ավելացրեք երկու թեյի գդալ կիտրոնի և նույնքան հալվեի (алоэ) տերևներից քամված հյութ: Լավ խառնեք կամ հարեք հարիչով, որից հետո խյուսի կեսը քսեք մաքուր մաշկին՝ այն հատվածներին, որտեղ կան սև կետեր: Երբ դիմակն ամբողջովին չորանա, վրայից քսեք մնացած մասը: 10-15 րոպեից լվացվեք սառը ջրով:


Մաքրող դիմակ՝ սոդայով

Դեմքի աղտոտված ծակոտիները և սև կետերը լավ մաքրում են բնական միջոցները, որոնց կազմության մեջ մտնում է սոդա: 

Շարունակությունը՝ այստեղ.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Դեմքի դիմակներ՝ սև կետերը հեռացնելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: haykblbulyan (26.10.16) | Հեղինակ: Maria Sargsyan W Դիտումներ: 291 | Տեգեր: Սև, Դիմակներ՝, հեռացնելու, ՀԱՄԱՐ, կետերը, դեմքի | - Վարկանիշ -: 0.0/0