RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Տղամարդիկ ամաչում են բարձրաձայնել... Խորհուրդներ տղամարդկանց շագանակագեղձի քրոնիկ բորբոքման դեպքում  889

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Տղամարդիկ ամաչում են բարձրաձայնել... Խորհուրդներ տղամարդկանց շագանակագեղձի քրոնիկ բորբոքման դեպքում

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման համար շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Օգտագործել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, 20 օր շարունակ: 10 օր ընդմիջում անել ու նորից կրկնել բուժման կուրսը:

Շագանակագեղձի բորբոքման դեպքում իրար խառնել հավասար քանակությամբ նեխուրի հյութ եւ մեղր: Ընդունել 1 ճաշի գդալ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Դդմի հում հյութը խորհուրդ է տրվում խմել շագանակագեղձի բորբոքում ունեցող հիվանդին` օրը 2 անգամ`1/2 բաժակ: Օգտակար են նաեւ դդմի կորիզները, որոնք անհրաժեշտ է օգտագործել սննդակարգի մեջ:

Շագանակագեղձի բուժման ողջ ընթացքում անհրաժեշտ է օգտագործել, որքան հնարավոր է, սոխ, սխտոր, ինչպես նաեւ մեղր` 1 թեյի գդալ, օրը 3 անգամ:

Սկզբնաղբյուր. 168.am


Հիվանդություն, որի պատճառ կարող է դառնալ ոչ լիարժեք սեռական կյանքը

«Պրոստատիտը արական սեռական գեղձամկանային օրգանի՝ շագանակագեղձի բորբոքումն է»,- ասում է ուրոլոգ Ռոման Ապրեսյանն ու հավելում, որ պրոստատիտը հաճախ հանդիպող հիվանդություն է. շագանակագեղձի բորբոքման պատճառ կարող է դառնալ տեղային մրսածությունը, անկանոն սեռական կյանքը եւ այլն: Ռ. Ապրեսյանի փոխանցմամբ՝ այս հիվանդության պատճառ կարող են դառնալ նաեւ ոչ լիարժեք բուժված թոքաբորբը, վերին շնչուղիների ինֆեկցիաները:

Մեր հարցին, թե վերոնշյալ պատճառներից ո՞րն է ամենահաճախ հանդիպողը, բժիշկը պատասխանեց. «Պրակտիկայում հաճախ հանդիպում ենք կոնգեստիվ պրոստատիտ, որը հայտնի է նաեւ լճացման պրոստատիտ անվամբ, ինչն էլ առաջանում է սեռական ոչ լիարժեք կյանքով ապրելու արդյունքում: Շատ երիտասարդներ պարզապես ժամանակի սղության պատճառով ամիսը մեկ կամ երկու սեռական ակտ են ունենում: Շատերն էլ պարզապես վախենում են սեռավարակներից ու չեն վստահում պաշտպանող միջոցների արդյունավետությանը, բայց ամեն տարիք պահանջում է իր սեռական ակտիվությունը: Մարդու կամքից անկախ՝ գեղձը դատարկվելու կարիք ունի: Այս կարգի բարդույթ ունեցող անձանց խորհուրդ ենք տալիս ակտիվացնել սեռական կյանքը, խոսքը անկանոն կապերի մասին չէ»:

Հարցրինք նաեւ, թե կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտի պատճառ դառնալ նյարդային լարված վիճակն ու սթրեսը: «Նյարդային լարվածությունը, սթրեսը անմիջական կապ չունեն այս հիվանդության հետ, բայց նյարդային լարվածության, գերհոգնածության, սթրեսային վիճակից տուժում է օրգանիզմի իմունային համակարգը, որն այդ պահին կտրուկ անկում է ապրում: Այս ֆոնի վրա հնարավոր է թաքնված օջախներում արթնանան հարուցիչներ, ինչի արդյունքում էլ զարգանա հիվանդության փուլ»,- բացատրում է բժիշկը:

Ռ. Ապրեսյանն ասում է, որ պրոստատիտը, ինչպես եւ այլ հիվանդություններ, երկու փուլով է ընթանում: Տարբերում են շագանակագեղձի բորբոքման երկու փուլ կամ երկու ձեւ՝ սուր եւ քրոնիկական:

«Առաջինի դեպքում հիվանդությունը սովորաբար ընթանում է ցավոտ միզարձակությամբ, դժվարամիզությամբ, արյունամիզությամբ, ընդհուպ մինչեւ ջերմաստիճանի բարձրացում»,- մանրամասնում է բժիշկը ու նշելով, որ հիվանդները գանգատվում են ընդհանուր թուլությունից եւ ախորժակի բացակայությունից, ինչի արդյունքում հիվանդությունը կարող է անցում կատարել դեպի երկրորդ՝ քրոնիկական փուլ: Իսկ քրոնիկական պրոստատիտի ընթացքում խանգարվում է սեռական օրգանների ֆունկցիան, առաջանում է սեռական անկարողություն: «Քրոնիկական պրոստատիտը բնորոշվում է երկարատեւ ընթացքով, նկատվում են թվացող ապաքինման եւ սրացման շրջաններ: Հիվանդը միզարձակումից հետո միզուկի եւ շեքի շրջանում զգում է այրող ցավեր, նկատվում է արտադրություն՝ միզուկից»,- ասում է ուրոլոգը, ըստ որի՝ հիվանդները ամաչում են այս թեմայի շուրջ զրուցել բժշկի հետ՝ մտածելով, որ ամեն ինչ ինքնուրույն կանցնի:

Շարունակությունը՝ Aravot.am-ում


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Տղամարդիկ ամաչում են բարձրաձայնել... Խորհուրդներ տղամարդկանց շագանակագեղձի քրոնիկ բորբոքման դեպքում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (12.10.16) Դիտումներ: 889 | Տեգեր: քրոնիկ, Են, դեպքում, խորհուրդներ, ամաչում, բորբոքման, բարձրաձայնել..., տղամարդկանց, շագանակագեղձի, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0

 
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ