RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Ռուսական ժողովրդական հակաճիճվային բաղադրատոմս  1470

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   health.tert.am


Ռուսական ժողովրդական հակաճիճվային բաղադրատոմս

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



 

Մարդկային օրգանիզմը բարդ բաց համակարգ է, որը իր ծննդյան օրվանից  սկսած շարունակ շփվում է արտաքին աշխարհի հետ, որտեղ    պարբերաբար  հաստատվում են տարբեր տեսակի միկրոօրգանիզմներ, իսկ հաճախակի նաև մակաբույծներ: Տարիների ընթացքում այն խնդիրները, որոնք առաջանում են տարբեր տեսակի պաթոգեն միկրոօրգանիզմների, սնկերի, ճիճուների  ազդեցության հետևանքով, ծանրանում են, այդ պատճառով հարկավոր է մաքրել օրգանիզմը մակաբույծերից, որը հնարավոր է կատարել նաև տնային պայմաններում՝ մի շարք փորձված մեթոդների օգնությամբ:


Մարդու օրգանիզմը գենետիկ վարակված է ու հանդիսանում է բարդ համակարգ, յուրովի մի աշխարհ, որը  բնակեցված է ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար միկրոօրգանիզմներով, մակաբույծներով, որոնք ապրում են մարդու շնորհիվ:


Ինչպես է տեղի ունենում մակաբույծներով վարակվելը


Շատ մարդիկ վստահ են, որ հիգիենայի կանոների խստագույն պահպանման և տան մշտական մաքրության պահպանման դեպքում(հատկապես խոհանոցում)  օրգանիզմում մակաբույծերի ներթափանցման հավանականությունը կարող է հասնել նվազագույնի:


Սակայն դա այդպես չէ։ Երբեմն, անգամ «գործարանային մթերքները»  անվտանգ չեն:

Մակաբույծների հիմնական  տարածողները հանդիսանում են  միջատները, սիրելի կենդանիները(շներն ու կատուները):Որոշ մակաբույծներ կարող են փոխանցվել  վարկված մարդու հետ շփման արդյունքում:


Ինչպիսի մակաբույծներ կարող են գտնվել մարդու օրգանիզմում


Պաթոլոգիական ֆաունա, վարակման  ախտանշանները


Մարդու օրգանիզմում կարող են ապրել միաժամանակ մի քանի տեսակի մակաբույծներ։ Դրանք ճիճուներն են՝ երիզորդներ, կլոր որդեր, առավել հաճախ՝ սրատուտներ, մազագլուխներ, ասկարիդներ, լյարդի ծծան, ինչպես նաև տրիխոմոնոզներ, տոքսոպլազման, գարդներելլա, գոնոկոկ, միկոպլազմա, ուրիոպլազմա և այլն…


Մարդու օրգանիզմում մակաբույծների առկայության ախտանշանները

 

• Ցանկացած քրոնիկ հիվանդություն


• Աղիների անկանոն դատարկում, հաճախակի փորկապություն ու լուծ, փորափքանք, ստամոքսի ցավեր,


• Դեպրեսիա, թուլություն, քրոնիկ հոգնածություն, արագ հոգնածություն,


• Մկանացավեր ու հոդացավեր,


• Մարմնի զանգվածի կտրուկ փոփոխություն,


• Նյութափոխանակության խանգարում,


• Իմունիտետի թուլություն, հաճախակի մրսածության հիվանդություններ,


• Ալերգիա, մաշկի բարձր զգայնություն,


• Երկաթի դեֆիցիտ, անեմիա,


• Ճնշման տատանումներ,


• Կորյակային ցան, դերմատիտ, դերմատոզ, մաշկի բորբոքում ու թարախակալում, մաշկի որոշ հատվածներում վառ պիգմենտացիա,


• Անքննություն ու քնի ընթացքում ատամների կրճտոց,


• Մարմնի վրա առկա գորտնուկներ, կրունկների վրա առկա ճաքեր, եղունգների դյուրաբեկություն,


• Միզուղային օրգանների բորբոքային հիվանդություններ


• Բրոնխիալ ասթմա


Տնային պայմաններում մակաբույծներից ազատվելու հակացոցումներ

 

1. Հղիություն ու կրծքով կերակրել,


2. Սրտի ու անոթների սուր հիվանդություն, ինֆարկտ ու  ինսուլտ, անամնեզի դեպքում,


3. Քաղցկեղածին հիվանդություններ,


4. Լյարդի ու երիկամային սուր անբավարարության դեպքում,


5. Ստամոքսի խոցային հիվանդությունների դեպքում, էրոզիա առաջացնող գաստրիտ,


6. Դաշտանային ցիկլ ու կնոջ մոտ ցանկացած արնահոսության դեպքում:
 



Օրգանիզմից մակաբույծների դուրսբերման  պատրաստման անհրաժեշտ  փուլեր


Մակաբույծներից ազատվելու ցանկացած պրոցեդուրա կատարելուց առաջ մարդը պետք է կարգավորի իր սննդակարգը(ցանկալի  է ընտրել բուսական, անյուղ ու թեթև սնունդ), 1-2 շաբաթ հետևի թեթև բեռնաթափող սննդակարգի, այդ ընթացքում չափավոր քանակությամբ օգտագործի թարմ հում բանջարեղեններ, մրգեր, թարմ քամած հյութեր, չօգտագործի շաքար ու զտված սննդամթերքներ: Պետք է  հետևի ճիշտ սնման ռեժիմին և խմի մաքուր ջուր(ոչ հանքային):

 

Այդ պրոցեդուրայից առաջ հարկավոր է անպայման անցնել երիկամների, աղիների ու լյարդի մաքրման պրոցեդուրա: Մակաբույծներից ազատվելու ընթացքում խորհուրդ է տրվում զուգահեռ կատարել նաև հոգնայի միջոցով աղիների մաքրում, հատկապես, եթե հիվանդը տառապում է փորկապությամբ: Հոգնայի համար կարող եք ընտրել  օշինդրի(полына), հազատերևուկի(тысячелистник), լվածաղկի (пижма), վաղենակի (календула) ու երիցուկի (ромашка) թուրմեր և ավելացնել  դրանք ոչ շատ սառը ջրի մեջ, որով էլ և կատարել հոգնան:


Հաբեր «ճիճուների դեմ»


Ներկայումս գոյություն ունեն մի շարք դեղամիջոցներ, որոնք օգնում են ազատվել ճիճուներից ու նմանատիպ մի շարք մակաբույծներից: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ հակամակաբուծային միջոցները ունեն մի շարք հակացուցումներ և շատ հաճախ այդ հակացուցումները վերաբերվում են հենց այն մարդկանց,  ում այդ բուժումն առաջին հերթին է անհրաժեշտ՝ օրինակ հղիներին, կերակրող մայրերին և ներքին օրգանների քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց:


Այս դեպքում իհարկե կարող է օգնել միայն ժողովրդական բժշկությունը, որը առաջարկում է մակաբույծներից ազատվելու փորձված մեթոդներ: Նման միջոցների բաղադրիչները հիմնականում միայն բնական են լինում:


1. Մեխակը վաղուց արդեն հայտնի է, որպես մակաբույծներից ազատող հինալի ժողովրդական բնական միջոց: Նրա ծաղիկները շատ լավ օգնում են ազատվել երիզաորդերից, կլոր որդերից ճիճուներից, ինչպես նաև սնկերից ու թեթև բակտերիաներից: Մեխակի ծաղիկների առավելությունը կայանում է նրանում, որ նրանք ոչնչացնում են մակաբույծների թրթուրներն ու ձվերը՝թույլ չտալով նրանց զարգանալ օրգանիզմում:


Այն օգնում է պայքարել ոչ միայն աղիներում  հաստատված մակաբույծների դեմ, այլ նաև շատ օգտակար է արյան պլազմայի, վերարտադրողական օրգանների ու նյարդային համակարգի համար:


Ինչպես ճիշտ օգտագործել մեխակը, որպեսզի հնարավոր լինի հասնել ցանկալի արդյունքի:
Հարկավոր է մեխակի ծաղիկները տրորել ու դարձնել փոշի և օրական 3 անգամ օգտագործել այն՝ մաքուր ջրի հետ միասին: Մաքուր ջուրը բուժման համար հանդիսանում է անփոխարինելի միջոց: Բուժման կուրսը տևում է 1 ամիս, որի ընթացքում օրգանիզմից մաքրվում են ցանկացած տեսակի մակաբույծներ:

 


Բուժման ամրապնդման համար կարող եք ամեն օր՝ օրական 2 անգամ ընդունել մեխակի փոշին, այդ միջոցը շատ հասանելի է:


Միակ հակացուցումը կարող է լինել օրգանիզմի յուրօրինակ անհանդուրժողականությունը այդ համեմունքի նկատմաբ: Այս բույսի մեջ մտնող եթերայուղերը կարող են ոմանց մոտ առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:


Բացի այդ, երեխաների ընդունման  1-անգամյա չափաքանակի համար հարկավոր է օգտագործել  1 ծաղիկ:


Ինչու է ավելի ցանկալի օգտագործել փոշին և ոչ թե եփուկը

Իրականում ժողովրդական բաղադրատոմսերում առավել շատ օգտագործվում են խոտաբույսերի  եփուկներն ու թուրմերը և ոչ թե փոշին: Սակայն մակաբույծներից ազատվելու համար նախատեսված բույսերը՝ օշինդրը, վաղենակը, մեխակը, օգտագործում են միայն չոր փոշու տեսքով և այն էլ՝ ջրով խմելով:



Շարունակությունը՝ այստեղ

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ռուսական ժողովրդական հակաճիճվային բաղադրատոմս  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (22.05.16) | Հեղինակ: health.tert.am W Դիտումներ: 1470 | Տեգեր: առողջություն, օգտակար խորհուրդներ | - Վարկանիշ -: 0.0/0