RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ճարպուռուցքի (жировик) առաջացման պատճառները, տեսակները և բուժումը ժողովրդական ու ավանդական միջոցներով  3113

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Ճարպուռուցքի (жировик) առաջացման պատճառները, տեսակները և բուժումը ժողովրդական ու ավանդական միջոցներով

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ճարպուռուցքը կամ լիպոման կարող է առաջանալ գլխի, ձեռքերի, ոտքերի, ուսերի, որովայնի վրա և նույնիսկ որովայնի խոռոչում՝ օրգանների միջև: Իրականում գոյություն ունեն ճարպուռուցքների շատ տեսակներ, սակայն դրանցից ոչ մեկը չարորակ գոյացություն չի: Լիպոմաները շատ հազվադեպ են վերաճում չարորակ գոյացության, սակայն նույնիսկ այդ դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և սկսել համապատասխան բուժումը: Մեծ ճարպուռուցքները հեռացնում է վիրաբույժ, իսկ փոքրերով կարող է զբաղվել մաշկաբանը կամ կոսմետոլոգը: Լիպոմայի առաջացման դեպքում չի կարելի ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ քսուք, փոխարենը կարելի է խորհրդակցել բժշկի հետ՝ իմանալու համար, թե ինչպես կարելի է ազատվել այդ խնդրից առանց վիրահատական միջամտության: Այսպիսով՝ ձեզ ենք ներկայացնում ճարպուռուցքից ազատվելու և դրանց բուժման ժողովրդական մեթոդներ:

 

Ի՞նչ է լիպոման. ճարպուռուցքների տեսակները

Ճարպուռուցքը կամ լիպոման ճարպային հյուսվածքների գերաճն է, որը պատված է պատիճով:Ուռուցքն առաջանում է մաշկի տակ գտնվող հյուսվածքներում և կարող են անցնել նաև մկանային հյուսվածքներին: Փոքր ճարպուռուցքը մեծ անհանգստություն չի պատճառում, սակայն մեծանալու հետ մեկտեղ այն կարող է զգալի անհարմարություն և նույնիսկ ցավոտ զգացողություններ պատճառել:

Ուռուցքը համարվում է կոսմետիկ արատ: Կախված գտնվելու վայրից (պարանոցին, թևականերում և այլն)՝ այն կարող է խանգարել շարժվելիս և անհարմարություններ պատճառել հագուստ կրելիս:

Լիպոմայի մեծացումը հանգեցնում է արյան շրջանառության խանգարման, սահմանափակում է վերջույթների շարժումները մկանները կամ նյարդային վերջավորությունները սեղմելիս:


Ճարպուռուցքների տեսակները՝ կախված դրանց կառուցվածքնից և տեղից

 

·         միոլիպոմաներ (առաջանում են մկանաթելերում),

·         ենթամաշկային լիպոմաներ (առաջանում են մաշկի տակ),

·         պերինևրալ լիպոմաներ (առաջանում են նյարդային հանգույցների մոտ),

·         ծառանման լիպոմաներ (առաջանում են հոդերի վրա),

·         ադենոլիպոմաներ (ճարպային հյուսվածքներից բացի, լիպոմայի բաղադրության մեջ լինում են նաև գեղձային բջիջներ),

·         պատիճապատ ճարպուռուցքներ (առաջանում են օրգաններում),

·         ցավոտ լիպոմաներ (բազմաթիվ նորագոյացություններ, որոնք ուժեղ ցավոտ զգացողություններ են առաջացնում),

·         օղակաձև ճարպուռուցքներ (առաջանում են պարանոցի վրա),

·         «ոտքով» ճարպուռուցքներ (ունենում են «ոտք» և նման են լինում սնկի),

·         փափուկ լիպոմաներ (շոշոփելից ուռուցքները փափուկ են, ինչպես խմորը),

·         անգիոլիպեմաներ (առաջանում են անոթների մոտ՝ պարուրելով դրանք),

·         տարածված ճարպուռուցքներ (առանց պատիճի կոշտացումներ),

·         կոշտացած ճարպուռոիցքներ (լիպոմային ներսում առաջանում է ոսկրային հյուսվածք),

·         ֆիբրոզային լիպոմա (պինդ գոյացություն, որը հետագայում շարունակում է աճել),

·         քարացած լիպոմաներ (ճարպուռուցքի հյուսվածքներում սկսում են առաջանալ կալցիումի աղերի նստվածքներ)


Ճարպուռուցքների առաջացման պատճառները

Գիտնականները դեռ շատ բան չեն կարող ասել ճարպուռուցքների առաջացման ու դրանց տարածման մասին, սակայն խթանիչ գործոններն են.

•           հորմոնալ դիսբալանսը,

•           վտանգավոր վնասվածքները,

•           գենետիկ հակումը (հատկապես կանանց շրջանում),

•           շաքարային դիաբետը,

•           քաշի տատանումները և արդյունքում ճարպերի յուրացման խանգարումները,

•           անկանոն սննդակարգն ու օրվա ռեժիմը,

•           մաշկի սեղմվել (հաճախ հագուստով),

•           ճառագայթումը,

•           տարիքը (40 տարեկանից բարձր)

•           թույլ իմունային համակարգը

 

Սակայն մինչ օրս դեռ հայտնի չէ, թե վերոնշյալներից որն է հիմնական պատճառը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ կանայք ավելի շատ են տառապում այս հիվանդությամբ, քան տղամարդիկ:


Ինչպե՞ս ազատվել ճարպուռուցքներից տնային պայմաններում

 

Տնային պայմաններում լիպոմաներից կարելի է ազատվել միայն այն դեպքում, եթե դրանք մեծ չեն ու չեն առաջացնում ցավոտ կան տհաճ զգացողություններ: Հակառակ դեպքում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:

Սակայյն ոչ միշտ է կարելի ու անհրաժեշտ հեռացնել լիպոմաները: Բժիկները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ինքնուրույն հեռացնել լիպոմաները ասեղի կամ եղունգների օգնությամբ: Առանց համապատասղան գիտելիքների ու հմտությունների նման միջամտությունը կարող է հանգեցնել բորբոքման ու թարախակալման: Բացի այդ, դա կարող է նաև հանգեցնել արյունահոսության ու ցավոտ զգացողությունների և նույնիսկ, եթե հաջողվի հեռացնել ճարպուռուցքի պարունակությունը, կարող է առաջանալ վերք և մնալ սպի:

Մինչ ժողովրդական մեթոդներով լիպոմայի բուժմանն անցնելը, անհրաժեշտ է մի քանի օր հետևել: Եթե լիպոման չի մեծանում, դրա շուրջը մաշկը չի կարմրել և առհասարակ փոփոխություններ չեն նկատվում, ապա կարելի է անցնել բուն բուժմանը:

 

Ճարպուռուցքը հեռացնելու ժողովրդական միջոցներ

 

1.                  Կալախոեի կամ հալվեի (алоэ) կոմպրես. հալվելի կամ կալանխոեի ճյուղը լավ լվանալ հոսող ջրով, չորացնել, մանրացնել հարիչի օգնությամբ, դնել ճարպուռուցքի վրա և ծածկել մառլայով ու պոլիէթիլենով: Այս կոմպրեսը ցանկալի է անել երեկոյան և թողնել ամբողջ գիշեր:


2.                  Քսել ծիծեռնախոտի (чистотел) հյութ. Այս բույսի հետ պետք է շատ զգույշ լինել, քանի որ դրա հյութը կարող է այրել մաշկը: Հյութն անհրաժեշտ է կետ-կետ քսել միայն ճարպութուցքների վրա, թողնել 20 րոպե և լվանալ: Կրկնել այս գործընթացը օրական 3 անգամ: Երբ ճարպուռուցքի մեջտեղում առաջանա անցք, անհրաժեշտ է քսել «Լինիմենտ բալասանային ըստ Վիշնեվսկու», որը կնպաստի վերքի շուտ ապաքինմանը:


3.                  Եղինջի թուրմ. 50 գրամ եղինջի չոր տերևները մանրացնել, լցնել տարրայի մեջ, ավելացնել 500 մլ օղի, փակել տարրան և 21 օր դնել մութ տեղ: Թուրմը օգտագործել կոմպրեսների համար կամ օրական 3-4 անգամ քսել ուռուցքներին:


4.                  Ձիակասկով (конский каштан) ու մեղրով քսուք. 5 հատ ձիակասկը մաքրել, մանրացնել հարիչով կամ սրճաղացով, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր և լավ խառնել: ցանկության դեպքում խառնուրդի կարելի է ավելացնել հալվեի մարնրացրած տերևներ: Քսուքն անհրաժեշտ է քսել օրական 2-3 անգամ: Բացի այն, անհրաժեշտ է քասել քսուքը երեկոյան և թողնել ամբողջ գիշեր:


 

Ճարպուռուցքների բուժման եղանակները ավանդական բժշկությունում

 

Ավանդական բժշկության մեջ օգտագործում են լիպոմաների բուժման 2 եղանակ.

1.      Վիրահատական միջամտությամբ,

2.      Դեղորայքային միջամտությամբ (ներարկում են դեղը և քայքայում լիպոմայի պարունակությունը):

 

Սկզբում բժիշկը խորհուրդ է տալիս անցնել դեղորայքային բուժում և ուռուցքի պատիճի մեջ ներարկել «Դիպրոսպան» դեղամիջոցը, որը խթանում է ճարպի քայքայումը և լիպոման աստիճանաբար հալվում է: Ճարպուռուցքն ամբողջությամբ հեռացնելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի «Դիպրոսպան»-ի մի քանի ներարկում, սակայն ամեն ինչ կախված է անհատական աձանձնահատկություններից:

Լիպոմայի բուժման վիրահատական տարբերակը նշանակվում է, եթե ճարպուռուցքը առաջացնում է ցավոտ զգացողություններ, հիվանդի կյանքի համար վտանգ է ներկայացնում, քանի որ գտնվում է օրգաններում կամ պարզապես կոսմետիկ արատ է, որից անհրաժեշտ է շտապ ազատվել:
 

Նյութի աղբյուրը՝ estet-portal.com


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ճարպուռուցքի (жировик) առաջացման պատճառները, տեսակները և բուժումը ժողովրդական ու ավանդական միջոցներով  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (15.10.16) Դիտումներ: 3113 | Տեգեր: միջոցներով, ժողովրդական, (жировик), Ճարպուռուցքի, Ու, պատճառները, բուժումը, ավանդական, առաջացման, տեսակները | - Վարկանիշ -: 0.0/0