RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Սեքսը և կենսառիթմերը. հաշվի՛ առեք սա...  1007

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Սեքսը և կենսառիթմերը. հաշվի՛ առեք սա...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Տղամարդիկ և կանայք հավասարապես են սեռական մերձեցման ձգտում, բայց միշտ չէ, որ նրանց ձգտումներն ու ցանկությունները միաժամանակ են առաջանում: Ցանկալի լինելու և անպատմելի հաճույք ստանալու համար պետք է ընտրել մերձեցման իդեալական պահը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել զուգընկերոջ կենսառիթմերը:
 

Սեքսը և կենսառիթմերը. հաշվի՛ առեք սա...
 

Սեռական ներդաշնակ կյանք սկսելու համար զուգընկերները պետք է որոշակի պատկերացում ունենան կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունների մասին:

Բու և արտույտ

Ցանկությունները համատեղելը դժվար է այն զույգերի համար, որոնցից մեկն «արտույտ» է, իսկ մյուսը` «բու»: Առաջինն արթնանում է ուժերով լեցուն, իսկ երկրորդն այդ ժամանակ «լիմոնի պես ճզմված» քնած է: Եթե ամուսինների ակտիվության ժամերը գրեթե չեն հատվում, դժվար է գտնել այնպիսի պահ, որ երկուսի համար էլ սեքսը հաճելի լինի: Այդպիսի միություն ունեցողները քիչ են սեքսով զբաղվում, իրենց միայնակ են զգում, հաճախ են վիճում, երկար են իրարից նեղացած մնում: Արդյունքում` խնդիրներն ավելի են բարդանում և հանգեցնում են բաժանման: «Բուերի» և «արտույտների» միասնությունը առավել հաճախ է քանդվում, քան միևնույն կենսառիթմ ունեցող ամուսիններինը: Սեքսուալ ներդաշնակություն պահպանելու համար նրանցից մեկը կա'մ պետք է իր կենսակերպը վերափոխի, համապատասխանեցնի իր կողակցի կենսակերպին, կա'մ էլ սեքսով զբաղվի հետևյալ կերպ. այսօր իրեն է հաճելի, վաղը` ձեզ:

Արշալույսի առանձնահատկությունը

Տղամարդկանց մոտ վաղ առավոտյան` ժամը 6:00- 8:00-ը, տեստոստերոն սեռական հորմոնի առկայությունը միջինից 20%-ով ավելի է: Դրանից հետո մի փոքր իջնում է, իսկ ժամը 10.00-ին մոտ ռեկորդ է սահմանում` բարձրանալով 50%-ով: Իսկ կանանց մոտ այդ ժամանակ էստրոգեն սեռական հորմոնի բաղադրությունը նվազագույնի է հասնում: Ահա և սեռերի միջև ֆիզիոլոգիական կոնֆլիկտի առիթը:
Արթնանալով հատկապես էրոտիկ երազներից հետո` տղամարդիկ տրամադրված են սեքսի, ինչը չի կարելի ասել կանանց մասին. նրանք քաղցր երազի մեջ են: Կանայք այդ ժամանակ միայն քնելու ցանկություն ունեն և դժկամությամբ են համաձայնվում սեքսով զբաղվել: Լուսաբացին կինն ավելի ուշ է գրգռվում, և զգացողություններն էլ վառ չեն արտահայտված, ինչպես երեկոյան: Փոխարենը, այդ ժամանակ սեքսն ավելի օգտակար է. սուրճից ավելի է առույգացնում և կոսմետիկական արդյունք է տալիս, այնպիսի թարմ տեսք եք ունենում, կարծես առավոտյան գեղեցկության սրահում եք եղել:

Վերջին ժամանակներում և' կանայք, և' տղամարդիկ ավելի զգայուն և ակտիվ են դարձել, զուգընկերների հետ հարաբերությունները բարելավելու ավելի ռեալ հնարավորություններ են տեսնում: Թեպետև երկուսն էլ ուզում են ավելի հաճախ զբաղվել սեքսով, բայց այդպես չեն վարվում, և այդ պատճառով էլ առաջանում է անբավարարվածության զգացում: Մարդիկ, փաստորեն ուզում են, որ իրենց ցանկություններն ինքնիրեն կատարվեն: Բայց մի՞թե այդպես հնարավոր է:

Սեքսը և կենսառիթմերը. հաշվի՛ առեք սա...

Ցերեկային հսկողություն

Ժամը 10:00-14:00-ը տղամարդիկ հերթական հորմոնալ պոռթկում են ունենում, իսկ ժամը 16:00-ին մոտ նրանց «մարտական պատրաստվածությունը» գագաթնակետին է հասնում: Կանայք նույնպես այդ ժամին իրենց ավելի ակտիվ են զգում, որովհետև այդ պահին էստրոգենների մակարդակը բարձրանում է: Այսինքն` կրքերի աստեղային ժամն է. կանանց ու տղամարդկանց հորմոնալ ժամերը համընկնում են, իսկ սեքսը երկուսին էլ առավելագույն բավականություն է պատճառում: Սակայն կրքերի այդ ժայթքումը վրա է հասնում աշխատանքային ժամերին: Համապատասխանեցրե'ք Ձեր սեռական կյանքը կենսառիթմերին: Աշխատանքից շուտ դու'րս եկեք` ննջարանում ժամադրելով ամուսնուն: Չեք փոշմանի:
Այդ պոռթկումը երբեմն ծառայողական սիրավեպեր սկսելու ֆիզիոլոգիական առիթ է դառնում և հանկարծ… կայծ է բռնկվում: Զգուշացե'ք:

18:00-ին և' տղամարդիկ, և' կանայք ֆիզիոլոգիապես սեքսի մասին չեն մտածում: Չնայած էնդոկրինային «ներզատիչի» անկմանը, եթե առաջվա պես անկեղծ հետաքրքրություն եք ցուցաբերում միմյանց հանդեպ, ապա դա ոչ թե հորմոնների խաղ է, այլ նոր ծնված սեր:
Գիշերվա քողի տակ

Ժամը 19:00- 22:00-ը կանայք տրամադրված չեն սեքսի, իսկ տղամարդիկ բոլորովին էլ դեմ չեն: Կեսգիշերին սիրային ճակատում հեղափոխական իրավիճակ է ստեղծվում. Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ուզում են, իսկ տղամարդիկ «չեն կարող». քնելու ժամանակն է: Բայց չէ՞ որ Դուք քնել չեք ուզում: Ամեն օր մի' կրկնեք այս ֆիզիոլոգիական «կորցրած ժամանակի մասին հեքիաթը»: Վերանայե՛ք ձեր կենսառիթմերը և բաց մի՛ թողեք շանսը: Ուղղակի ընդառա՛ջ գնացեք մեկդ մյուսին:

Սառույց և բոց

Սեքսով ավելի հաճույքով զբաղվում են գարնանը և ամռանը, իսկ աշնանն ու ձմռանը սեռական ակտիվությունը նվազում է (դեպրեսիա, թմրածություն, անտարբերություն):
Անծանոթին իր հոգին ու մարմինը վստահելու կանանց անսպասելի ցանկությունը հոգեբանները կապում են «ուղեկցի հմայքի» հետ, իսկ բժիշկները դա բացատրում են ցիկլի կեսին էստրոգենների մակարդակի բարձրացմամբ: Ցիկլի սկսելուց երկու շաբաթ առաջ կանանց օրգանիզմում էնդոկրինը փոխվում է պրոգրեստերոնի, որը զսպում է սեքսուալությունը: «Ոչ» հորմոնը ակտիվորեն արտադրվում է ցիկլի 18- 22-րդ օրերին, այդ ժամանակահատվածում կանայք միանգամայն անտարբեր են լինում:

Այս ամենը հաշվի՛ առեք, որպեսզի միմյանցից չհիասթափվեք:
 

 


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սեքսը և կենսառիթմերը. հաշվի՛ առեք սա...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 1007 | - Վարկանիշ -: 0.0/0