RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Խորհուրդներ հղիներին՝ սեփական փորձից ելնելով  601

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Խորհուրդներ հղիներին՝ սեփական փորձից ելնելով

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Խորհուրդներ հղիներին՝ սեփական փորձից ելնելով
 
Այս թեմայով տեղեկատվություն շատ-շատ կա, բայց, համաձայնեք, սեփական փորձի հիման վրա կազմված խորհուրդների ցանկն անփոխարինելի ու առավել քան դիպուկ կլինի: Շնորհակալություն araksoblog.com-ին ապագա մայրիկներին կարճ-կոնկրետ և տեղին հուշումներ տալու համար:
 

Ամենագլխավորը` Հղին Հիվանդ չէ:

Սուտ է այն միֆը, թե հղին պետք է ուտի երկու հոգու համար, հղի կինը ուտում է ինքը իր համար, վիտամիններ, կալցիումը, յոդը ընդունում է միայն իր համար,  իսկ բալիկը մայրիկի օրգանիզմից վերցնում է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է:

Մի՛ սպասեք, որ եթե դուք հղի եք, ապա հնդկական ֆիլմերի նման ձեր ուշքը պետք է գնա կամ սիրտը խառնի, իրականում այդ սիմպտոմները ոչ բոլորն են ունենում, ու հաստատ սիրտ խառնելու մեջ լավ բան չկա: 

Մի՛ լսեք մեծ սերնդի այն մտածմունք-խորհուրդը, որ երեխայի ՈՒԶԻ (սոնոգրաֆիան) վնաս է երեխայի համար, հավատացե՛ք, այսօր բժշկությունն այնքան է զարգացել, որ սոնոգրաֆիան հնարավորություն է տալիս դեռ արգանդում հայտնաբերել շեղումներ ու կանխարգել դրանք:

Հղի կանանց, հատկապես վերջին ամիսներին, չի կարելի պառկել կամ անկողնուց վեր կենալ մեջքի վրա, պետք է պառկել կողքի, այնուհետև նոր մեջքի վրա, վեր կենալիս պետք է թեքվել կողքի, այնուհետև վեր կենալ:

Հղիներին չի կարելի ձեռքերը բարձրացնել վերև, իհարկե, դա չի նշանակում որ բոլորի մոտ կարող են խնդիրներ առաջանալ, սակայն զգուշությունը չի խանգարի:

Վերջին ամիսներին շատ մի՛ պառկեք մեջքի վրա, բալիկին դա շատ անհարմար է:

Անպայման առաջին իսկ օրվանից, պետք է խոսել երեխայի հետ, երգել նրա համար, հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ում համար դեռ փորիկում մայրիկները օրորոցային են երգել, IQ-ն շատ բարձր է լինում, հայրիկը նույնպես չպետք է անմասն մնա այդ գործընթացից, նա նույնպես պետք է խոսի երեխայի հետ:

Հղիության ժամանակ ձեզ ծանոթ և անծանոթ բոլոր մարդիկ խորհուրդներ են տալու, դուք մի՛ նյարդայնացեք դրանից, բոլորը պարզապես ցանկանում են օգնել ձեզ, բոլորին լսեք, սակայն մաղեք անիմաստ խորհուրդները և ընդունեք միայն այն, ինչ ձեզ իրականում պետք է:

Աշխատե՛ք շրջապատել ձեզ դրականով, դրական մարդկանցով, լսե՛ք լավ երաժշտություն, նայե՛ք լավ ու բարի ֆիլմեր, մուլտֆիլմեր, մի՛ նյարդայնացեք, հավատացե՛ք՝ ձեր բալիկն ամեն ինչ զգում է:

 Մի՛ հավատացեք ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆԸ. հղիները շատ զգայուն են ու հատկապես այդ շրջանում սկսում են հավատալ ամեն ինչին. կառավարե՛ք ձեր զգացումները ու ոչ մի բանի մի՛ հավատացեք:

Շա՛տ քայլեք, զբաղվե՛ք սպորտով, եղե՛ք ակտիվ, դա ձեզ կօգնի ծննդաբերության ժամանակ:

Հաճախե՛ք հղիների համար նախատեսված դասընթացների, հավատացե՛ք այդ շրջանում ձեզ ամենալավը կհասկանան միայն հղիները, բանն այն է, որ ձեր չամուսնացած ընկերուհին կամ քույրիկը այդ շրջանում այնքան էլ լավ ունկնդիր ու խորհրդատու չէ:

Եթե ուզում եք պահի տակ լացել, լացեք, ուզում եք ծիծաղեք, ծիծաղեք, պատճառը ձեր օրգանիզմի հորմոնային փոփոխություններն են, մի՛ ամաչեք ցույց տալ իրական էմոցիաներ:

Այսօր ինֆորմացիան այնքան շատ է, որ հնարավոր է խճճվել այդ ամենում, ուստի շատ մի՛ կարդացեք այլ հղիների պրոբլեմների մասին ինտերնետում, հեչ պարտադիր չէ, որ դուք էլ դրանք ունենաք, եթե էմոցիոնալ եք, մի՛ նայեք ծննդաբերության մասին տեսանյութեր, տրամադրվեք ծննաբերությանը պոզիտիվ ու լավ, ի վերջո, ճիշտ են ասում, բոլորը ունեցել են, դու էլ կունենաս:

Ձայնագրե՛ք ձեր բոլոր ՈՒԶԻ-ները, երեխայի նկարները արգանդում տպեք, պահեք օրագիր ու հիշարժան պահերը գրանցեք:

Ճիշտ չէ այն, որ հղիները պետք է շատ միրգ ուտեն, միայն մրգով սնվելը շատ սխալ է, սնվել պետք է անալիզների պատասխաններին համապատասխան, եթե ձեր օրգանիզմում բարձր է գլյուկոզան, ապա կարիք չկա շատ ուտել միրգ, եթե ձեր օրգանիզմում հեմոգլոբինը ցածր է, ապա պետք է ուտել միս, չմոռանա՛ք կաթնամթերքի մասին:

Ապագա բալիկի իրերը գնեք ինքներդ, հավատացե՛ք, վերջին ամիսներին դա ամենալավ զբաղմունքն է:

Հպարտացե՛ք ձեր գեղեցկությամբ, ձեր կարգավիճակով ու միշտ ժպացեք, վայելեք ձեր հղիությունը:


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Խորհուրդներ հղիներին՝ սեփական փորձից ելնելով  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 601 | Տեգեր: ապագա մայրիկ | - Վարկանիշ -: 0.0/0