Գլխավոր էջ » Գեղեցկություն
Ակնե, մաշկի թեփոտում, քոր, խալեր. Հարց Բժշկին  1033

Գլխավոր էջ » Գեղեցկություն 

Խորագիրը՝  Գեղեցկություն,   

Հարցերին պատասխանում է մաշկաբան Կարեն Վարդանյանը:  

 

Թինա/ Հարց– Բարև ձեզ, ես 24 տարեկան եմ, ոտքերիս վրա շագանակագույն նախշեր են եղել: Ուր գնում եմ չեն հասկանում, թե ինչ է: Ինչ խորհուրդ կտաք:

Կարեն Վարդանյան, մաշկաբան- Իհարկե, պետք է դիմեք մաշկաբանի: Շագանակագույն նախշեր հասկացողություն բժշկության մեջ գոյություն չունի: Ամենայն հավանականությամբ դրանք բծային ցանավորումներ են և կարող են հանդիսանալ մի շարք խնդիրների հետևանք: Դա պարզելու համար անպայման պետք է դիմեք մասնագետի:


Ալեն/ ՀարցՈրն է պատճառը, որ իմ ձեռքերի ափերը շատ են քրտնում անկախ ամեն ինչից:   

Կարեն Վարդանյան, մաշկաբան- Պաթոլոգիկ գերքրտնարտադրության հիմքում ընկած են մի շարք պատճառներ, իհարկե, կան մեթոդներ դրա կանխարգելման համար: Առաջին հերթին պետք է որոշել էնդոկրին խնդիրները` հաստատել կամ բացառել:


Անի/Հարց- Օգտագործել եմ հակաբիոտիկներ առանց հակասնկային դեղերի և այժմ կանգնել եմ փաստի առաջ` քոր ունեմ: Ինչպես ազատվեմ: Եթե կարող եք օգնեք խորհրդով:

Կարեն Վարդանյան, մաշկաբան- Կարևոր է այս դեպքում հասկանալ, թե ինչ տեղակայում և ինչ բնույթ ունի քորը, ցանավորմամբ զուգակցվում է, թե ոչ: Վերջին հաշվով պարտադիր չէ, որ քորը սնկային հիվանդության պատճառ լինի:


Լիլիթ/Հարց- Բարև ձեզ, մի ամիս առաջ հանձնել եմ հորմոնների անալիզ և այնտեղ բարձր էր միայն  DGEA-ը: Ես ուզում եմ իմանալ դա կարող է  ուգրիների և պզուկների առաջացման պատճառ լինել: Եվ այն ինչքան ժամանակ հետո կնվազի: Արդյոք վտանգավոր է: Նախապես շնորհակալություն:

Կարեն Վարդանյան, մաշկաբան –Կանանց մոտ հորմոնալ տեղաշարժերն ու մասնավորապես DHEA-S-ի քանակի ավելցուկի պատճառ են հանդիսանում պզուկների և անցանկալի մազածածկույթի և մինչև անգամ դաշտանային ցիկլի խանգարումները: Ինքնուրույն նվազելու վրա իհարկե հույս դնել չարժե: Դիմեք  գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվությանը հետագա բուժման համար, նաև դիմեք մաշկաբանի օգնությանը:


Վարդուհի/Հարց– Բարև ձեզես ունեմ դեմքի մաշկի խնդիրներ:Մաշկս թեփոտում և քոր է գալիսԻնչ կարելի է անել:

Կարեն Վարդանյան, մաշկաբան -Մաշկի քորն ու թեփոտումը կարող է լինել տարբեր մաշկային խնդիրների պատճառով, տարբեր պատճառներով պայմանավորված: Ճիշտ ախտորոշումից և պատճառների պարզումից հետո միայն հնարավոր է խորհուրդ տալ, թե ինչ է պետք անել:


Անահիտ/Հարց– Մեջքի հատվածում մաշկին ունեմ պիգմենտավորված հատված և քոր: Խնդրում եմ ասեք ինչն է պատճառը:

Կարեն Վարդանյան, մաշկաբան- Պետք է պարզել պիգմենտացիայի բնույթը, տևողությունը և մակերեսը: Անպայման դիմեք մասնագետի այդ երեք խնդիրները պարզելու համար: Ախտորոշումից հետո մասնագետը կտա ճիշտ խորհրդատվություն: 


Արմինե/Հարց– Բարև Ձեզ: Ես ուզում եմ իմանալ ինչով կարող եմ բուժել դեմքս: Առաջանում են մազեր և դրանից սկսում է դուրս տալ: Իմ մաշկը  յուղոտ է:

Կարեն Վարդանյան, մաշկաբան- Անցանկալի մազածածկույթը, մաշկի յուղոտությունն ու պզուկների առկայությունը կանանց մոտ հավանական նշան է, որ կան էնդոկրին համակարգի որոշ խնդիրներ: Պետք է դիմեք մաշկաբանի խորհրդատվությանը, որից հետո նա կասի արժե արդյոք անցնել հետազոտություն, հանձնել  անալիզներ, թե ոչ: 


Մարիամ/Հարց– Հնարավոր է արդյոք մաքրել դեմքի խալերը:

Կարեն Վարդանյան, մաշկաբան- Խալերն ունեն բազմաթիվ տեսակներ: Ցանկացած միջամտությունից առաջ պարտադիր է պարզել նրանց ծագումն ու հավանական բարդությունները:


Հայկ/Հարց– Ինչի հետևանքով է առաջանում Լիպոմատոզը? (Մաշկի վրայից շոշափվող ճարպագունդ): Ինչ է պետք անել, ինչպես կարելի է կանխարգելել դրա հետագա զարգացումը:

Կարեն Վարդանյան, մաշկաբան -Դա սահմանափակ տեղամասում մեծացած ու կապսուլավորված ճարպագեղձ է: Խորհրդատվությունը  անցկացնում է մաշկաբանը համատեղ վիրաբույժի հետ` հասկանալու համար կա արդյոք անհրաժեշտություն վիրաբուժական մոտեցման համար, թե ոչ:


Մարիամ/Հարց- Բարև ձեզ հարգելի բժիշկմի հարց ունեմ՝ հարազատներիցս մեկի լեզվի քիմքի վրա աճել է խիտ մուգ շագանակագույն մազածածկույթորիվրա բշտիկներ կան մի քանի հատԿասեք խնդրեմ դա ինչ է և ինչպես է բուժվումԿանխավ շնորհակալություն:

Կարեն Վարդանյան, մաշկաբան-Մինչ բուժում առաջարկելը կարիք կլինի տեսնելգուցե նաև որոշ անալիզներ հանձնել, քանզի ձեր նկարագրած խնդիրը կարող է պայմանավորված լինել մի քանի տեսակ պատճառներով:


Նարինե/Հարց Վերջերս ինձ մոտ  անգամ թեթև հարվածից առաջանում են կապտուկներ,որոնք  և ուշ են անցնում:Խնդրում եմ ասեք,ինչն է պատճառը ևում դիմել:

Կարեն Վարդանյան, մաշկաբան- Նման դեպքերում ցուցված է մանրակրկիտ հետազոտություն ու նաև հեմատոլոգի (արյունաբանի), անոթաբանի խորհրդատվություն: Այս ոլորտի խնդիրների բացակայության դեպքում կիրառվում է սիմպտոմատիկ մոտեցում:




Խորագիրը՝  Գեղեցկություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Գեղեցկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog