Գլխավոր էջ » Գեղեցկություն
Ավելի ամուր եղունգներ ունենալու չորս եղանակ  2312

Գլխավոր էջ » Գեղեցկություն 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   LadyNews

Եղունգները Ձեր անթերի տեսքը լրացնելու համար պետք է նախեւառաջ առողջ լինեն: Սակայն, հաճախ հակառակն է ստացվում. դրանք աճում են շատ դանդաղ, անընդհատ կոտրվում կամ շերտավորվում: Կան մի շարք մեթոդներ ինչպես եղունգների ամրապնդման, այնպես էլ դրանց աճի խթանման համար: 

Առաջին
Վերցնում ենք 1 փաթեթ ժելատին, լուծում ջրում և ձեռքերը 15 րոպե պահում ստացված լուծույթի մեջ: Այնուհետ դրանք լվանում ենք տաք ջրով: Այս գործողությունն անհրաժեշտ է կատարել շաբաթական 3-4 անգամ:

Երկրորդ
Եղունգների մերսում. վերցնում ենք փափուկ խոզանակ և մանկական օճառով մերսում եղունգների ու մաշկի հատման մասերը: Այս մերսումները նպաստում են եղունգների ամրությանը և առանձգականությանը: Մերսումը կատարվում է երկու օրը մեկ:

Երրորդ
Աճի խթանման համար եղունգները շփում ենք զեյթունի ձեթով: Կարելի է նաև տաքացնել 80 գրամ զեյթունի ձեթ և ավելացնել ծովային աղ. ձեռքերը լուծույթի մեջ պահել 5 րոպե:

Չորրորդ
Վերցնում ենք 2 թեյի գդալ ծովային աղ, լուծում տաք ջրի մեջ, ձեռքերը ստացված լուծույթում պահում 15 րոպե: Կրկնել տասը օր:

Անհրաժեշտ է նաև ընդունել A,E,D վիտամիններ, որոնք նպաստում են եղունգների և մազերի ամրապնդմանը: Սննդակարգի մեջ կարելի է ներառել գազար, ծովային կաղամբ, ձկնեղեն, կաթնամթերք:

 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   LadyNews


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017