RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Վաղաժամ սերմնաժայթքման խնդրի մասին (18+)  3134

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Վաղաժամ սերմնաժայթքման խնդրի մասին (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Դուք գտել եք ձեր երազանքների տղամարդուն և իսկապես սիրում եք նրան: Բայց կա մի խնդիր. սեռական հարաբերության ժամանակ ամեն ինչ շատ արագ է վերջանում: Դուք չեք կարողանում լիարժեք հաճույք ստանալ, իսկ զուգընկերոջը դավաճանելու մասին մտածելն անգամ նողկանք է առաջացնում: Ի՞նչ անել:
 
Վաղաժամ սերմնաժայթքման խնդրի մասին (18+)
 
Թվում է, թե տղամարդկանց իմպոտենտության (անկարողության) խնդրի հետ համեմատելով, դուք պետք է ուրախանաք զուգընկերոջ այդպիսի «եռանդուն» ռեակցիայի համար: Սակայն այն, որ ձեր զուգընկերը միշտ վերջնակետին է հասնում շատ արագ, կարող է ձեր հարաբերությունները վերածել իսկական ողբերգության: Ամենավիրավորականն այն է, որ դուք դառը հիասթափություն եք ապրում, իսկ նա նույնիսկ չի էլ կասկածում, որ դա իր պատճառով է: 
 
Հետազոտությունների համաձայն` տղամարդկանց մերձեցման առավելագույն տևողությունը 2-3 րոպե տևող քնքշանքներն են և 4-5 րոպե տևող սեռական ակտը: Իսկ ինչ-որ մեկին էլ բավական են կայծակնասլաց երկու րոպեները: Կանանց սեքսուալությունն ավելի խանդավառ է, բայց այն դանդաղ է հասունանում, և որպեսզի դուք հասնեք օրգազմի, տղամարդը պիտի կարողանա վերահսկել սերմնաժայթքումը` խիստ հետևելով սրբազան, նվիրական lady/Ledi first-ի սկզբունքներին: Այնուամենայնիվ, որոշ տղամարդկանց դա տրվում է առանց հատուկ ջանքերի, իսկ մյուսները չեն կարողանում իրենց զսպել այդ երկու բաղձալի րոպեներին:
 
Առնչվելով վաղաժամ սերմնաժայթքման խնդրին, շատ կանայք վախենում են իրենց սիրելիներին ցավ պատճառել և անտեսում են խնդիրը` մնալով դժգոհ: Ավելի համարձակները գերադասում են ճշմարտությունն ասել երեսին, բայց արժանանում են չհասկացվածության ու ագրեսիվության: Նրանց զուգընկերները հրաժարվում են գնալ բժշկի մոտ, քանի որ դրա մեջ սպառնալիք են տեսնում ընդդեմ իրենց տղամարդկային արժանապատվության: Նրանք չեն խոստովանում, որ վաղաժամ սերմնաժայթքումն իրական սպառնալիք է ինտիմ հարաբերությունների համար:
 
Ինտիմ ողբերգություն
 
Համաձայն վերջերս արված հետազոտությունների` կանայք, չնայած ամուսինների հետ արտաքնապես անդորր կյանքին, պատրաստ են նրանց դավաճանել, քանի որ այլևս չեն կարողանում դիմանալ սեռական անբավարարվածությանը: Հայ կանանց մեծ մասը, վեր դասելով ընտանիքի պատիվը և իր բարոյական սկզբունքները, չի գնում դավաճանության քայլին:
 
Խնդրի արմատները պետք է փնտրել այն փաստի մեջ, որ կանանց` սեքսից հաճույք ստանալու կարողությունն ավելի մեծ է, քան տղամարդկանցը, թեպետև գործնականում նրանց ավելի քիչ է հնարավորություն ընձեռվում դրանից ուրախություն ստանալու:
 
Ուրեմն ի՞նչ անել: Հաշտվել և խաչ քաշել ինքդ քեզ վրա՞, թե՞ դավաճանել: Կամ գուցե նրան համոզել, որ լինի ավելի ժամանակակից և թույլ տա դավաճանել
 
«միայն հանուն սեքսի՞»… Որպես կանոն, այսպիսի մտքերը լավ հետևանքներ չեն ունենում: Չէ՞ որ տղամարդը բնույթով սեփականատեր է և չի հանդուրժի իր կնոջ ուրիշի գրկում հայտնվելը: Նա խանդից գլուխը կկորցնի և ծայրահեղ պահին կմտածի, որ փակուղուց դուրս գալու միակ ելքը ինքնասպանությունն է:
 
Ըստ վիճակագրության` հենց սեքսուալ խնդիրներն են տղամարդկանց ինքնասպանությունների մեծ մասի պատճառը:
 
Չարի արմատները
 
Վաղաժամ սերմնաժայթքման խնդրի մասին (18+)
 
Վաղաժամ սերմնաժայթքման պատճառները բաժանվում են երկու հիմնական խմբի` ֆիզիոլոգիական և հոգեբանական:
 
Ֆիզիոլոգիական պատճառներ
 
*Սեռական օրգանի գերզգայունակություն: Որպես կանոն, ողջ կյանքում այդպես էլ մնում է: Ցավոք, ոչ երկրորդ, ոչ էլ հաջորդ սեռական ակտերի տևողությունը երկար չի լինում առաջինից: Եթե դուք նկատել եք, որ պահպանակները կամ ալկոհոլը հեշտությամբ բարելավում են իրավիճակը, ավելի շուտ խնդիրը հենց սեռական օրգանի գերզգայունակությունն է:
 
*Վեներական հիվանդություններ: Յուրաքանչյուր վարակ կարող է առաջացնել հիվանդություն, այնպես որ անհրաժեշտ է հետազոտվել ուրոլոգի մոտ:
 
*Հորմոնալ խախտում: Առաջանում է վահանագեղձի հիվանդությունների, շաքարախտի ժամանակ:
 
Հոգեբանական պատճառներ
 
*Հուզվածություն: Ամենատարածված պատճառն է: Սովորաբար առկա է երիտասարդների մոտ, բայց հանդիպում է նաև փորձառու տղամարդկանց մոտ: Հնարավոր է դուք բոլորովին վերջերս եք սկսել հանդիպել, և սիրելիին բավական է ընդամենը մեկ հայացք:
 
*Ոչ կանոնավոր սեռական կյանք
 
Եթե սեռական հարաբերությունը տեղի է ունենում 2 շաբաթը մեկ, գործուղումից հետո կամ էլ աշխատանքային ընդմիջումների ժամանակ… Զարմանալի չէ, որ անկողնում երկար սպասված հանդիպման ժամանակ զուգընկերոջ ռեակցիան շատ բուռն և հապճեպ է լինում:
 
*Անհաջողության մատնվելու սինդրոմ
 
Եթե տղամարդուն մշտապես խստագույնս ասում ես, որ բավարարված չես, նա անընդհատ կվախենա նորից ձախողվելուց և նույնիսկ հնարավոր է, առաջանա հոգեբանասեքսուալ նևրոզ, այնպես որ, եղե'ք ավելի նրբանկատ այդ բարդ հարցերում:
 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Վաղաժամ սերմնաժայթքման խնդրի մասին (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 3134 | - Վարկանիշ -: 0.0/0