RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Սեռական կյանքի այբբուբեն. տղամարդու սեռական օրգաններ (16+)  5275

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Սեռական կյանքի այբբուբեն. տղամարդու սեռական օրգաններ (16+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սեքսուալ հարաբերությունների հարցերը ճիշտ հասկանալու համար շատ կարևոր է կանանց և տղամարդկանց սեռական օրգանների անատոմիայի և ֆիզիոլոգիայի իմացությունը: Սեռային պատկանելությունը որոշվում է մի շարք նշաններով՝ առաջնային (սեռական օրգաններ) և երկրորդային (մազակալման տեսակը, ձայնը, մարմնի կառուցվածքը):

 

Սեռական կյանքի այբբուբեն. տղամարդու սեռական օրգաններ (16+)

 

Տղամարդուն կնոջից տարբերակող հատկանիշներից կարևորագույնը սեռական օրգանների ինքնատիպությունն է և դրանց հետ առնչվող ֆիզիոլոգիական պրոցեսները: Տղամարդու արտաքին սեռական օրգաններն են առնանդամը (պենիս) և ամորձապարկը, որի մեջ են գտնվում ամորձիները: 

Առնանդամը հանգիստ վիճակում 6-8 սմ երկարություն ունի: Այն կազմված է գլխիկից և մարմնից: Առնանդամը ծածկված է մաշկով, իսկ ներսում կազմված է փապարային (կավերնոզ) հյուսվածքից, որը գրգռվելու ժամանակ լցվում է արյունով, և առաջանում է էրեկցիա: Այդ ժամանակ առնանդամի ծավալը մեծանում է 2-3 անգամ, այն պնդանում է և ընդունակ է դառնում սեռական հարաբերության: Գրգռվածության անկումից հետո արյունը հետ է հոսում, և առնանդամը հանգիստ վիճակի է վերադառնում: Գլխիկը ծածկող մաշկը, որը կոչվում է թլիփ, շարժուն է, ծալք է առաջացնում: Գլխիկը և թլիփի ներսային մակերեսը ծածկված են բազմաթիվ մանր գեղձերով, որոնք արտադրում են ճարպանման արտազատուկ՝ սմեգմա:

Ներքին սեռական օրգանները ամորձիներն են, դրանց կցորդները (մակամորձի), սերմնաբշտերը, շագանակագեղձը (պրոստատ): Սերմնաբշտերի և շագանակագեղձի ծորանները բացվում են միզուկի (ուրեթրա) հետին մասում, որը սկիզբ է առնում միզապարկից: Վերջինս գտնվում է որովայնի խոռոչի ներքևում: Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որն անցնում է առնանդամի ամբողջ երկարությամբ և վերջանում է գլխիկի վրա միզանցքով: Ամորձիներում ձևավորվում են սպերմատոզոիդները՝ տղամարդու սերմնաբջիջները, որոնք սերմնալարերով բարձրանում և խառնվում են սերմնաբշտերում արտադրվող սերմնահեղուկին: Սեռական ակտի ընթացքում, սերմնաժայթքման ժամանակ դեպի հեշտոց դուրս են նետվում մոտ 200 միլիոն սպերմատոզոիդ:

Սպերմատոզոիդների շարժունակությունը կտրուկ մեծանում է, երբ սերմին միանում է շագանակագեղձի արտազատուկը, որը պարունակում է սպերմայի կենսունակությանը նպաստող նյութեր: Այս եղանակով ակտիվացած սպերմատոզոիդները ընդունակ են 2-3 ժամվա ընթացքում հաղթահարել հեշտոցից մինչև արգանդային խողովակներն ընկած տարածությունը, որտեղ և սովորաբար տեղի է ունենում բեղմնավորումը: 

Շագանակագեղձի վնասվածքից (տրավմա) կամ տարբեր պատճառներից, այդ թվում նաև սեռավարակներից ծագած բորբոքումների դեպքում, կարող է առաջանալ սեռական ֆունկցիայի խանգարում, սեռական անկարություն՝ իմպոտենցիա, և անգամ անպտղություն: Իզուր չէր, որ հնում շագանակագեղձն անվանում էին տղամարդու երկրորդ սիրտ:

Սակայն ամորձիները կատարում են միաժամանակ նաև ներքին արտազատման ֆունկցիա: Տղամարդկանց սեռական հորմոնների՝ անդրոգենների արտադրության շնորհիվ է ապահովվում արական սեռական հակումը՝ լիբիդոն և երկրորդական սեռական նշանների զարգացումը: Ահա այդ պատճառով էլ ամորձատված (ամորձիների հեռացում) տղաները (սա դեռևս դարեր առաջ ընդունված էր Արևելքում) զարգանում էին կանանց նման, զրկված էին սեռական հակումներից: Հետաքրքիր է, որ տղամարդու օրգանիզմում արտադրվում են ոչ միայն արական հորմոններ, այլև իգական՝ քիչ քանակով: Նույնն է նաև կանանց օրգանիզմում. իգական հորմոններին էստրոգեններին զուգահեռ արտադրվում է նաև անդրոգենների որոշ քանակություն: Դրանց առկայությունը, չափի սահմաններում, անհրաժեշտ է մարդու բնականոն զարգացման համար: Այդ հորմոնների արտադրության համամասնության խանգարման դեպքում առաջանում են տարբեր հիվանդագին երևույթներ, որոնք հանգեցնում են ֆիզիկական և հոգեբանական շեղումների: Դրանք են տղամարդկանց ներքինացումը, աճի արգելակումը, գինեկոմաստիան, կանացիացումը, իսկ կանանց մոտ՝ մկանների աճը, մազակալումը և այլն: Սեռական և ներզատիչ մյուս գեղձերի միջև գոյություն ունի սերտ կապ, որի կարգավորման գործում մեծ դեր ունեն մարդու գլխուղեղի առանձնահատուկ կառուցվածքները, այլ խոսքով՝ նյարդային համակարգը: 

Ահա թե ինչու գլխուղեղի տարբեր խանգարումների կամ վնասվածքների, հոգեբանական ցնցումների (սթրես), թունավորումների (ալկոհոլով, թմրանյութերով) ժամանակ կարող են առաջանալ սեռական խանգարումներ, որոնք հանգեցնում են տղամարդկանց սեռային անկարության, իսկ կանանց զրկում երեխա ունենալու հնարավորությունից: Մյուս կողմից՝ բացահայտվում է սեռական գեղձերի գործունեության ազդեցությունը գլխուղեղի վրա և դրա հետ մեկտեղ նրանց դերը նաև մարդու հոգեբանության ձևավորման հարցում:


Ավելի լավ սեռական դաստիարակություն


Տղամարդու մարմնի 10 մաս, որոնք խենթացնում են կանանց


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սեռական կյանքի այբբուբեն. տղամարդու սեռական օրգաններ (16+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 5275 | Տեգեր: հարցեր սեքսոլոգին, սեքս | - Վարկանիշ -: 0.0/0