RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Սեռական կյանքը կլիմաքսից հետո  376

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Սեռական կյանքը կլիմաքսից հետո

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սեռական կյանքը կլիմաքսից հետոԿլիմաքսը կամ վերարտադրողական կյանքի ավարտը ամենևին չի նշանակում սեքսուալ կյանքի դադար: Դաշտանադադարով կանայք և անդրոպաուզայով տղամարդիկ շարունակում են ունենալ սեռական պահանջ, որն իր ուժգնությամբ բոլորովին չի զիջում ավելի երիտասարդ տարիքում այդ պահանջի դրսևորմանը:

Տարբերությունը այդ պահանջի առաջացման հաճախականության մեջ է, տարիքի հետ այդ հաճախականությունը նվազում է: Այլ խնդիր է այդ պահանջի բավարարումը: Այստեղ դեր են խաղում մի շարք գործոններ` ընդհանուր առողջական վիճակը, զուգընկերոջ ներկայությունը, սեփական սեռական պահանջի հանդեպ վերաբերմունքը, սոցիալական ստատուսի փոփոխությունը /թոշակի անցնելը/: Սովորաբար տարիքի հետ ծագում են առողջական խնդիրներ, օրինակ սիրտանոթային, ստամոքսաղիքային, հենաշարժիչ ապարատի հետ կապված, շաքարային դիաբետ, տարբեր վիրահատական միջամտություններ, որոնք անուղղակի ձևով ազդում են սեռական ֆունկցիայի վրա: Շատ դեպքերում այդ հիվանդությունը բուն սեռական օրգանների և դրանց ֆունկցիայի խանգարմանը չի բերում, սակայն հոգեբանորեն ընկճելով մարդուն` ստիպում է հրաժարվել սեռական կյանքից: Այստեղ պետք է նշել, որ սեռական կյանքիցհրաժարումը կամ այլ կերպ ասած իբրև կին կամ տղամարդ սեռական ինքնադրսևորումից հրաժարումը, ոչ մի դրական արդյունքի չի կարող բերել, այլ հակառակը` էլ ավելի է իջեցնում սեփական ինքագնահատականը և տանում է արագընթաց ծերացման:

Մինչդեռ ընտրելով սեռական կյանքը պահպանելու որոշումը` զույգերը նոր ասպարեզ են բացում իրենց փոխհարաբերություների վերակառուցման համար, և այդ նոր փոխհարաբերությունները սովորաբար տարբերվում են նախկինից էլ ավելի խորը և էլ ավելի հարուստ բնույթով: Բացի այդ,- նշում է sexology.am-ը,- սեռական կյանքի պահպանումը միանշանակ լավ է անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա` կազդուրելով հիմնական հիվանդությունից վատթարացած առողջական վիճակը: Դե ինչ վերաբերում է սեռական օրգանների հետ կապված հիվանդություններին և հատկապես` այդ օրգանների վիրահատական միջամտությանը /արգանդի միոմա և այլ նորագոյացություններ,ձվարանի կիստաներ, շագանակագեղձի ադենոմա, միզապարկի նորգոյացություններ և այլն/ ապա դարձյալ պետք է ասել, որ սեռական պահանջի և սեռական հաճույքի վերապրումը այս պարագայում ևս պահպանվում են: Թերևս կարող են ծագել որոշակի դժվարություններ սեռական գրգռման առաջացման և պահպանման հետ կապված, բայց դա միանշանակ և գրեթե ամբողջովին լուծելի խնդիր է: Ընդ որում ինչքան շուտ է խնդրին լուծում տրվում, այնքան հեշտ և լիարժեք է դառնում սեռական կյանքի և սեքսուալության վերականգնումը: Մյուս խնդիրը, որը լուծում է պահանջում զուգընկեր /ուհի գտնելն է:  

Ցավոք ամուսիններից որևէ մեկի մահը կարող է պատճառ դառնալ սեռական կյանքից հարկադիր կերպով զրկման: Այս տարիքում նոր ամուսնություն և առավել ևս նոր սիրային կապ ստեղծելը իսկապես դժվար խնդիր է: Երբեմն իհարկե, որոշում է կայացվում հանուն հանգուցյալ ամուսնու/կնոջ հանդեպ տածած սիրո հիշատակի հրաժարվել սեռական կյանքից և պահպանել ամուսնական հավատարմություն: Իհարկե վեհ գաղափար է և ուժեղ մարդու բնութագիր, խոսք չկա: Բայց այնուհանդերձ սեռական պահանջը երբեմն այնքան հզոր է լինում, որ ուղղակի անհնար է դիմակայելը և ակամայից միտք է առաջանում նոր սեռական զուգնըկեր/ուհի գտնելու և սեռական հարաբերության մեջ ընդգրկվելու մասին: Պետք է նշել, որ սեռական կյանքի երկարատևությունը, այսինքն թե ինչքան երկար կշարունակվի սեռական կյանքը տվյալ անձնավորության կյանքում, կախված է սեռական պահանջի կանոնավոր բավարարումից:

Ինչքան կանոնավոր է սեռական կյանքը մարդու կյանքում, այնքան երկարատև էսեռական կիրքը բավարարելու հնարավորության պահպանումը: Այնպես որ եթե տարեց անձնավորությունը ուզում է պահել իր սեռական կարողությունը, ապա հարկավոր է հնարավորինս շուտ նոր սեռական զուգընկեր գտնելը: Լինում է և հակառակը: Ամուսնու / կնոջ մահից հետո հանկարծակի արթնանում է երկար տարիներ քուն մտած սեռական պահանջը: Այս երևույթը հանդիպում է նաև տարեց հասակում ամուսնալուծության պարագայում: Ամուսնական շրջանակներում ընկճված և արգելակված սեռական պահանջը վերջապես ազատության ելք է գտնում և բավարարման պահանջ ներկայացնում: Բայց սա այլ թեմա է: Հասարակությունը տարեց մարդկանց սեռական դրսևորումներին մեղմ ասած անբարյացկամ է վերաբերվում: Երբեմն ծայրահեղ անբարյացկամ վերաբերմունքը կարող է զզվանքի աստիճանի հասնել: Հաճախ ամուսինները երբ ծերանում են` լռելյայն որոշում են կայացնում սեռական կյանքիցհրաժարվելու` պահպանելով իրենց «բարոյական դիմակը»: Կան դեպքեր, հատկապես երբ կինը սեռական ցանկության խնդիր ունի` ամուսնու ծերանալը կամ որևէ հիվանդություն ձեռք բերելը դառնում է իսկական արդարացում և համոզիչ փաստարկ սեռական կյանքին ցտեսություն ասելու, թեև այդ տղամարդը դեռ երկար կարող էր վայելել սեռական կյանքիհաճույքը: Մեկ այլ պարագայում, երբ խնդիր ունի տղամարդը, տարիքը և/կամ հիվանդությունը դառնում է թանկարժեք «ալիբի» կնոջ սեռական պահանջներից «վերջապես» փախչելու համար: 

Կարճ ասած, քանի որ տարածված է այն համոզմունքը, որ «բարոյական" տարեցները սեռական պահանջներ չեն ունենում, տարիքը դառնում է սեռական կյանքի առաջին թշնամին: Տարիքի հետ կապված մյուս խնդիրը մարդու արտաքին տեսքի մեջ է: Մաշկը թուլանում է` կորցնելով իր առաձգականությունը, հայտնվում են կնճիռներ, հղիություններից և տարած վիրահատություններից հետո ձևախեղվում են մարմնի և մաշկի երբեմնի սեքսուալ ուրվագծերը, գիրության հետ կապված հայտնվում են ավելորդ ճարպի կուտակումներ, սպիտակ մազեր, մի խոսքով տարիքով մարդու մարմինը կարելի է ասել հակաէսթետիկ տեսք է ստանում ևսեքսուալ առումով վանող է թվում: Սակայն, այս բոլորի հետ մեկտեղսեռական պահանջը այնուամենայնիվ շարունակում է ապրել և սեռական հաճույքի վերապրումը միանգամայն պահպանվում է: Ավելին, տարիների կուտակված սեռական փորձը և կյանքի փորձը սեռական հարաբերությունը կարող են դարձնել անզուգական և իր խորությամբ երբեմն անհասանելի: Այս տարիքում վերապրած սեռական հաճույքիուժգնությունը կարող է մի քանի անգամ գերազանցել երիտասարդ տարիքի օրգազմի ուժգնությանը, քանի որ այս տարիքում միանում է նաև օրգազմի փսիխոէմոցիոնալ բաղադրիչը, որը կարող է հասցնել իսկական սեքսուալ էքստազի: Ցավոք այդ էքստազը չափազանց թանկ գին է պահանջում, ծերության և մահվան գիտակցման գինը: Այսպիսով` սեռական կյանքը տարիքային սահմանափակում չունի, ցանկացած տարիքում հնարավոր է ապրել սեռական կյանքով և վայելելսեռական հաճույքի երանություն:

Նարինե Ներսիսյան
Սեքսապաթոլոգ

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սեռական կյանքը կլիմաքսից հետո  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 376 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ