RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Թույլատրվու՞մ է սեքսը հղիության ժամանակ  2265

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Թույլատրվու՞մ է սեքսը հղիության ժամանակ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Թույլատրվու՞մ է սեքսը հղիության ժամանակ


Երևի թե չկա այլ թեմա, որն առաջացնի այդքան քննարկումներ և հակասական կարծիքներ որքան այս թեման, որը հղիության հենց սկզբից սկսում է հուզել ապագա ծնողներին:

Համաձայն մի հետազոտության՝ հղիների մոտ մոտ առաջին երեք ամիսների ընթացքում նվազում է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը: Բացատրվում է դա նրանով, որ հոգնածության, սրտխառնոցի և կրծքերի ցավոտության պայմաններում պարզապես չես մտածի սեքսի մասին: Հղիության վերջին ամիսներին սկսում է անհարմարություն պատճառել մեծացող որովայնը, և հաճախ այդ ամիսներին հղին բացի երեխայից և սպասվող ծննդաբերությունից բացի՝ այլ բանի վրա չի կարող կենտրոնանալ:

Սակայն իրականում շատ զույգեր պարզապես վախենում են դրանով զբաղվել հղիության ժամանակ, ոմանք դա մեկնաբանում են որ վախենում են վնասել երեխային, իսկ մի մասն էլ հատկապես խիստ դաստիարակություն ստացածները գտնում են, որ կա և բարոյական արգելք՝ իբր երեխան զգում է թե ինչով են զբաղված ծնողները:

Ինչ վերաբերվում է պտղին վնասելու վախին՝ դա բոլորովին անհիմն է: Պտուղը հուսալիորեն պաշտպանված է պտղաթաղանթներով և արգանդի հաստ մկանունքով, իսկ արգանդի պարանոցի մեջ գտնվող լորձային խցանը (որը դուրս է գալիս ծննդաբերությունից առաջ) պաշտպանում է արտաքին մի շարք ինֆեկցիոն գործոններից: Բնությունը փոքրիկին տեղավորել է յուրօրինակ օրորոցի մեջ, որն ընդունակ է պատսպարելու նրան անգամ ուղղակի հարվածից:

Շատ զույգեր վախենում են օրգազմից դարձյալ թյուրիմացաբար մտածելով, թե կվնասեն երեխային, մինչդեռ օրգազմի ժամանակ երեխան կարող է զգալ ընդամենը արգանդի պատերի որոշ տատանումներ միայն: Օրգաստիկ վիբրացիան, որը ընդգրկում է փոքր կոնքի մկանները, արգանդի մկանները համարյա թե չի ներառում իր մեջ: Սակայն օրգազմի ժամանակ արտադրվում է օքսիտոցին հորմոն, որը կարող է առաջացնել արգանդի մկանների կծկանքներ:

Ուստի ճիշտ կլինի սեռական հարաբերությունների հարցը քննարկել բուժող բժշկի հետ: Այնուամենայնիվ ստորև թվարկված դեպքերում չարժե ռիսկի դիմել

•     Արյունային արտադրության դեպքում
•    Արգանդի բարձր տոնուս՝ վիժման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ
•  Եթե նախորդ հղիություններն ավարտվել են վիժումներով կամ վաղաժամ ծննդաբերությամբ
•     Բազմապտուղ հղիություն
•  Ընկերքի հետ պրոբլեմներ՝ առաջադրություն, ցածր կպում, շերտազատման վտանգ
•    Անհատական պրոբլեմներ



Ինչ վերաբերում է այսպես ասած բարոյական կողմին, հարկ է նշել, որ այն նույնպես հիմքից զուրկ է: Եթե սեքսը հղիության ժամանակ պատճառում է ուրախություն և հաճույք, ապա դա միայն ողջունելի է,  քանի որ ապագա մայրիկը կարիք ունի սիրո և էմոցիոնալ օգնության: Իսկ ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները կնոջ էմոցիոնալ ֆիզիկական բավարարվածությունը կարևոր է երեխայի առողջության համար:

Եվ վերջապես սեքս ասելով պետք չէ հասկանալ միայն հենց սեռական ակտը՝ գոյություն ունեն միմյանց նկատմամբ սերը և քնքշությունն արտահայտելու բազմաթիվ տարբերակներ:

 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Թույլատրվու՞մ է սեքսը հղիության ժամանակ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 2265 | Տեգեր: ապագա մայրիկ, սեքսի տեխնիկա և տեսակներ | - Վարկանիշ -: 0.0/0