RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր  5678

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Բնածին հիպոտիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` տիրոկսին և տրիյոդտիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն։ Դա խոչընդոտում է երեխայի մտավոր զարգացմանը։ Երեխային 3 ամսական տարիքից անհրաժեշտ է թերապևտիկ բուժում։
 

Առաջին ազդակները` ուշացած ծննդաբերություն, նորմայից բարձր քաշ, այտուցվածություն դեմքի, ձեռքի ափի և ոտնաթաթի շրջանում, ցածր ձայն, դժվար բուժվող դեղնախտ։

Երրորդ, չորրորդ ամսում նկատվում է թերաճ, մետեորիզմ, փորկապություն, մաշկի չորություն, գունատություն և թեփոտում, ձեռքերի և ոտքերի սառնություն, չոր և անփայլ մազեր։
Հինգերորդ ամսից հետո սկսում է նկատվել ֆիզիկական և հոգեշարժային զարգացման անբավարարություն։

Տիրեոտրոպ և տիրոկսին հորմոնների մակարդակի որոշման համար հետազոտում են հինգ օրական երեխայի կրունկից վերցված արյունը։ Եթե երեխան ժամանակից շուտ է ծնվել, ապա հետազոտությունը կատարում են 2 շաբաթից ոչ ուշ։
Սա` ի գիտություն երիտասարդ մայրերին։

Կնկարագրենք այլ բույսեր, որոնք կարող են օգտակար լինել վահանագեղձի հիվանդությունների բուժման համար։ Ցավոք, այդ հիվանդությունները բազմաթիվ են, և բուժումները` տարբեր։ Կան բույսեր, որոնք օգտակար են բոլոր դեպքերում։
 

Ուրց. Երկարատև օգտագործման դեպքում նպաստում է վահանագեղձի ֆունկցիայի նվազմանը, այն օգտակար է հիպերտիրեոզի, այդ թվում` նաև դիֆուզ խպիպի բուժման ընթացքում։ Հակացուցված է հիպոտիրեոզի, էնդեմիկ կամ աուտոիմունային խպիպի դեպքում։
 

Կռատուկ. Օգտակար է երիկամներին, հանում է օրգանիզմից հեղուկի ավելցուկը։ Վահանագեղձի հորմոնների անբավարարության դեպքում օրգանիզմում տեղի է ունենում հյուսվածքների այտուցում, ինչը խոչընդոտում է ներքին օրգանների բնականոն աշխատանքին։ Դա անդրադառնում է սրտի աշխատանքի վրա, առաջացնում է ռիթմի դանդաղեցում (բրադիկարդիա), քնկոտություն, դեպրեսիա, և այլն։ Դժվարանում է շնչառությունը (քթով), վատանում լսողությունը, ձայնը կոպտանում է։ Այս բոլորը լորձաթաղանթի, ձայնալարերի, այլ հյուսվածքների այտուցման հետևանք է։

Կռատուկի արմատը նաև իջեցնում է գեղձի ակտիվությունը և կարգավորում։
Խլածաղիկ (Scrophularia nodosa). Աճում է ՀՀ անտառներում, ստվերոտ և խոնավ վայրերում։ Բազմամյա խոտաբույս է, արմատը մթերեք ուշ աշնանը, խոտը` ծաղկման շրջանում, չորացրեք օդափոխվող տեղում։ Թունավոր է, կիրառել միայն բժշկի հսկողությամբ։
 

Խլածաղիկը կարելի է օգտագործել բոլոր տեսակի խպիպների դեպքում` էնդեմիկ և դիֆուզ-թունավոր։

Ներքին օգտագործման համար. 1 թ/գ չոր մանրացրած խոտը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։

Արտաքին օգտագործման համար. 2 թ/գ խոտին ավելացրեք 200 մլ եռջուր, 20 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Օրը 2-3 անգամ դրեք թրջոց գեղձի շրջանում, տաք թուրմով։
Թուրմը և եփուկը կարելի է պատրաստել նաև արմատով` նույն չափաբաժիններով։

Քսուք. 10 գ մանրացրած արմատը (խոտը) լավ խառնեք 90 գ խոզի ներքին ճարպի (առանց հավելումների) հետ։ 2 ժամ պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 24 ժամ և կրկնեք նախորդ օրվա ջրային մշակումը։ Օրը մեկ անգամ քսեք գեղձի հանգույցներին` քանակությունը` ոչ ավելի 1 գ-ից։
Ոգեթուրմ. 10 գ հումքը 1 շաբաթ թրմեք 90 մլ օղու մեջ։ Քամեք։ 10 կաթիլ կաթեցրեք շաքարի վրա, պահեք լեզվի տակ, մինչև հալչի։ Կատարեք 2-3 անգամ։

Քաշի կտրուկ անկում. 100 գ օշինդրի խոտը 2 շաբաթ թրմեք մութ տեղում 500 մլ սպիրտի մեջ (70 տոկոս), հաճախ թափահարեք տարան։ Քամեք։ Խմեք 15-ական կաթիլ, օրը 4 անգամ` սնվելուց առաջ։ Կարելի է պատրաստել թուրմ-1 ճ/գ 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք, խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։

Տոքսիկ խպիպ. 2 ճ/գ գետնամորի անտառայինի խոտը (արմատը) պատրաստեք, ինչպես թեյը։ Խմեք օրը 2 անգամ։

Գետնամորի. Շրջափակում է յոդի յուրացումը գեղձում։

Եղերդակ. Իջեցնում է գեղձի հորմոնների քանակն արյան մեջ, արտադրվում է սուրճը փոխարինող արմատի փոշին։

Գրեյսի-Բազեդի հիվանդություն. Խառնեք ընկույզի և եղինջի տերևները, մատուտակի և կատվախոտի արմատները (2։2։2։1)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 2-3 րոպե։ Թրմեք 12 ժամ, քամեք։ Խմեք օրվա ընթացքում փոքր կումերով։

Բռնչի կարմիր պտուղը` օգտակար է գեղձի բարձր ֆունկցիայի բուժման շրջանում և դրա բավականին ծանր այլակերպության` տիրեոտոքսիկոզի կանխարգելման համար։ Ապակե տարայի մեջ շերտերով լցրեք պտուղները և շաքարավազ` 2։1 քաշային հարաբերությամբ։ Պահեք սառնարանում։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 2-3 անգամ, լուծեք գոլ ջրի մեջ։ Պտղակորիզում պարունակվում է փոքր քանակությամբ յոդ, որն անվնաս է։ Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշել ենք, այս հիվանդության դեպքում յոդը հակացուցված է և կարող է նշանակվել շատ փոքր միկրոչափերով։

Դեղնենի. Բույսը լայնորեն կիրառվում է գեղձի ցածր ֆունկցիաներով բնորոշվող հիվանդությունների բուժման ընթացքում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

168.am

 






Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (02.10.16) Դիտումներ: 5678 | Տեգեր: ժողովրդական, դեղատոմսեր, հիվանդություններ., վահանագեղձի | - Վարկանիշ -: 0.0/0