RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Տղամարդիկ շատ հաճախ են դիմում սեքսոլոգներին ԱՅՍ ՀԱՐՑՈՎ...  210

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Տղամարդիկ շատ հաճախ են դիմում սեքսոլոգներին ԱՅՍ ՀԱՐՑՈՎ...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչպե՞ս մեծացնել առնանդամը

Տղամարդկանց մեծամասնությունը, մոտ 75%, սեռական օրգանի բավականին նորմալ և ստանդարտ չափս ունեն: Դա մոտավորապապես 12-18 սմ է` գրգռված վիճակում: Բայց հարցումները ցույց են տալիս, որ չնայած այս տվյալներին, շատերը դժգոհ են իրենց սեռական օրգանի չափսից և ցանկանում են այն մեծացնել: Սեքսոպաթոլոգները հաճախ ստիպված են լինում հետ պահել իրենց հաճախորդներին դիմել վիրահատական միջամտության:
 

Ինչու՞ է այն ընդհանրապես պետք

Պատճառները կարող են շատ լինել, և յուրաքանչյուր տղամարդ բժշկին դիմելու կամ դեղամիջոցներ ընդունելու իր պատճառն ունի: Իհարկե մեծ առնանդամը հպարտանալու առիթ է. լողափին, սաունայում, շոգեբաղնիքում և ընդհանրապես այն վայրերում, որտեղ ցուցադրվելու հնարավորություն կա, ցանկացած տղամարդ ցանկանում է տեսնել կանանց զարմացած և տղամարդկանց նախանձով լի հայացքները: Ինչ-որ մեկն անկեղծորեն հավատում է, որ պետք է մեծացնել սեռական օրգանը, որպեսզի ինքնավստահ լինես: Ընդունված է համարել, որ մեծ առնանդամն ասոցացվում է ուժի, ագրեսիվության և տղամարդկային սեքսուալության հետ: Ուստի երևի այդ պատճառով տղամարդուն մեծ առնանդամ է պետք ինքնավստահ և ուժեղ զգալու համար:


Առնանդամը մեծացնելու մեթոդները

Ինչպե՞ս մեծացնել առնանդամը: Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին, քանի որ այսօր կան բազմաթիվ մեթոդներ, որոնցից յուրաքանչյուրն արդյունավետ է յուրովի և կարող է հանգեցնել տարբեր արդյունքների: Ամենատարածվածներից մեկը, իհարկե, վիրահատական միջամտությունն է: Բացի այդ կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք արտադրողների պնդմամբ կարող են մեծացնել առնանդամը:


Վիրահատություն

Բոլորս էլ գիտենք, որ վիրահատական մեթոդը միշտ չէ անվտանգ և կապված է որոշակի բարդությունների հետ, որոնք լինում են վիրահատությունից հետո: Ոչ ոք չի վիճում, որ այսօրվա բժշկությունն առաջարկում է ժամանակակից մոտեցում, բարձրակարգ մասնագետներ և նորագույն տեխնոլոգիաներ, բայց ռիսկը մնում է ռիսկ: Բժիշկն առաջին հերթին փորձում է հետ համոզել հաճախորդին` պնդելով, որ չափսն ամենակարևորը չէ: Ի դեպ շատ կանայք նույնպես ասում են դա, ուստի վիրահատական միջամտությունից ավելի լավ է հրաժարվել: Բայց եթե կայուն եք ձեր որոշման մեջ, ապա պետք է պատրաստ լինել վերականգնողական երկար պրոցեսի, որն այդքան էլ հարթ չի ընթանում: Ընդհանրապես համարվում է, որ վիրահատական միջամտությունը տեղին է միայն այն դեպքում, երբ հիվանդի մոտ առնանդամի որևէ ֆիզիկական դեֆորմացիա կա, որը պետք է շտկել:  


Դեղամիջոցներ

Այսօր դեղագործական շուկան լի է դեղամիջոցներով, որոնք խոստանում են տղամարդկանց արագ և առանց վիրահատությունների մեծացնել առնանդամը: Դրանց մեծամասնությունը գործում է նույն սխեմայով` ազդելով առնանդամի անձավային մարմինների վրա, որոնք լայնանում են, լցվում արյունով, ինչը տեսողականորեն մեծացնում է օրգանը: Բայց կա կարծիք, որ սա առաջին հերթին ազդեցություն է թողնում ենթագիտակցական մակարդակի վրա, քանի որ դեղամիջոցների երկար օգտագործումից հետո տղամարդը սկսում է մտածել, որ առնանդամն իսկապես մեծացել է:  

Ինչ ընտրել, որոշում եք միայն դուք: Բայց երբեք պետք չի մոռանալ, որ մարդու ցանկացած օրգանի, այդ թվում սեռական օրգանի վրա ազդեցությունը միշտ չէ, որ անվտանգ է, ուստի ինչ-որ բան նախաձեռնելուց անպայման դիմեք համապատասխան մասնագետի:

BlogNews




Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Տղամարդիկ շատ հաճախ են դիմում սեքսոլոգներին ԱՅՍ ՀԱՐՑՈՎ...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (25.11.16) Դիտումներ: 210 | Տեգեր: դիմում, հաճախ, Այս, Են, սեքսոլոգներին, ՀԱՐՑՈՎ..., շատ, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0