RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Սեռավարակների ախտանշանները, բարդություններն ու կանխարգելումը  1553

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Սեռավարակների ախտանշանները, բարդություններն ու կանխարգելումը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տարեկան արձանագրվում է սիֆիլիսի, գոնորեայի, քլամիդիոզի, տրիխոմոնիազի 357.000.000 դեպք։

Որոշ սեռավարակներ, սեռական ճանապարհից բացի, կարող են փոխանցվել նաև հյուսվածքների փոխպատվաստման, արյան միջոցով, վարակված մորից երեխային։

 

Սեռավարակի առկայության մասին կարող են վկայել՝

·        բնույթով և քանակությամբ ոչ բնականոն արտասովոր արտադրությունը հեշտոցից, առնանդամից կամ հետանցքից,

·        կարմրությունը, քորը, վերքերը, խոցերը սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում,

·        ցավի կամ այրոցի զգացումը միզելից,

·        մարմնի ջերմաստիճանի բարձրացումը


Սեռավարակների վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր,

 

·        ունեցել են ռիսկային(առանց պահպանակի) սեռական հարաբերություն

·        ունեն զուգընկեր, ում մոտ ախտորոշվել է սեռավարակ

 

Խորհուրդ է տրվում մինչև հետազոտությունների արդյունքների իմանալը զերծ մնալ սեռական հարաբերություններից կամ մշտապես օգտագործել պահպանակ։


ՀԱՐԿ Է ԻՄԱՆԱԼ՝

 

·        սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների

·        որքան վաղ սկսվի բուժումը, այնքան ավելի հեշտ և արագ կընթանա ապաքինումը և կնվազի տարբեր բարդությունների առաջացման հավանականությունը


ԿԱՐԵՎՈՐ Է. վարակված լինելու կասկածի կամ սեռավարակների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել մասնագետի՝ սեռավարակաբանի և երբեք չզբաղվել ինքնաբուժությամբ։

 

Ժամանակին չբուժված սեռավարակները կարող են լուրջ բարդությունների պատճառ դառնալ՝

 

·        փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ

·        արտարգանդային հղիություն, վիժումներ

·        արգանդի վզիկի քաղցկեղ

·        անպտղություն

·        շագանակագեղձի բորբոքում կամ քաղցկեղ

·        էրեկտիլ դիսֆունկցիա(իմպոտենցիա)

·        ներքին օրգանների և նյարդային համակարգի ախտահարումներ և այլն


Սեռավարակներից խուսափելու համար անհրաժեշտ է՝

 

·        խուսափել ռիսկային սեռական հարաբերություններից կամ դրա անհնարինության դեպքում օգտագործել պահպանակ,

·        պահպանել անձնական հիգիենայի կանոնները,

·        պարբերաբար հետազոտվել համապատասխան մասնագետի՝ սեռավարակաբանի մոտ

 

Աղբյուր՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սեռավարակների ախտանշանները, բարդություններն ու կանխարգելումը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (15.10.16) Դիտումներ: 1553 | Տեգեր: Սեռավարակների, Ու, ախտանշանները, կանխարգելումը, բարդություններն | - Վարկանիշ -: 0.0/0